Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Սիրելի՛ հայրենակիցներ,


president
Այս տարի ապրիլի 24-ի հիշատակումն աչքի ընկավ առանձնահատուկ սոցցանցային ակտիվությամբ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը շնորհակալություն է հայտնում բոլոր այն օգտատերերին, որոնք միացան թանգարան-ինստիտուտի կոչին՝ իրենց էջերում տեղադրելով Հայոց ցեղասպանությանն առնչվող ընտանեկան լուսանկարներն ու պատմությունները, կիսելով «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով շրջանակը, նաև մեզ հետ անմիջական կապ հաստատելով: Թեև նախորդ տարիներին ևս Հայոց ցեղասպանության զոհ և վերապրող հարազատներ ու բարեկամներ ունեցողները քիչ չէին իրենց գերդաստանի անդամների՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող պատմությունները կիսելով, այդուհանդերձ, այս տարի այդ երևույթը՝ օբյեկտիվ պատճառներով շատ ավելի լայնատարած էր:

Եվս մեկ անգամ հաստատվեց, որ Հայոց ցեղասպանության հիշողությունը ոչ միայն գնալով էլ ավելի է ամրապնդվում ու բյուրեղանում, այլև էլ ավելի է իմաստավորվում սերունդների մեջ՝ այսօր ու ապագայում հիշելու, պայքարելու, արդար հատուցման մասին գործուն քայլերի դիմելու առումներով,

Եվս մեկ անգամ հաստատվեց, որ նույնիսկ նրանք, որոնք չունեին Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված կամ վերապրած անմիջական հարազատներ՝ միևնույն է, Հայոց ցեղասպանության հիշողությունը նաև նրանցն է, արդար հատուցման պահանջը նաև նրանցն է, որովհետև կա՛ ազգային ընդհանրական խոր գիտակցություն, կա՛ պահանջ ու կա՛ պայքար...

Եվս մեկ անգամ հաստատվեց, որ Հայոց ցեղասպանության պատմագիտական, քաղաքագիտական, իրավագիտական ուսումնասիրությունների կողքին նաև կենսագրական բնույթի ուսումնասիրություններն են կարևորվում։ Դա ընդգծվեց հատկապես անհատական մակարդակում՝ մարդկանց տրամադրած սեփական ընտանիքների պատմություններով՝ լայն դաշտ առաջարկելով նաև ազգաբաններին, հոգեբաններին, սոցիոլոգներին և այլ մասնագետների։

Շնորհակալ ենք

մեր կոչին արձագանքելու,
մեզ նոր նյութեր տրամադրելու,
ձեր ընտանիքին բաժին հասած Հայոց ցեղասպանությանը վերաբերող պատմություններով մեզ հետ կիսվելու պատրաստակամության համար:

Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրողների տվյալների, նրանց վկայությունների ու հուշերի համազգային շտեմարանը համալրելը պետք է լինի յուրաքանչյուրիս պատասխանատվությունը՝ հանդեպ մեր ազգի նահատակների ու վերապրողների, որոնք մե´ր ընտանիքների նահատակներն են, մե´ր նախնիներն են, իսկ նրանց պատմությունները՝ մե´ր կյանքի պատմությունների անբաժան մասն են:

Միաժամանակ, հորդորում ենք ձեզ՝ շարունակելու ձեր պատմություններն ուղարկել հետևյալ էլ. փոստերին՝ info@genocide-museum.am; khachatryan.shushan@genocide-museum.am; mirzoyan.aram@genocide-museum.am: Ձեզ հետ կապ կհաստատեն մեր աշխատակիցները, որոնք պատասխանատու կերպով այս օրերին հավաքեցին ու կշարունակեն հավաքել ձեր տրամադրած տվյալները և ձեզ հետ հավելյալ կապ կհաստատեն:

Մենք կարևորում ենք Հայոց ցեղասպանության վերաբերյալ յուրաքանչյուրիդ պատմությունը:

Շնորհակալ ենք,

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

InternationalConference
Միջազգային գիտաժողովի հրավեր

Կիլիկիան և կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին
Գիտաժողովը նվիրվում է 1920-21 թթ. Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2020 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

«1915» հատուկ նախագիծ

1915
Հայոց ցեղասպանության մասին պատմող արծաթե 7 հուշամեդալները պատկերում են հայերի կոտորածները, աքսորի ու գաղթի ճամփաները, հայ մտավորականությունն ու թալանված տաճարները:

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2020 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am