Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություն

ՀՑԹԻ-ն դատապարտում է Արցախի բնիկ հայ բնակչության էթնիկ զտման նոր փուլը



Վերջերս տեղի ունեցած պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և նրա շրջակայքում տեղացի հայերի էթնիկ զտումը, որը սկիզբ է առել գրեթե մեկ դար առաջ, նոր փուլ է թևակոխել:
Վարձկանների և ահաբեկիչների օգտագործմամբ և արգելված զինատեսակների միջոցով ոչ միայն դաժանորեն բնաջնջվել է Արցախի հայ բնակչությունը և հարձակման ենթարկվել վերջինիս պատմական հայրենիքը, այլև արմատախիլ են արվել ու շարունակում են տեղահանվել տեղի բնիկ հայ բնակչությունը՝ իրենց կյանքի և արժանապատվության սպառնալիքի ներքո և իրենց կամքին հակառակ՝ հետևում թողնելով պատմամշակութային, կրոնական ժառանգությունն ու իրենց կենսակերպը:
Հայերի պատմական հողերը բռնությամբ զավթած ադրբեջանական կողմն արդեն իսկ ոչնչացնում է հայկական ներկայության ցանկացած հետք, աղավաղում պատմական հիշողությունը, կեղծ պատմություն տարածում, հերքում հայկական ծագումն ու յուրացնում պատմամշակութային վայրերը, որը խաղաղ հայ բնակչության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի հետևանքով հայտնվել է Հայաստանի վերահսկողությունից դուրս:
Միևնույն ժամանակ պատերազմական բացահայտ հանցագործություններ են իրականացվում հայ ռազմագերիների և քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Ատելության և հայատյացության քաղաքականությունը հասել է նոր մակարդակի:
Առանձնակի մտահոգության առարկա է հայկական հուշարձանների, եկեղեցիների, խաչքարերի և այլ մշակութային արժեքների ճակատագիրը, որն այժմ վտանգված է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Նախիջևանում վերջին տասնամյակներում հայկական ներկայությունը ջնջելու օրինակով Ադրբեջանում տարածված պատմական ռևիզիոնիզմը որպես մշակութային ցեղասպանության ձև շարունակվում է մինչ օրս։
ՀՑԹԻ-ն կոչ է անում միջազգային հանրությանը իրականացնել ստանձնած պարտավորությունները, և միջազգային իրավունքի ու համամարդկային բարոյական նորմերի համաձայն՝ կանխել և դատապարտել այս անօրինական գործողությունները, ճշգրիտ զեկուցել ու գրանցել այդ խախտումները:
Որպես, պատմական հիշողությանը և ճշմարտությանը, ինչպես նաև մարդու իրավունքներին նվիրված հաստատություն՝ ՀՑԹԻ-ն շարունակում է ուսումնասիրել իրավիճակը և փաստեր հավաքագրել ճշմարտությունը ներկայացնելու նպատակով․ ոճրագործները պետք է պատասխանատվություն կրեն մարդկության դեմ կատարած հանցանքների, պատերազմական հանցագործությունների և ցեղասպանության համար:

Որպես իր առջև դրված հիմնախնդրի լուծմանն ուղղված քայլ՝ ՀՑԹԻ-ն նախատեսում է կարճաժամկետ և երկարաժամկետ հետևյալ նախաձեռնությունները.
1. Վերադաս մարմինների համաձայնությամբ ստեղծել առանձին բաժին XX-XXI դարերում Նախիջևանում, Ադրբեջանի հայաբնակ վայրերում և Արցախում հայերի դեմ իրականացված զանգվածային բռնություններն ու ցեղասպանական գործողությունները ուսումնասիրելու նպատակով:
2. International Journal of Armenian Genocide Studies-ի և «Ցեղասպանագիտական հանդեսի» հատուկ համարներ նվիրել Ադրբեջանում և Արցախում զանգվածային բռնությունների և ցեղասպան գործողությունների ուսումնասիրությանը:
3. 2021 թ. հայտնի գիտնականների ներգրավմամբ կազմակերպել միջազգային կլոր սեղան-քննարկում/գիտաժողով Արցախի հիմնահարցի շուրջ:
4. Սոցիալական ցանցերի և թանգարան-ինստիտուտի կայքի միջոցով շարունակել լուսաբանել Արցախյան հիմնահարցը, հայատյացության տարբեր դրսևորումներն Ադրբեջանում և Թուրքիայում։








ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am