Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություն

ՀԱՃԸՆԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. 1920 Թ. ՄԱՐՏ-ՀՈԿՏԵՄԲԵՐ



Հաճըն քաղաքը գտնվում է պատմական Կիլիկիայի տարածքում: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին քաղաքն ուներ շուրջ 35.000 հայ բնակչություն: 1915 թ. եղերական օրերին հաճընցիները տեղահանվեցին և քշվեցին դեպի Դեյր էզ-Զոր, որտեղ նրանցից շատերը նահատակվեցին: 1918 թ. աշնանը Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության կրած պարտությունը և Կիլիկիայից թուրքական զորքերի առժամանակ հեռանալը թույլ տվեցին ցեղասպանությունը վերապրած շուրջ 8.000 հաճընցիների վերադառնալ հարազատ բնակավայր: Սակայն 1919 թ. թուրք ազգայնական շարժման ծավալումը և 1920 թ. փետրվարին Մարաշի հայության կոտորածների լուրը ստիպեցին հաճընցիներին պատրաստվել դիմադրության:

Ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունն ստանձնեց կամավորական ջոկատներում կռված և ռազմական գործում որոշակի փորձ ունեցող Սարգիս Ճեպեճյանը, ում հետագայում փոխարինեց Արամ Կայծակը (Թերզյան): Տեղի շուրջ 600 մարտունակ երիտասարդներից կազմվեցին չորս հիմնական և մեկ պահեստային զորաջոկատներ:

Օգտվելով Մարաշից ֆրանսիական զորքերի անփառունակ նահանջից, ինչպես նաև Հաճընից ֆրանսիական կայազորի հեռանալուց` 1920 թ. մարտին քեմալական-ազգայնական զորքերը շրջափակեցին քաղաքը: Սկսվեց Հաճընի ինքնապաշտպանությունը։ Մոտ ութ ամիս` մինչև հոկտեմբերի 15-ը, Հաճընի հայ պաշտպանները ոչ միայն հաջողությամբ հետ մղեցին թշնամու գրոհները, այլև հուժկու հակագրոհներ կազմակերպեցին։ Այսպես, օգոստոսի 5-ին` գիշերով, մոտ 200 մարտիկներ Արամ Թերզյանի ղեկավարությամբ աննկատ մոտեցան թուրքերի դիրքերին և հանկարծակիի բերելով ստիպեցին վերջիններիս փախուստի դիմել: Հայերի ձեռքն անցան թուրքական 2 գնդացիր, 100 հրացան, 5 արկղ փամփուշտ, 5 արկղ ռումբ և մեկ թնդանոթ:

Սակայն հաճընցիների վիճակն օրեցօր անհուսալի էր դառնում. սպառվում էին զինամթերքի ու սննդամթերքի պաշարները: Կիլիկիայի այլ քաղաքներից` Սսից ու Ադանայից օգնություն ստանալու բոլոր փորձերը ձախողվում են ֆրանսիական իշխանությունների կողմից: Մեծ համալրում ստանալով` 1920 թ. հոկտեմբերի 14-ին թուրքական զորքերն անցնում են լայնածավալ հարձակման: Հաճընը ենթարկվում է ուժեղ հրետակոծության. ավերվում են մարտական դիրքերն ու տները, զգալի թվով պաշտպաններ ընկնում են անհավասար պայքարում: Հոկտեմբերի 15-ին քեմալական զորքերը գրավում են Հաճընը` հրկիզելով քաղաքն ու կոտորելով բնակչությանը (շուրջ 8.000 մարդ)` առանց սեռի ու տարիքի խտրության: Թուրքերը գլխատում են վիրավոր Սարգիս Ճեպեճյանին: Միայն 387 (որից յոթը՝ կին) հաճընցիների է հաջողվում ճեղքել պաշարման օղակն ու հեռանալ:







«Հաճընը ոչ եւս է». Ադանայի «Տաւրոս» օրաթերթը գուժում է Հաճընի անկման մասին
Ադանա, 24 հոկտեմբերի, 1920 թ. Կիլիկիայի հայերի պատմության թանգարան



Հաճընի հերոսամարտի 6-ամյակի առիթով թողարկված պաստառ, 15 հոկտեմբերի, 1926 թ.
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ



Կիլիկիո Սահակ Բ կաթողիկոսի խոսքը՝ նվիրված Հաճընի նահատակների հիշատակին, 21 նոյեմբերի, 1920 թ.
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության արխիվ



Հաճընցիներին օգնության մեկնող կամավորների առաջին գումարտակը, Ադանա, 1920 թ.
Կիլիկիայի հայերի պատմության թանգարան



Արամ Կայծակի, Վրեժե խումբը, 1920 թ.
Կիլիկիայի հայերի պատմության թանգարան



Ինքնապաշտպանությանը մասնակից հաճընցի ամուսիններ
Կիլիկիայի հայերի պատմության թանգարան



Սամվել Եթիլեկյան. Հաճընի ինքնապաշտպանության մասնակից
Կիլիկիայի հայերի պատմության թանգարան



Սգահանդես՝ նվիրված Հաճընի նահատակների հիշատակին. ձախից երկրորդը (նստած)՝ Սահակ Բ կաթողիկոսն է: Ադանա, փետրվար, 1921 թ.
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության արխիվ



Հաճընի ինքնապաշտպանությանը մասնակցած և փրկված յոթ կանանցից երեքը Պօղոսեան Յ. Պ., Հաճընի ընդհանուր պատմութիւնը, Կալիֆոռնիա
Նուարդ Թելյան
Եսթեր Մալյան
Ագուլինե Խանճյան




ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am