Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀՑԹԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐ՝ ԷԴԻՏԱ ԳԶՈՅԱՆԻ, ՌԵԳԻՆԱ ԳԱԼՈՒՍՏՅԱՆԻ, ՇՈՒՇԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿԱԾ ՀՈԴՎԱԾԸ ՏՊԱԳՐՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒՄ



2020 թ. ՀՑԹԻ-ում մեկնարկվեց գիտական բացառիկ ձեռքբերումով:

Ցեղասպանագիտության ոլորտի հեղինակավոր «Holocaust and Genocide Studies» պարբերականում լույս տեսավ ՀՑԹԻ գիտաշխատողներ Էդիտա Գզոյանի (պ.գ.թ., ՀՑԹԻ գիտության գծով փոխտնօրեն), Ռեգինա Գալուստյանի (ՀՑԹԻ հայցորդ, գիտական աշխատող) և Շուշան Խաչատրյանի (պ.գ.թ., Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի վարիչ) համահեղինակած անգլալեզու հոդվածը՝ «Reclaiming Children after the Armenian Genocide: Neutral House in Istanbul» վերնագրով:

Ոլորտում մեծ հեղինակություն վայելող այս պարբերականում տարբեր տարիներին իրենց աշխատանքները տպագրել են անվանի ցեղասպանագետ-գիտնականներ, որոնց թվում են երախտավոր հայ գիտնականներից ու ուսումնասիրողներից Վահագն Դադրյանը, Վիգեն Գուրոյանը, Ռուբեն Փոլ Ադալյանը, Փիթեր Բալաքյանը:

ՀՑԹԻ տնօրեն պարոն Հարություն Մարությանը, շնորհավորելով հոդվածի հեղինակներին, նկատեց, որ նրանք սույն պարբերականում տպագրվող առաջին հայաստանցի հետազոտողներն են:

Սույն ուսումնասիրությունը կատարվել է 2016-2018 թթ.՝ Գիտության կոմիտեի՝ 16YR-6A028 ծածկագրով երիտասարդ գիտնականներին տրամադրվող թեմատիկ ֆինանսավորման շրջանակներում:

Հիմնվելով գլխավորապես արխիվային նյութի վրա, որոնք հիմնականում գտնվում են Ազգերի լիգայի արխիվում (ժնև, Շվեյցարիա), Մաշտոցյան Մատենադարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերում՝ ՀՑԹԻ գիտաշխատողների թիմը կարողացավ գիտական հանրությանը ներկայացնել այս հոդվածը:

Ուսումնասիրությունն անդրադառնում է Հայոց ցեղասպանության ընթացքում որբացած հայ երեխաների ինքնության վերադարձին, այդ ճանապարհին հանդիպած դժվարություններին ու Չեզոք տան գոյության ընթացքում կատարված աշխատանքներին, տրամադրում է վիճակագրական տվյալներ:

Քրիստոնյա որբերի մի որոշակի քանակ Հայոց ցեղասպանության ընթացքում հայտնվել էր իսլամացման համար նախատեսված որբանոցներում և մուսուլմաների տներում: Մուսուլմանների տներից և որբանոցներից հայ երեխաներին դեպի իրենց իրական ինքնությունն ու ազգային-կրոնական պատկանելությունը վերադարձնելու առաքելությունը ստանձնեցին և ի կատար ածեցին Կ. Պոլսի Հայոց պատրիարք Զավեն Տեր-Եղիայանը և վերջինիս կողմից իբրև այդ գործի անմիջական կատարող նշանակված պոլսահայ արձակագիր, հայտնի գրագիտուհի Զարուհի Պահրին. ստեղծվեց Կ. Պոլսի Չեզոք տունը:

Պատմական և իրավական կարևորությունից բացի, աշխատանքը կարող է օգտակար լինել Հայոց ցեղասպանության՝ հոգեբանական գիտության ոլորտում կատարվող ուսումնասիրությունների համար, քանի որ ներկայացնում է երեխաների հետ աշխատանքի մեթոդաբանությունը, երեխաների՝ իրենց ինքնության վերադարձին նպաստող մանրամասներն ու որբերի կյանքի պատմությունները:

Նշենք, որ միջազգային ցեղասպանագիտության դաշտում առաջատարի հեղինակություն ունեցող Օքսֆորդի համալսարանի հրատարակչության «Holocaust and Genocide Studies» պարբերականը լույս է տեսնում 1987 թվականից որպես ԱՄՆ Հոլոքոստի հիշատակի թանգարանի պարբերական:





«Holocaust and Genocide Studies» պարբերականը





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am