Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀՑԹԻ ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՆԱՐԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

20.07.2018


«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ս.թ. հուլիսի 3-ի նիստի որոշմամբ պ.գ.թ. Նարինե Մարգարյանը նշանակվել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի արդյունքում տնօրենը ընտրելը:

Նարինե Մարգարյանը պատմական գիտությունների թեկնածու է, ՀՑԹԻ ավագ գիտաշխատող: Տասնյակ գիտական հրապարակումների, նաև մեկ մենագրութան հեղինակ է:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1997-2004 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում՝ ստանալով արևելագիտության մագիստրոսի աստիճան՝ արաբագիտություն մասնագիտությամբ:

1999-2000 թթ. վերապատրաստվել է Դամասկոսի օտարերկրացիների համար արաբերեն լեզվի ինստիտուտում, 2003 թ.՝ Կահիրեի պետական համալսարանի արաբերեն լեզվի կենտրոնում:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

2017 հոկտեմբեր - 2018 հուլիս ամիսներին եղել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղարի պաշտոնակատար

2015 - 2017 թթ. զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Անդրկովկասի հայության ցեղասպանության ուսումնասիրության, իսկ 2007 – 2015 թթ.՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Ցեղասպանության պատմության և պատմագրության բաժինների վարիչի պաշտոնը, 2007 թ. ինստիտուտի ավագ գիտաշխատող է:

2004 – 2007 թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Ցեղասպանության պատմության և պատմագրության բաժնում

2011 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հայ տարագիրները Սիրիայում և հայ-արաբական փոխհարաբերությունները (1915-1923 թթ.)» թեմայով:

Տասը գիտական հոդվածների հեղինակ է, զեկուցումներով հանդես է եկել հանրապետական ու միջազգային գիտաժողովներում: 2013 թ. լույս է տեսել Ն. Մարգարյանի «Հայոց ցեղասպանության հետևանքով Սիրիայում հաստատված հայ տարագիրների կարգավիճակը և հայ-արաբական փոխհարաբերութունները (1915-1923 թթ.) մենագրությունը: Ն. Մարգարյանի գիտական հետաքրքրությունների շրջանակում են Հայոց ցեղասպանության հետևանքով Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Պաղեստինում և Իրաքում հայտնված հայ տարագիրների վիճակը, նրանց սոցիալ-տնտեսական, քաղաքական ինտեգրման հիմնախնդիրները, ինչպես նաև արաբների հետ նրանց հարաբերությունների դինամիկան:

2013 թ. ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Ցեղասպանագիտական հանդես» գիտական պարբերականի խմբագրակազմի անդամ է:


Ն. Մարգարյանի գիտական աշխատությունների ցանկ

«Հայոց ցեղասպանության հետևանքով Սիրիայում հաստատված հայ տարագիրների կարգավիճակը և հայ-արաբական փոխհարաբերությունները (1915-1924 թթ.)», Երևան, 2013, մենագրություն

1. Արաբական աշխարհի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում. Մեքքայի Շերի‎‎ֆ ու Էմիր Ալ Հուսեյն իբն Ալիի ուղերձները, Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցեր, Երևան, 2005, հ.10-11, էջ 158-170:

2. Արաբների վերաբերմունքը Սիրիայում հաստատված հայ որբերի նկատմամբ, Մերձավոր Արևելք-III, Պատմություն, քաղաքականություն, մշակույթ, հոդվածների ժողովածու, Երևան, 2006, էջ 101-105:

3. Հայ տարագիրները Սիրիայում և արաբների վերաբերմունքը նրանց նկատմամբ, Մերձավոր Արևելք-VI, Պատմություն, քաղաքականություն, մշակույթ, հոդվածների ժողովածու, Երևան, 2009, էջ153-159:

4. Հայ տարագիրների մասնակցությունը Սիրիայի քաղաքական կյանքում 1920-1925 թթ., Մերձավոր Արևելք-VII, Պատմություն, քաղաքականություն, մշակույթ, հոդվածների ժողովածու, Երևան, 2011, էջ 183-189:

5. Հայ տարագիրների իրավական կարգավիճակը Սիրիայում 1915-1923 թթ., «Վասն արդարության», իրավական գիտամեթոդական հանդես, 1(72), 2012, էջ15- 21:

6. Հայ տարագիրների համարկումը Սիրիայի սոցիալ-տնտեսական կյանքում Հայոց ցեղասպանությունից հետո (1915-1925 թթ.), «Ազդակ», Բացառիկ, 2012, էջ 123-130:

7. Հայոց ցեղասպանության իրականացման գործընթացում իսլամի գործոնի հարցի շուրջ, «Ցեղասպանագիտական հանդես», 2014 թ., 2(2), էջ 55-66:

8. Հայ երեխաների թրքացման գործընթացն Օսմանյան կայսրության պետական որբանոցներում, 1915-1918 թթ., «Ցեղասպանագիտական հանդես», 2016 թ., 4(1), էջ 25 – 43:

9. Հայ գաղթականների վրանաքաղաքներն Իրաքում 1918-1922 թթ. «Ցեղասպանագիտական հանդես», 4 (2) 2016 թ., էջ 65-83:

10. Միջագետքի անապատների հայ որբախույզները (1918-1923), «Հայագիտության հարցեր», 1(13), Երևան, 2018, 1(13), էջ 39-57:



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am