Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ


president
Ինչու՞ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս` շարունակելու Հայոց ցեղասպանությունը:
ՀՀ վարչապետ

Հայերը թույյլ չեն տա, որ ցեղասպանությունը կրկնվի:
ՀՀ նախագահ

Լինե՛նք պատասխանատու մեր ներկա ու գալիք սերունդների առջեւ, որպեսզի թույլ չտանք դարավոր թշնամուն կրկին ցեղասպանել մեզ եւ յաթաղան ճոճել մեր գոյության ու արժանապատվության գլխին, որպեսզի հնարավորություն ու իրավունք ընձեռենք մեր գալիք սերունդներին լինելու եւ արարելու հավետ սեփական հողի վրա ու սեփական արժեքներով:
ԱՀ նախագահ

Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ թանգարան պաշտոնական այցելություններով ժամանած հյուրերին հուշահամալիրի մուտքի մոտ, որպես կանոն, դիմավորում եմ ես։ Եվ հուշահամալիրի մասին պատմությունն սկսում եմ երեք խաչքարի մոտից, որոնք նվիրված են Սումգայիթի 1988 թ. ու Բաքվի 1990 թ. զանգվածային կոտորածների զոհերին, Գանձակի հերոսական դիմադրությանն ու զոհերին։ Ինչու՞։ Որովհետեւ Հայոց ցեղասպանությունը միայն պատմական փաստ չէ, որ տեղ է գտել 1915-1923 թվերին։

Հայերի նկատմամբ ցեղասպանական բնույթի գործողությունները, էթնիկ զտումների փորձերը, զանգվածային կոտորածները կամ օտարատյացության վրա հիմնված հայ մարդկանց սպանությունները տարբեր դրսեւորումներով շարունակվել են ողջ 20-րդ դարի ընթացքում։ Շարունակվել են Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետության եւ 1918 թ. ստեղծված Ադրբեջանի տարածքում, այսինքն այնտեղ, որտեղ դրանք տեղ են գտել անցյալում։ Ընդ որում` այդ երկու պետության պատմագիտական մտքի կողմից պարբերաբար ժխտվելով ու այդ ժխտողականությունը հանրային գիտակցության մաս դարձնելով հանդերձ։ Այդ իսկ պատճառով Հայոց ցեղասպանության հիշողությունը մշտապես արթուն է եղել, պարզապես չեն թողել, որ այն սպիանա։ Եվ պատահական չէ, որ 1988-1990 թթ. իրականացվող հայերի զանգվածային կոտորածներն անմիջապես համադրվեցին Հայոց ցեղասպանության հետ, ընկալվեցին որպես ցեղասպանության դրսեւորում, ինչի հետեւանքով Արցախյան շարժման մեջ վերարժեւորվեց ցեղասպանության հիշողությունը, այն դարձավ Շարժումն առաջ մղող հիմնական գործոններից մեկը։ Պաշտոնական պատվիրակությունների հյուրերին ուղեկցելիս ես անպայման անդրադառնում եմ նաեւ 1990-1992 թթ. Հայոց ցեղասպանության հուշապատի մոտ հուղարկավորված հինգ հերոսների գերեզմաններին։ Հայաստանցիներից շատերը՝ մանավանդ երիտասարդները, այդ զոհերի մասին շատ քիչ բան գիտեն։ Փորձեմ հակիրճ ներկայացնել նրանց։ 1990 թ. հունվարին Բաքվի հայերի ջարդերին զուգահեռ հայ-ադրբեջանական սահմանային կռիվների ժամանակ (Երասխավանի հատված, հունվարի 18-21) զոհվեցին Մովսես Գորգիսյանը եւ Երվանդ Սաղումյանը. այս զոհերն ընկալվեցին որպես ցեղասպան թուրքերի դեմ ինքնապաշտպանական մարտերում զոհվածներ ու հուղարկավորվեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում։ Դրանից ընդամենը մեկ շաբաթ հետո` հունվարի 28-ին, ինքնապաշտպանական մարտերի համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի առգրավման փորձի ժամանակ զոհվում է «Աստրո» արտադրական միավորման բանվոր Էդվարդ Մարկոսյանը, ով նույնպես հուղարկավորվում է հուշահամալիրի տարածքում։ Ավելի քան մեկ տարի անց այստեղ հողին հանձնված մյուս ազատամարտիկը ՄՈՒՇ-ի (ինքնուրույն գործող 19 ջոկատի միավորում՝ Միավորված ուժերի շտաբի) ընդհանուր հրամանատար, 1991 թ. մայիսի 4-ին Մովսես գյուղի մատույցներում զոհված Մուշեղ Մխոյանն էր։ Մեկ տարի անց այստեղ հուղարկավորվեց հինգերորդ ազատամարտիկը՝ 1989-1990 թթ. «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի շտաբի պետ, ապա «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար Սամվել Գեւորգյանը։ Նա կրակն իր վրա վերցնելով իր կյանքի գնով փրկել էր շրջապատման մեջ ընկած «Նաիրի» ջոկատի տղաներին (1992 թ. հուլիսի 3)։

Հինգ ազատամարտիկի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում հուղարկավորվելու փաստն առաջին հայացքից թվում է, թե կապ չունի հուշահամալիրի հիմնական խորհրդի հետ, մինչդեռ այդ կապը շատ ուղղակի է. այն վկայությունն է ցեղասպանական գործողությունների դիմող թշնամու դեմ պայքարի, մարտնչելու, դիմադրելու անհրաժեշտության եւ փաստի։ Մի գաղափար, որի կյանքի կոչվելուն մենք ականատես ենք նաեւ մեր օրերում։ Ինչպես 20-րդ դարում, մասնավորապես՝ 1915, 1918, 1920 եւ 1921 թվականներին, 1988-1990, 1992-1994 թվականներին, նույնպես եւ 21-րդ դարում՝ 2016 թ. եւ մեր օրերում հայ մարդիկ իրենց հայրենիքի տարածքում պայքարում են իրենց ազատ ու անվտանգ կյանքի իրավունքի համար, պայքարում են նույն թշնամու դեմ, որը չի հրաժարվել իր հարյուրամյա նկրտումներից։

Մի բան հստակ է. թշնամուն չի հաջողվելու իրականացնել իր նպատակները, որովհետեւ նրա դեմ է ելել անկախության սերունդը, որը շարունակում է իր հայրերի ու պապերի գործը՝ զենքը ձեռքին պայքարելով հանուն հայրենիքի ազատության։

Հաղթելու ենք։

Հարություն ՄԱՐՈՒԹՅԱՆ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր

Աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետություն օրաթերթ




ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am