21.04.2016
Ապրիլի 21-ին Երևանում բացվեց աշխարհում առաջին հուշարձան-կոթողը՝ նվիրված Իրաքի Շանգալ նահանգի եզդիների՝ 2014 թվականին ցեղասպանության ենթարկված անմեղ զոհերի հիշատակին:
Օղակաձև այգում տեղադրված հուշարձանը կոչվում է «Փրկություն»:
«Հուշարձանը մոր կերպարանքով է. մայրը մեր օրրանն է՝ բնօրրան Շանգալը, երեխան մենք ենք, մայրը փրկում է իր զավակներին, հուշարձանի հետևի մասում նկարված են կռունկներ, ինչը նշանակում է, որ մենք մեր բնօրրանից չենք հեռանա, մենք կվերադառնանք, մենք եղել ենք, կանք, կապրենք»,- բացատրել է «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահը:
Հուշարձանը կառուցվել է հանրապետության ղեկավարության, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, բարերարներ Ռաշիդ եւ Ագիտ Շամոյան ընտանիքի միջոցներով:
Բացման արարողությանը ներկա էին պաշտոնյաներ, մտավորականներ, օտարերկրյա դեսպաններ եւ պատգամավորներ: