Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

1915 Թ․ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԱՆՏԱՆՏԻ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առաջին և կարևոր փաստաթուղթը



1915 թ․ մայիսի 24-ին Անտանտի դաշնակից տերությունների մայրաքաղաքներում՝ Փարիզում, Լոնդոնում և Պետրոգրադում միաժամանակ հրապարակվում է համատեղ հայտարարություն, որի հեղինակը և նախաձեռնողը Ռուսաստանն էր։ Հայտարարությանը նախորդել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Սազոնովի կոչ-հեռագիրը: 1915 թ. ապրիլի 15-ին, հայերի կոտորածների մասին առաջին տեղեկությունները ստանալուց հետո, նախարարը Փարիզում և Լոնդոնում ռուս դեսպաններին գրել էր հետևյալը. «Ստացվել են նոր տեղեկություններ Ասիական Թուրքիայում տիրող անիշխանության և թուրքերի ու քրդերի կողմից հայերի կոտորածների մասին: Բարեհաճե՛ք առաջարկել ֆրանսիական (անգլիական) կառավարությանը մեզ և Անգլիայի (Ֆրանսիայի) հետ համատեղ դիմում հրապարակել՝ ուղղված օսմանյան կառավարությանը, որի մեջ անձնական պատասխանատվությունը հայերի կոտորածի համար կդրվի Թուրքիայի մինիստրների խորհրդի բոլոր անդամների, ինչպես և այդ իրադարձություններին առնչվող քաղաքացիական ու զինվորական պաշտոնատար բոլոր անձանց վրա»:

Այսպիսով, Անտանտի դաշնակից տերությունները դեռևս 1915 թ. հանդես են գալիս հայերի կոտորածները ճանաչող և դատապարտող կարևոր հայտարարությամբ:

Հայտարարության վերջնական տեքստը Պետրոգրադում պաշտոնապես հրապարակում է Պետրոգրադի հեռագրային գործակալությունը․ «Վերջին ամսվա ողջ ընթացքում Հայաստանում կատարվում է հայերի ջարդ քրդերի և թուրքերի կողմից օսմանյան իշխանությունների բացահայտ թողտվությամբ, իսկ երբեմն էլ՝ ուղղակի օժանդակությամբ։ Նոր տոմարով ապրիլի կեսերին հայերի ջարդ է տեղի ունեցել Էրզրումում, Դերջանում, Էգինում, Բիթլիսում, Մուշում, Սասունում, Զեյթունում և ամբողջ Կիլիկիայում, գլխովին կոտորվել են Վանի շրջակայքի հարյուր գյուղերի բնակիչները, բուն Վանում հայկական թաղամասը պաշարվել է քրդերի կողմից։ Միևնույն ժամանակ Կ․Պոլսի թուրքական կառավարությունը բանտարկման և չտեսնված ճնշումների է ենթարկում խաղաղ հայ բնակչությանը։ Ելնելով Թուրքիայի կողմից մարդկության և քաղաքակրթության դեմ կատարված նոր հանցագործություններից, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Անգլիայի դաշնային կառավարությունները սրանով հրապարակայնորեն հայտարարում են Թուրքիայի կառավարությանը, որ իրենք այս հանցագործությունների անձնական պատասխանատվությունը դնում են թուրքական կառավարության բոլոր անդամների, ինչպես նաև նրա տեղական ներկայացուցիչների վրա, որոնք հանցակից են նման կոտորածին» (1)։

Միջազգային իրավունքի տեսակետից հայտարարությունը նշանակալից է նրանով, որ Հայոց ցեղասպանությունը՝ որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ» ուղղված հանցագործություն որակելով, այդ միջազգային հանցագործության անձնական քրեական պատասխանատվությունը դրվում էր թուրքական կառավարության և նրա տեղական ներկայացուցիչների բոլոր անդամների վրա (2)։

Հետաքրքիր է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Սազոնովն Անգլիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչներին առաջարկել է համատեղ հայտարարության մեջ ընդգրկել «Քրիստոնեության և քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություններ» ձևակերպումը, սակայն Ֆրանսիայի արտգործնախարար Թեոֆիլ Դելկասեն մերժել է՝ մտավախություն ունենալով, որ այն կարող է վիրավորական լինել Անգլիայի և Ֆրանսիայի գաղութային տիրապետության ներքո գտնվող մահմեդականների համար: Հետևաբար, առաջարկել է «մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություններ» տարբերակը, որն ընդունվում է և տեղ գտնում համատեղ հայտարարության մեջ (3):

ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայի ընդունումից առաջ Միավորված ազգերի Պատերազմական հանցագործությունների հանձնաժողովը 1948 թ․ մայիսի 28-ին Անտանտի տերությունների 1915թ․ մայիսի 24-ի համատեղ հռչակագրում հայերի զանգվածային սպանություններին տրված «մարդկության դեմ կատարված հանցագործություն» ձևակերպումը համարում է նույնական այն հանցագործությունների հետ, որոնք Նյուրնբերգյան դատավարության ժամանակ միջազգային իրավունքի կողմից որակվել են իբրև անմարդկային գործողություններ սեփական հպատակների նկատմամբ, այսինքն՝ Ցեղասպանություն (4)։

Այս հայտարարությունը բացառիկ երևույթ էր միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի կիրառման տեսանկյունից: Հենց այս հայտարարության հիման վրա պատերազմի ավարտից հետո ձեռնարկվեցին երիտթուրք ոճրագործների ձերբակալություններն ու դատական պատասխանատվության ենթարկումը:






Անտանտի պետությունների 1915 թ. մայիսի 24-ի համատեղ հռչակագրի անգլերեն տեքստը




1. Սըր Էդվարդ Գրեյ, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար 1905–1916 թթ.
2. Թեոֆիլ Դելկասե, Ֆրանսիայի արտգործնախարար 1914-1915 թթ.
3. Սերգեյ Սազոնով, Ռուսաստանի արտգործնախարար 1910-1916 թթ.




Օգտագործված գրականության ցանկ

1. Մարուքյան Ա․, Հայոց ցեղասպանության համար հետևանքների հաղթահարման հիմնախնդիրներն ու պատմաիրավական հիմնավորումները (Երևան, Պատմ․ ինստ․, 2014), 81-82, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ տե՛ս նաև՝ Հայոց պատմություն, հատոր IV, գիրք երկրորդ (Ե․, Զանգակ, 2016), 531-542:

2. Մարուքյան Ա․, Հայոց ցեղասպանության համար հետևանքների հաղթահարման հիմնախնդիրներն ու պատմաիրավական հիմնավորումները, 82։

3. Պողոսյան Նարեկ, «Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և ցեղասպանության փոխադարձ կապն ու դրսևորումը Հայոց ցեղասպանության օրինակում», Ցեղասպանագիտական հանդես 6, no 2 (2018), 96:

4. Մարուքյան Ա․, Հայոց ցեղասպանության համար հետևանքների հաղթահարման հիմնախնդիրներն ու պատմաիրավական հիմնավորումները 84:



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am