Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
ԱՈՒՇՎԻՑ-ԲԻՐԿԵՆԱՈՒ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԵՒ
ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՎԱՐՏԻ 75-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ
«ՀՈԼՈՔՈՍՏԻ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ» ՀԱՎԱՔԻՆ


Հարգելի բարեկամներ,
Հայաստանի հրեական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,
Հոլոքոստի հիշողության շաբաթի հարգելի մասնակիցներ


Հոլոքոստի հիշողության շաբաթը, որը նվիրվում է Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի ազատագրման եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին, եւ այդ շրջանակում այսօրվա միջոցառումը ոչ միայն հարգանքի տուրք է ողջակիզված հրեա ժողովրդին, այլեւ՝ նմանատիպ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված եւս մեկ հիշեցում-ազդանշան։

Հարգելով Հոլոքոսթի զոհերի հիշատակը՝ մենք մեր համերաշխությունն ենք հայտնում հրեա ժողովրդին եւ վերահաստատում մեր վճռականությունը՝ չմոռանալ ցեղասպանության հանցագործությունների մասին, որտեղ էլ դրանք տեղի ունենան եւ թույլ չտալ, որ նման հանցագործությունները վերստին կրկնվեն, չմոռանալ զոհերի եւ վերապրածների տառապանքների մասին, ապահովել անվտանգ եւ բարեկեցիկ կյանք նրանց եւ նրանց ժառանգների համար, որտեղ էլ նրանք լինեն։ Հայերը եւ հրեաները կապված են պատմությամբ եւ ճակատագրով, վերապրելու եւ իրենց ինքնությունը պահպանելու կամքով։ Որպես հալածված ժողովուրդ՝ մենք հասկանում եւ կիսում ենք Հոլոքոսթի ողբերգության ցավը, մենք հիշում եւ աղոթում ենք Հոլոքոսթի զոհերի համար այն նույն վշտով, ինչ Հայոց ցեղասպանության զոհերի համար։

Այսօրվա Հայաստանի հողը, որ բազում անգամ ասպատակվել, ձեռքից ձեռք է անցել եւ ավերվել դարերի ընթացքում, իր վրա պահել է հրեական հետքեր եւ դրոշմներ, որ ուշադիր աչքը կարող է նկատել շատ բաներում` մարդկանց սովորույթների ու վարքագծի մեջ, ճարտարապետական կոթողների վրա, սիմվոլներում, խոսքում... Նոր ժամանակներում այդ հողն ընդունել է նոր հրեա ընտանիքների, որոնք Հայաստանը համարում են իրենց երկիրը եւ որոնք չլքեցին այն նույնիսկ վերջին տասնամյակների ամենածանր տարիներին:

Ես իմ համերաշխությունը, հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանի հրեական համայնքին, համայնքի յուրաքանչյուր անդամին, որոնք իրենց աշխատանքով եւ տաղանդով նպաստում են մեր երկրի զարգացմանը, հարստացնում նրա տնտեսությունը, գիտությունն ու մշակույթը:

Մենք երախտապարտ ենք աշխարհի բոլոր այն հրեաներին, որոնք արդեն մեկ դար մեզ հետ միասին պայքարում են ցեղասպանության՝ մարդկության հանդեպ այդ ծանր հանցագործության դեմ՝ այն խստորեն դատապարտելու եւ հետագայում նման հանցագործությունները կանխարգելելու նպատակով:

Քսենոֆոբիայի եւ քաղաքական ծայրահեղ արկածախնդրության զոհ գնացած իմ ազգը չափազանց զգայուն է դրա ամենաայլանդակ դրսեւորումներից մեկի՝ հակասեմիտիզմի հանդեպ: Մենք տեսել ենք, թե ինչ համաշխարհային դժբախտության եւ աղետի է հանգեցնում այն: Մենք գիտենք, որ քաղաքական անհաջողակների վերջին ապաստանը դա է՝ մեղավորներ փնտրել «օտարների» մեջ: Այսօր ես անտիսեմիտիզմի մեջ մտցնում եմ ոչ միայն էթնիկ հրեաներին, այլեւ իմ ազգին, որին գրեթե նույն պատճառներով 20-րդ դարասկզբին ոչնչացրին ֆաշիստների նախահայրերը եւ ուսուցիչները՝ երիտթուրքերը: Մի՞թե Հիտլերը չէր ասում 1939 թ. օգոստոսին. «Ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածները»:

Ուստի հակասեմիտիզմը, որպես քսենոֆոբիայի եւ ռասայական խտրականության դասական տիպար, պետք է արմատախիլ արվի ամենուր իր բոլոր դրսեւորումներով:

Նաեւ այդ պատճառով Հայաստանը 2013 թ. մարտի 22-ին նախաձեռնեց ՄԱԿ-ում «Ցեղասպանությունների կանխարգելման դեմ» բանաձեւը, որին միացան 62 պետություն: 2015թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում միաձայն ընդունվեց Հայաստանի կողմից ներկայացված 69/323 բանաձեւը, որով դեկտեմբերի 9-ը հռչակվեց Ցեղասպանության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:

Կարծում եմ, որ աշխարհի պետությունները եւ միջազգային հանրությունը առավել հետեւողական եւ արդյունավետ քայլեր պետք է անեն դատապարտելու համար մարդկության դեմ գործված հանցագործությունները եւ կանխարգելելու համար նորերի կրկնությունը: Այդ պայքարը չպետք է տուրք տա քաղաքական կոնյունկտուրային եւ անցողիկ շահերին, այլ՝ պետք է ուղղված լինի մարդկության խաղաղ եւ համերաշխ ապագային:

Անցյալ շաբաթ ես Երուսաղեմում էի՝ մասնակցելու համար Յադ Վաշեմում Հոլոքոսթի հիշատակին նվիրված «Հիշելով Հոլոքոսթը, պայքարելով ընդդեմ հակասեմիտիզմի» 5-րդ միջազգային համաժողովին։ Այդ ընթացքում ես հանդիպեցի Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ։ Մենք համաձայն էինք, որ պետք է միասին պայքարենք ֆաշիզմի, ռասիզմի, ատելության, հակասեմիտիզմի բոլոր դրսեւորումների դեմ։

Հայ ժողովուրդը վիթխարի կորուստներ է տվել՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում դառնալով քսենոֆոբիայի զոհ: Եթե այդ պատերազմի ընդհանուր զոհերի թիվը հաշվվում է 15 մլն, ապա դրանից 10-ից 1-ը հայ էր, որի մասին չկա պատմության դասագրքերում եւ պատերազմի հաշվեմատյաններում:

Երկրորդ համաշխարհային պատերազմում այլ ազգերի հետ միասին նացիզմի դեմ մարտի ելան վեց հարյուր հազար հայեր, որոնցից երեք հարյուր հազարը զոհեցին իրենց կյանքը։ Դա անհամաչափ մեծ թիվ է՝ հաշվի առնելով մեր նախորդ մարդկային կորուստները: Միաժամանակ դա ցույց է տալիս նաեւ մեր նշանակալից ավանդը մարդկության դեմ այդ չարիքի վերացման գործում:

Մենք սպասում ենք, որ միջազգային հանրությունը ըստ արժանվույն գնահատի դա: Մենք ակնկալում ենք հատկապես Իսրայելի պետության կողմից 1915 թ. Հայոց ցեղասպանության ճիշտ գնահատականը: Երուսաղեմում ես իմ հրեա գործընկերներին ասացի, որ Իսրայելը պետք է առաջնային դեր ունենա եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ ընդգծելով, որ պատմության այս ամոթալի էջի ճանաչումն ու դատապարտումը չպետք է պայմանավորված լինի քաղաքական նպատակահարմարություններով։

Մեզ՝ հայերիս եւ հրեաների վրա պատմական առաքելություն եւ պատասխանատվություն է դրված. հավերժացնել մարդկության դեմ կատարված մեծագույն հանցագործությունների՝ Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոսթի զոհերի հիշատակը եւ մարդկության մեջ մշտապես վառ պահել հիշողությունն այդ մասին՝ որպես դաս, որպես հիշեցում, որպես կանխարգելում։

Մեր հիշողությունից չպետք է անհետանա ոչ Աուշվից-Բիրկենաուի ողբերգությունը, ոչ էլ այն ազատագրողների հերոսությունը։

Ողջունում եմ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի այս նախաձեռնությունը եւ հաջողություն մաղթում «Հոլոքոստի հիշողության շաբաթվա» անցկացմանը։

Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության Նախագահ

27 հունվարի 2020 թ.






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

InternationalConference
Միջազգային գիտաժողովի հրավեր

Կիլիկիան և կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին
Գիտաժողովը նվիրվում է 1920-21 թթ. Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2020 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

«1915» հատուկ նախագիծ

1915
Հայոց ցեղասպանության մասին պատմող արծաթե 7 հուշամեդալները պատկերում են հայերի կոտորածները, աքսորի ու գաղթի ճամփաները, հայ մտավորականությունն ու թալանված տաճարները:

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2020 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am