Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՑԹԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՀԵՌԱՎԱՐ ՆԻՍՏԸ


president
2020 թ. ապրիլի 29-ին հեռավար կարգով տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ՝ Հովհաննես Հովհաննիսյանը, Վահրամ Տեր-Մաթևոսյանը, Աշոտ Մելքոնյանը, Ռուբեն Մելքոնյանը, Վազգեն Յակուբյանը, Հրանուշ Խառատյանը, Ռուբեն Սաֆրաստյանը, Վլադիմիր Վարդանյանը, Անի Ավագյանը։ Նիստին մասնակցում էր հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը։ Նիստը վարում էր խորհրդի նախագահ Ռայմոնդ Գևորգյանը, ում առաջարկով նիստին ներկա էին նաև ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը և գիտքարտուղար Նարինե Մարգարյանը։

Հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը ներկայացրեց 2019 թ. գործունեության արդյունքները և ֆինանսական տարվա հաշվետվությունը, որն ընդունվեց հոգաբարձուների խորհրդի կողմից։ Քննարկվեցին 2020 թ. ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև ծրագրային որոշ փոփոխություններ, որոնք կապված են համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի հետ։ Նշվեց, որ ապրիլին կայանալիք «Կիլիկիան և կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին», ինչպես նաև «Երեխաները և ազգը. երեխաների բռնի տեղափոխումը և Ցեղասպանության կոնվենցիան պատմության և արդիականության լույսի ներքո» միջազգային գիտաժողովները հետաձգվել են։ Ապրիլ 24-ին ընդառաջ թանգարան-ինստիտուտը նախատեսված ժամանակավոր ցուցադրությունը ներկայացրել է առցանց՝ «Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկայում Հայոց ցեղասպանության տարիներին. նվիրված Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին» խորագրով։

Առաջարկվեց, որ արտակարգ իրավիճակում ՀՑԹԻ-ն շարունակի առաջնահերթություն տալ առցանց հարթակում առավել ակտիվություն ցուցաբերելուն և համացանցի հնարավորությունները հնարավորինս արդյունավետ օգտագործելուն։ Հոգաբարձուների խորհուրդն անդրադարձավ Ծիծեռնակաբերդի հուշայգու ստեղծման ուղղությամբ վերջին զարգացումներին։ Հաշվի առնելով, որ այս հարցը քննարկվել էր նաև նախորդ նիստի ժամանակ ու արդեն որոշ առաջարկներ եղել էին, ուստի և նշվեց, որ անհրաժեշտություն կա հարցի կոնցեպտուալ ու կառուցվածքային առաջարկությունների փաթեթը համալրելու։ Ծիծեռնակաբերդի հուշայգու նախագիծը՝ Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության հայաբնակ այլ շրջանների անունները կրող պուրակներով, ճեմուղիներով, արահետներով, այդ տարածաշրջանների պատմության և մշակույթի դրվագներին անդրադարձ կատարող յուրօրինակ փոքր ցուցադրություններով համահայկական բնույթ ունեցող ծրագիր է։ Որոշվեց, որ հետագայում այս հարցի ուղղությամբ շարունակվեն քննարկումների անցկացումը՝ համապատասխան հայտարարություններով հանրությանն իրազեկելով այդ ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։

Քննարկվեց նաև թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերի ու գրադարանի տարանջատման հարցը, այդ ուղղությամբ տարվող աշխատանքները։ Նշվեց, որ այս հարցի արդյունավետ լուծման համար Հիմնադրամը խորհրդակցել է հայաստանյան նմանատիպ կառույցների պատասխանատու անձանց հետ, այդ կապակցությամբ կազմվել է ֆոնդային գնահատող հանձնաժողով և այս գործընթացն իրականացվելու է նրանց համաձայնությամբ և ԿԳՄՍ նախարարության վերահսկողությամբ։ Ընդգծվեց, որ գրադարանի կարգավիճակի փոփոխությունը չի նշանակում, որ այն դառնալու է հանրային գրադարան։ Այն շարունակելու է գործել որպես մասնագիտական գրադարան՝ հետազոտողների համար։ Իսկ ֆոնդային միավորներից հետազոտողները կարող են օգտվել միայն ֆոնդասենյակում՝ ֆոնդապահների ներկայությամբ՝ համաձայն գործող կարգի։

Հոգաբարձուների խորհրդի նիստին քննարկվեցին ՀՑԹԻ գործունեությանն առնչվող մի շարք ընթացիկ այլ հարցեր։



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am