Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություն

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ «ԿԻԼԻԿԻԱՆ ԵՎ ԿԻԼԻԿԻԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ



1920-1921 թթ. Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին նվիրված «Կիլիկիան և կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին» գիտաժողովի բացման արարողությանն օրհնության խոսք հղեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ձեռագրատան, արխիվի եւ թանգարանների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը։

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Թուխիկյանը։ Նա կարևորեց գիտաժողովի հրավիրումն ու ընդգծեց, որ դեռևս 100 տարի առաջ մղված ինքնապաշտպանական մարտերն ընդհանրություններ ունեն Արցախի այսօրվա գոյամարտի հետ։ Թուխիկյանը համոզված նշեց հաղթանակի անխուսափելիության մասին՝ հաղթական տրամադրություն փոխանցելով զեկուցողներին և մասնակիցներին։

Զեկուցողներն ինչպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողներն էին, այնպես էլ ներկայացնում էին ՀՀ ԳԱԱ պատմության, արևելագիտության, հնագիտության և ազգագրության ինստիտուտները, Երևանի պետական համալսարանը, Երևանի պետական մանկավարժական համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Բեյրութի Հայկազյան համալսարանը, Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտը, «Օրբելի» հետազոտական կենտրոնը։ Բացման խոսքով հանդես եկավ նաև Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ներկայացուցիչ Եղիա Ճէրէճեանը։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը, ողջունելով զեկուցողներին և հյուրերին, անպարտելի լավատեսությամբ ներկայացրեց «Ինքնապաշտպանական կռիվներ/գոյամարտեր. հարյուրամյա հեռավորության վրա և մեր օրերում» զեկուցումը, որը հետաքրքրություն և ոգևորություն առաջացրեց ներկաների մոտ։

Լիագումար նիստին (նախագահող` Հարություն Մարության) զեկուցեցին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս՝ Ռուբեն Սաֆրաստյանը (Մուսթաֆա Քեմալ. պայքար Հայոց Կիլիկիայի դեմ (1918-1919 թթ.)), ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր՝ Էդիկ Մինասյանը (Կիլիկիահայության ինքնապաշտպանական մարտերը 1920-1921 թթ. և դրանց մասնակից հայուհիները), Խ. Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի դոկտոր, պրոֆեսոր՝ Սամվել Պողոսյանը (Ռազմաքաղաքական իրավիճակը կիլիկիահայերի համար 1920 թ.), Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ներկայացուցիչ, ՀՀ ԳԱԱ պատվո դոկտոր` Եղիա Ճէրէճեանը (Նորահայտ փաստաթուղթ Հաճընի ինքնապաշտպանության մասին): Լիագումար նիստն ամփոփվեց հարցուպատասխանով և քննարկմամբ։

Գիտաժողովի Երկրորդ նիստին (Ջարդ, տարագրություն, «վերադարձ մնացորդաց», նախագահող՝ Սամվել Պողոսյան) զեկուցեցին ՀՑԹԻ հիմնադրամի Հուշագրությունների, վավերագրերի և մամուլի ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պատմ. գիտ. թեկնածու Ռոբերտ Թաթոյանը (Կիլիկիահայության թվաքանակը Հայոց ցեղասպանության նախօրյակին (վիճակագրական աղբյուրների համադրության և վերլուծության փորձ)), Կոմիտաս ինստիտուտի ավագ հետազոտող Արա Մելգոնեանը (Հայերի վերադարձը Կիլիկիա 1919-1920 թթ.), Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտ Մարինե Բեժանյանը (Հայկական լեգեոնի դերը կիլիկիահայության հայրենադարձությունը կազմակերպելու գործում), ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմ. գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը (Կիլիկիայում ինքնավարության հռչակման կազմակերպիչն ու ղեկավարը` Միհրան Տամատյան) հարգելի պատճառով չմասնակցեց գիտաժողովին։ Երկրորդ նիստը ևս ամփոփվեց երկարատև հարցուպատասխանով և քննարկմամբ, որից հետո գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով ինչպես Հայոց ցեղասպանության զոհերին, այնպես էլ Արցախի գոյամարտում հերոսաբար զոհված քաջ հայորդիներին։ Երրորդ և վերջին նիստը կրում էր «Կիլիկիայի հարցը միջազգային քաղաքականության օրակարգում» խորագիրը (նախագահող` Հարություն Մարության)․ զեկուցեցին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ԵՊԲՀ հասարակագիտական առարկաների ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու Արմենուհի Ղամբարյանը (Կիլիկիան Միացյալ Հայաստանի կազմում ընդգրկելու ԱՄՆ տեսլականը), ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ` Լիլիթ Հովհաննիսյանը (Կիլիկիան ԱՄՆ պետդեպարտամենտի 1919-1920 թթ. փաստաթղթերում) և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ՝ Արման Մարտիրոսյանը (Կիլիկիայի հիմնախնդիրը 1919-1921 թթ. ֆրանս-թուրքական հարաբերությունների համապատկերում):

Գիտաժողովի վերջին նիստն ավարտվեց ակտիվ քննարկմամբ և այն շարունակելու պատրաստակամությամբ։


ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am