Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«ՀԱՅ ՈՐԲԵՐ. ՏԵՂԵԿԱԳԻՐ ՀԱՅ ՈՐԲԵՐՈՒ ԿԱՑՈՒԹԵԱՆ, ՈՐԲԱՆՈՑՆԵՐՈՒ, ՀՈԳԱՏԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ ԵՒ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐ» ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ



Հայոց ցեղասպանության տարիներին հայ որբերին առնչվող հարցերի, մասնավորապես, որբերի թվաքանակի ուսումնասիրման համար կարևոր սկզբնաղբյուր է «Հայ որբեր. տեղեկագիր hայ որբերու կացութեան, որբանոցներու, հոգատար մարմիններու մասին եւ վիճակագրական ցուցակներ» փաստաթուղթը, որը կազմվել է Հայ ազգային պատվիրակության պահանջով 1923 թ., փաստ, որը մեծ կշիռ է հաղորդում փաստաթղթի հավաստիությանը: Տեղեկագիրն ամենայն հավանականությամբ կազմվել է Արամ Անտոնյանի կողմից, չնայած գրքույկի վրա ոչ մի տեղ նրա անունը չի նշվում, բայց հաշվի առնելով այն փաստը, որ նա այդ ժամանակ եղել է Ազգային պատվիրակության քարտուղարը, հիմք է տալիս նրան համարել սույն տեղեկագրի կազմողը:

Այս տեղեկագրում խնամքով ու մանրամասն ներկայացված են հայ որբերի թվական տվյալները, տարբեր վայրերում հիմնված որբանոցներն ու այն կազմակերպությունները, որոնց խնամատարությամբ գործել են որբանոցները: Այս տեղեկագիրը մինչ այժմ շրջանառության մեջ չի դրվել, իր կարևորությամբ բացառիկ է, քանի որ համապարփակ տեղեկություններ է հաղորդում Հայոց ցեղասպանությունից հետո սիրիական անապատներում հայտնված, հետագայում տարբեր ուղղություններով տեղաբաշխված հայ որբերի վերաբերյալ:

Տեղակագիրը մեզ է տրամադրել ՀՑԹԻ հիմնադրամի Հուշագրությունների, վավերագրերի և մամուլի ուսումնասիրության բաժնի վարիչ, աղբյուրագետ Միհրան Մինասեանը, որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում նրան:

Տեղեկագրում ամփոփված վիճակագրական տվյալները ներկայացված են ըստ աշխարհագրական բաժանումների և ըստ խնամատար մարմինների: Առանձին տարածաշրջաններով ներկայացված են Կ.Պոլսի, Սիրիայի, Երուսաղեմի, Հայաստանի և Վրաստանի հանրապետությունների, Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի որբանոցների և այնտեղ ապաստանած որբերի թիվն ու ցանկերը: Տեղեկագրի վերջում ներառված է նաև ֆրանսերեն թարգմանված տարբերակը։

Նկատենք, որ տեղեկագիրը կազմվել է տարագիրների հիմնական տեղաշարժերից՝ Կիկիկիայի վերջնական հայաթափումից, հայկական և օտարերկրյա բարեգործական կազմակերպությունների, միսիոներների, անհատների իրականացրած որբահավաք աշխատանքներից հետո։ Իհարկե, հարկ է նշել, որ այստեղ ներառված չեն այն որբերը, որոնք թուրքական հարեմներում ու իսլամական միջավայրում ձուլվեցին՝ կորցնելով հայկական ինքնությունը կամ մնացին թուրքական որբանոցներում: Տեղեկագրի առաջին մասում՝ «Ընդհանուր ծանոթութիւններ հայ որբերու, որբանոցներու եւ անոնց հոգատարութեան մասին» բաժնում, առանձին-առանձին ներկայացվում է որբանոցների և որբերի տվյալները՝ ըստ աշխարհագրական վայրերի: Երկրորդ մասը վերնագրված է «Վիճակագրական տեղեկութիւններ հայ որբերու եւ հոգատար մարմիններու», երրորդը՝ «Ամփոփ վիճակացոյց հայ որբերու»։

Տեղեկագրում նշվում է, որ Կ.Պոլսում գտնվող որբերի ընդհանուր թիվը 3044 է, որից 1․554-ը տղաներ, 1․490-ը աղջիկներ: Ազգային հոգատարության տակ գտնվել են գաղթակայանների որբերը, Գարակեոզյան և Գալֆայան որբանոցները, ինչպես նաև ազգային հոգատարության տակ և միաժամանակ ամերիկյան աջակցությամբ խնամվող որբերը: Ընդ որում՝ ազգային խնամատարության տակ եղել են 2․386 որբ, իսկ ազգային խնամատարության և ամերիկյան աջակցությամբ խնամք է ստացել 1․057 որբ, որոնցից 300-ը՝ չարձանագրված՝ այսինքն որևէ կազմակերպության խնամատարությունից զուրկ, չգրանցված որբեր:

Տեղեկագրում Սիրիայի տարածքում ապաստանած որբերի թիվը նշվում է ըստ նահանգների, որի հանրագումարը կազմում է 8․630 որբ. Հալեպում՝ Հալեպի հայկական որբանոցը՝ 1164 հոգի, ՀԲԸՄ-ի կողմից հիմնված Կիլիկիան որբանոց-արհեստանոցը` 97 հոգի։ Վերջինս գործել է 1922-1925 թթ. Վահան Քյուրքճյանի ղեկավարությամբ, ուր գալիս էին տասնհինգ տարին բոլորած որբերը, մեկ տարի մնում ու արհեստ էին սովորում, ինքնաբավ լինելուց հետո դուրս գալիս որբանոց-ապաստարանից:

Բեյրութի Քելեկյան որբանոցում՝ 575 որբ, Մերձավոր Արևելքի նպաստամատույցի խնամատարության տակ 126 որբ և Անթիլիասի որբանոցներում` 1․200 (ավստրալական նպատամատույց կազմակերպության հոգածության տակ), հանրագումարում՝ 1․901 որբ: Լիբանանի Նահր Ալ-Իբրահիմ, Ջիբեյլ, Մամլթեյն, Ղազիր, Նազարեթ, Պրումանայի որբանոցներում՝ 3․984 որբ, Ջունեյհի որբանոցում՝ 284 որբ, Մերձավոր Արևելքի նպաստամատույց որբանոցներից՝ որպես չափահաս արդեն դուրս եկած 1․200 որբ, որոնք որևէ կազմակերպության հոգածության տակ չեն գտնվել: Երուսաղեմի տարածքում ընդհանուր առմամբ ապաստան են գտել 809 որբ, որից 457-ը Արարատյան և 352-ը Վասպուրականի որբանոցներում։ Վերջիններս եղել են ՀԲԸՄ հոգածության տակ և Երուսաղեմ են տեղափոխվել 1922 թ. փետրվարին՝ Իրաքի Նահր Ալ-Օմարի որբանոցից:

Հայաստանի Հանրապետությանում, որ տեղեկագրում անվանված է Երևանի Հանրապետություն, 1923 թ. հունիսի դրությամբ ապաստանել են 22 հազար որբ: Երևանի, Ալեքսանդրապոլի և Ջալալ Օղլիի և այլ որբանոցներում եղել են 22․000 որբեր: Այս որբերից 21.450-ը գտնվել են Մերձավոր Արևելքի նպաստամատույց կազմակերպության, իսկ 550 չափահաս որբ՝ ազգային խնամատարության տակ:

Տեղեկագրում Վրաստանը ներառված չէ, բայց հարկ է նշել, որ դեռևս 1920 թ. հուլիսի 12-ով թվագրված «Մեծ պատերազմի արդյունքում տուժած հայ երեխաները, նրանց փրկության գործը. ներկա վիճակ, կարիքներ» վերնագիրը կրող ֆրանսերեն զեկույցում նշվում է, որ Վրաստանի և Կովկասի շրջաններում այդ ժամանակ եղել է մոտ 10.000 որբ: Հունաստանում և հարակից կղզիներում շուրջ 5000 որբ տեղաբաշխված էր Աթենք, Խալքիս, Սիրա, Օրոպոս, Կորնթոս վայրերում։ Քորֆում ապաստան է գտել 880 որբ։ Լոնդոնի Լորդ քաղաքագլխի հիմնադրամը հոգացել է Քորֆուի որբանոցի 750 որբերի խնամքը, մյուս 130 որբերը գտնվել են անհատների հոգածության տակ։ Հանրագումարում՝ որբերի թիվը կազմում է 5880։

Մակեդոնիայում՝ Սալոնիկի շրջանի տարբեր որբանոցներում՝ Գալամաթա, Սամսոնի և այլ որբանոցներում ապաստան է գտել 1․038 որբ։ Արևմտյան Թրակիայում՝ Սերեզում, Գավալայում և հարակից շրջաններում 1․496 որբ։ Այսպիսով, ողջ Հունաստանում և հարակից կղզիներում, Թրակիայում, Մակեդոնիայում որբերի ընդհանուր թիվը կազմել է 8.414։ Հայ ազգային պատվիրակությունը Վահան Թեքեյանին նշանակել է իր լիազոր ներկայացուցիչը՝ զբաղվելու Հունաստանի, Սիրիայի, Եգիպտոսի, Շվեյցարիայի գաղթականների, մասնավորապես, որբերի հարցերով և կացությունը բարելավելու աշխատանքներով: 1923 թ. հունիսի 2-ին Փարիզի Հայ ազգային պատվիրակության նախագահ Գաբրիել Նորատունկյանի նախաձեռնությամբ Փարիզում խորհրդակցական ժողով է կազմակերպվել, ինչպես նաև համագումար էր նախատեսվել օգոստոսի 19-ին։ Ենթադրվում է, որ սույն տեղեկագիրը նույնպես պատրաստվել է վերոնշյալ համաժողովի համար: Ժողովին մասնակցել են Ամերիկյան նպաստամատույցի, ՀԲԸՄ, Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչները, որտեղ որոշվել է հայ որբերին դաստիարակել Ազգային պատվիրակության ներկայացրած ծրագրին համապատասխան: Վահան Թեքեյանի նախաձեռնությամբ 2․500 որբեր Հունաստանից տեղափոխվել են Եգիպտոս:

Բուլղարիայում ապաստանած որբերի թիվը կազմել է 600, որից Այթես՝ 31, Յամբոլ՝ 31, Խասկովո՝ 45, Թաթար Պազարջիկ՝ 130, Աթարա Զակերա՝ 48, Ռուսե՝ 66, Վառնա՝ 68, Սլիվեն՝ 10, չարձանագրված որբեր՝ 149, նշված 600 որբերից 149-ը եղել են ազգային խնամարատության տակ: Նշենք, որ դեռևս 1919 թ. նոյեմբերի 28-ին Սոֆիայի հայ քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդաժողովում որոշվել է, որ բուլղարահայ գաղութը հոգալու է 300 որբերի հարցերը, որոնք Հունաստանից տեղափոխվել էին Բուլղարիա:

Տեղեկագրում նշվում է, որ Ռումինիայում՝ Սթրունկայի որբանոցում ապաստանել են 200 որբ, որոնք գտնվել են ազգային խնամատարության տակ: Հավելենք, որ 1922 թ. հունվարին Կ.Պոլսից շուրջ 200 երեխաներ՝ 7-14 տարեկան, անցել են Ռումինիա: Տեղի ռումինահայ գաղութը դիմել էր կառավարությանը, խնամակալ մարմին էր կազմվել՝ Արմենակ Մանսիլյանի ղեկավարությամբ, Հակոբ Սիրունու գլխավորությամբ, որոնց ջանքերով հիմնվել է Սթրունկա գյուղի որբանոցը, որն ունեցել է նաև վարժարան:

Շվեյցարահայ որբանոցում հանգրվանել են 56 երեխա: Ֆրանսիայում այդ թվականին արձանագրվել է 19 երեխա, որից 15-ը Մարսելում։ Վերջիններս որևէ խնամատարության տակ չեն գտնվել:

Կանադայում Ջորջթաուն քաղաքում ապաստանել են 50 որբ, որոնք գտնվել են կանադական նպաստամատույց կազմակերպության հոգածության տակ: Ավելի ուշ՝ 1925 թ. Քորֆուի որբանոցից Կանադայի հայկական նպաստամատույց ընկերությունն իր միջոցներով 100 որբ է ուղարկել Տորոնտոյի մոտ գտնվող Ջորջթաուն ագարակ, որպեսզի երեխաները մասնագիտանան երկրագործական հարցերում:

Իտալիայում ապաստանած որբերի թիվը կազմել է 400: Վերջիններս Սամաթիայի որբուհիներ են եղել, որոնք 1922 թ. դեկտեմբերին փոխադրվել են Իտալիա։ Հռոմի Պիոս XI Պապը Կանտոլֆոյի իր ամառանոցը տրամադրել է որբերին կեցության համար։

Այսպիսով, որբերի թվաքանակի հետ կապված պետք է նշել, որ ինչպես որբանոցների, այնպես էլ մուսուլմանական միջավայրում գտնվող որբերի քանակի վերաբերյալ հնարավոր չէ ստույգ թվեր ներկայացնել, քանի որ որբանոցների և որբերի խմբերի տեղաշարժը շատ էր, ոմանք հեռանում էին որբանոցներից, ոմանք հարազատներին գտնելով վերադառնում, մի մասն էլ՝ չափահաս դառնալով լքում էր որբանոցը: Առավել դժվար է մուսուլմանական տներում և որբանոցներում գերության մեջ գտնվողների թվաքանակի հաշվարկները, քանի որ երեխաներից շատերն այդ տարիներին ապրելով վախի ու սպառնալիքի մթնոլորտում՝ մոռացել էին իրենց անունները, հայկական ծագումն ու համակերպվել էին մուսուլմանական միջավայրին:

Սույն տեղեկագրի վերլուծությունը, համեմատության մեջ դնելով այլ աղբյուրագիտական փաստերի հետ, հնարավորություն է տալիս առավել հավաստի տվյալներ նշել 1923 թ. դրությամբ գործող որբանոցների ու որբերի համար՝ հաշվի առնելով նմանատիպ տեղեկագրերի և փաստաթղթերի սակավությունը:

Նարինե Մարգարյան, պատմ. գիտ. թեկն.
ՀՑԹԻ գիտական քարտուղար

























Կ․Պոլսի Գարագեոզյան որբանոցը


Սկյութարի որբանոցը


Սամաթիայի որբանոցը


Հալեպի հայկական որբանոցը


Հալեպի Քելեկյան որբանոց-արհեստանոցը


Երուսաղեմի Արարատյան որբանոցը


Ջբեյլի որբանոցը


Ղազիրի որբանոցը


Սամսոնի որբանոցը


Քորֆուի որբանոցը


Ալեքսանդրապոլի որբանոցը






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am