Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute
Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը դատապարտում է

19.03.2021


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հայկական մշակութային հուշարձանների պատկանելությունը խեղաթյուրելուն միտված հերթական փորձերը:

Նախորդ օրը Իլհամ Ալիևը, այցելելով Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի 12-րդ դարի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի, հետևյալ հայտարարությունն է արել. «Սա ալբանական եկեղեցի է: Հայերը փորձել են այս եկեղեցին ևս հայկականացնել, այստեղ հայերենով գրություններ են գրել, բայց դա նրանց չի հաջողվել: Սա մեր հնագույն տաճարն է, մեր ուդի եղբայրների տաճարն է, և նրանք այստեղ ևս գալու են: Ինչպես որ մեր մզկիթներն են պղծել, այնպես էլ հնագույն ալբանական տաճար են պղծել հայերը: Բայց մենք վերականգնելու ենք, այս բոլոր գրությունները կեղծ են…»:

Նշենք, որ Ծակուռի գյուղի 12-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին գյուղի նախկին Ծաղկավանք վանական համալիրի միակ կանգուն մնացած եկեղեցին է։

Ալիևի այս հայտարարությունը Ադրբեջանում արդեն տասնամյակներ շարունակ ձևավորված պետական քաղաքականության շարունակությունն է, որը նպատակ ունի յուրացնելու հայկական հնագույն և միջնադարյան մշակութային արժեքները՝ պատմության խեղաթյուրման կամ այլափոխման միջոցով:

Դեռևս 1960-ականների կեսերին և 1970-ականների սկզբին Խորհրդային Ադրբեջանի գիտությունների ակադեմիան հիմք դրեց հակագիտական այն մոտեցմանը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում գտնվող քրիստոնեական հուշարձանները ոչ թե հայերի, այլև ադրբեջանցիների նյութական մշակույթի արժեքներ են, որոնց նախնիները եղել են դեռևս 9-րդ դարից վերացած Կովկասյան Ալբանիայի (Աղվանք) քրիստոնյա բնակիչները: Այս տեսության հիմնաքարը դրեց հայտնի կեղծարար Զիա Բունիաթովը` իր «Ադրբեջանը 7-9-րդ դարերում» ուսումնասիրությամբ, որի վերնագիրն արդեն ինքնին վկայում է վերջինիս հակագիտական մոտեցման մասին: «Աղվանական տեսությունը» հետագայում լայն տարածում ստացավ ադրբեջանցի գիտնականների շրջանում, որոնցից շատերը հաճախ իրենք էին խճճվում իրենց կեղծարարություններում: Այս կերպ Արցախի տարածքի շուրջ 200 հուշարձաններ հայտարարվեցին աղվանական-ադրբեջանական, այդ թվում՝ Խաթրավանքը, Դադիվանքը, Գանձասարը և այլն, որոնք ընդգրկվեցին Ադրբեջանի խորհրդային կառավարության կողմից հաստատված հուշարձանների պաշտոնական ցուցակներում:

Յուրացման քաղաքականությանը զուգահեռ ադրբեջանական կառավարության կողմից շարունակվում է իրականացվել հայկական մշակութային արժեքների ոչնչացման քաղաքականությունը: Վերջերս հաստատվեց ադրբեջանական օկուպացիայի ներքո գտնվող Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (առավել հայտնի է «Կանաչ ժամ» ժողովրդական անվանումով) ավերման փաստը։ Ընդ որում, եկեղեցին ավերվել է ոչ թե պատերազմի ընթացքում, այլ դրա ավարտից հետո։

Այս գործելաոճը մշակութային ցեղասպանության ակնհայտ դրսևորում է, որը ցեղասպանության տեսության հիմնադիր, իրավագետ Ռաֆայել Լեմկինի պնդմամբ խիստ կործանարար է և հաճախ բացահայտում է խմբի ֆիզիկական ոչնչացման դիտավորությունը: Լեմկինը համոզված էր, որ ցեղասպանության մշակութային բաղադրիչն ունի այն կանխարգելելու հատկանիշ: Ըստ Ցեղասպանությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի քննարկումներին մասնակից Վենեսուելայի պատվիրակի՝ «…այրվող գրքերն ու այրվող մարմինները նույնը չեն, սակայն երբ որևէ մեկը ճիշտ պահին միջամտի եկեղեցիների ու գրքերի զանգվածային ոչնչացմանը, կարող է կանխարգելել նաև մարմինների այրվելը»:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ միջազգային հանրության և պատկան մարմինների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ չնայած մեր օրերում շարունակվող մշակութային արժեքների զանգվածային ոչնչացումներին, առ այսօր գոյություն չունի որևէ միջազգային իրավական գործիք կամ փաստաթուղթ, որը «մշակութային ցեղասպանություն»-ը կդարձնի պատժելի արարք: Գոյություն ունեցող անպատժելիությունը, թերևս, գալիս է հուշելու, որ առավել քան հրատապ է միջազգային նոր կոնվենցիայի ընդունումը, որով մշակութային արժեքների դիտավորյալ և հետևողական ոչնչացումը նույնպես կքրեականացվի: Միաժամանակ Ադրբեջանի այս քաղաքականությունը հայերի ֆիզիկական ոչնչացման դիտավորություն է պարունակում, ինչը խիստ անհրաժեշտ է դարձնում արցախահայության պաշտպանությունը և օր առաջ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը:




Սեդա Պարսամյան
Թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ


ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am