ԱՄՍԱԳՐԻ ՄԱՍԻՆ
«Ցեղասպանագիտական հանդես» գիտական պարբերականը լույս է տեսնում 2013 թ-ից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից։ Մեկնարկային տարում լույս է տեսել ամսագրի մեկ համար, իսկ հաջորդիվ հանդեսի պարբերականությունը կազմել է տարեկան երկու համար։
«Ցեղասպանագիտական հանդեսը» Հայաստանում հրապարակվող ցեղասպանագիտության ոլորտի հիմնական պարբերականն է։ Ամսագրում ներկայացվող հոդվածները, գրախոսություններն ու այլ նյութերը լուսաբանում են ցեղասպանությունների վերաբերող տարատեսակ հարցեր՝ Հայոց ցեղասպանության շեշտադրմամբ։
Տպագրվում է ՀՑԹԻ գիտական խորհրդի երաշխավորությամբ: