Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀՑԹԻ ՏՆՕՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

08.01.2020


2019 թ. դեկտեմբերի 6-8-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը մասնակցեց Հունաստանի համապոնտական դաշնության (Pan-Pontian Federation of Greece) Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված միջազգային գիտաժողովին (International Conference for the Prevention of Genocides)։

Գիտաժողովի օրերը հատուկ հարմարեցված էին այնպես, որպեսզի նախորդեն ՄԱԿ-ի կողմից ընդունված Ցեղասպանության հանցագործության կանխարգելման, զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օրվան (դեկտեմբերի 9)։ 2019 թվականին լրանում էր Օսմանյան կայսրության մերձսևծովյան տարածաշրջանում՝ Պոնտոսում՝ հույների ցեղասպանության 100-ամյակը։

Գիտաժողովը բաղկացած էր երկու թեմատիկ բաժիններից։ Առաջին բաժնի խնդիրներից էր անդրադարձը ցեղասպանության հանցագործության բազմապիսի դրսևորումներին Արևելյան միջերկրածովյանի և Սև ծովի տարածաշրջանում՝ Օսմանյան կայսրության գոյության վերջին տասնամյակի ընթացքում։ Պատմական տվյալներից զատ (նկատենք, որ խնդրի շուրջ մենագրություն ունի ՀՑԹԻ նախկին գիտքարտուղար, տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, պ.գ.թ. Գևորգ Վարդանյանը), քննության ենթարկվեցին հանցագործության իրավական տեսանկյունները, կարևորվեց հատկապես Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունների միջազգային ճանաչման դերը։ Գիտաժողովի երկրորդ բաժնում քննության ենթարկվեցին աշխարհի տարբեր երկրներում տեղ գտած հայտնի ցեղասպանությունները, այդ կերպ առաջարկելով համեմատական մոտեցումներ ցեղասպանության հանցագործության մեկնաբանումների մեջ։

Հ. Մարությանի զեկուցումը վերնագրված էր «Հիշել, թե՞ մոռանալ դժվարին անցյալը. հայացք Երևանից»։ Բանն այն է, որ մի շարք տասնամյակներ Պոնտոսի հույների ցեղասպանության խնդիրը չէր բարձրաձայնվում Հունաստանում։ Ինչպես ցույց տվեց բուն գիտաժողովը, նաև շփումները կազմակերպիչների, պոնտոսցի հույների ժառանգների ներկայացուցիչների հետ՝ այդ հանցագործությունը չի մոռացվել, դրա հետևանքները մինչ օրս էլ հուզում են Հունաստանի պոնտական համայնքին, սկսել են որոշակի դեր խաղալ նաև Հունաստանի արտաքին քաղաքականության մեջ՝ պայմանավորված, հատկապես, Թուրքիայի ներկայիս ղեկավարության շարունակական ժխտողականությամբ, ագրեսիվ գործելակերպի դրսևորումներով ու հայտարարություններով։ Մարությանի զեկուցման ժամանակ նիստավարն էր Հունաստանի հայկական ազգային կոմիտեի նախագահ Հռիփսիմե Հարությունյանը, ով իր խոսքի սկզբում հակիրճ ներկայացրեց իր ղեկավարած կազմակերպության գործունեությունը։

Դեկտեմբերի 6-ի երեկոյան, Ակրոպոլիսի թանգարանի հանդիսությունների սրահում գիտաժողովի պաշտոնական բացմանը ելույթ ունեցավ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, հունական սփյուռքի և փորձագիտական հանրության ներկայացուցիչներ, նաև միջազգային իրավունքի հանրահայտ մասնագետ Ալֆրեդ դե Զայասը, ինչպես և ցուցադրվեց կարճամետրաժ ֆիլմ Ռաֆայել Լեմկինի կողմից «ցեղասպանություն» եզրույթի ստեղծման մասին։

Գիտաժողովի հաջորդող օրերին ելույթներ ունեցան հայտնի ցեղասպանագետներ Թեսսա Հոֆմանը, Բեննի Մորիսը, Դրոր Զէէվին, Պոնտոսի հույների ցեղասպանության մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ Կոնստանտինոս Ֆոթիադիսը (նա իր մի շարք աշխատություններ սիրով նվիրեց ՀՑԹԻ գրադարանին), Ալֆրեդ դե Զայասը, Հենրի Թերիաուն, Սէմյուէլ Տոտտենը և Իսրայել Չառնին, ինչպես և թուրք մտավորականներ Չենգիզ Ակտարն ու Թամեր Չիլինգիրը, Ռուանդայի ցեղասպանության ականատես Կարլ Ուիլկինսը, եզդիների շարունակվող ցեղասպանության մասին խոսք ասաց «Յազդա» կազմակերպության ղեկավար Հայդեր Էլիասը, մի շարք այլ հայտնի, ինչպես և հույն մասնագետներ։ Գիտաժողովի ավարտին Ակրոպոլիսի լանջի մերձակայքում գտնվող Նիքսի բլրի գագաթից (Pnyx Hill)՝ որտեղ մ.թ.ա. 6-րդ դարից սկսած հավաքվում էին Աթենքի քաղաքացիները՝ քաղաքի համար կարևորագույն որոշումները ժողովրդավարական ճանապարհով ընդունելու համար՝ գիտաժողովի ակադեմիական հանձնախմբի ղեկավար, 89-ամյա Իսրայել Չառնին ընթերցեց գիտաժողովի հայտարարությունը։ Նույն օրվա երեկոյան գիտաժողովի մասնակիցներին ու կազմակերպիչ¬նե¬րին իր նստավայրում ընդունեց և ավելի քան մեկ ժամ զրուցեց Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը։








ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը


Գիտաժողովի առաջին օրը՝ դրվագ դահլիճից


Գիտաժողովի երիտասարդ կամավորների, նաև հայ երիտասարդների հետ


Ելույթ է ունենում Հունաստանի վարչապետը


Պարոն Մարությանը նիստավար Հռիփսիմե Հարությունյանի հետ


Նիքսի բարձունքում՝ հայտարարության տեքստի ընթերցումից հետո


Գիտաժողովի մասնակիցները և կամավորները


Հունաստանի նախագահի հետ ընդունելության ավարտին







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

InternationalConference
Միջազգային գիտաժողովի հրավեր

Կիլիկիան և կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին
Գիտաժողովը նվիրվում է 1920-21 թթ. Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2020 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

«1915» հատուկ նախագիծ

1915
Հայոց ցեղասպանության մասին պատմող արծաթե 7 հուշամեդալները պատկերում են հայերի կոտորածները, աքսորի ու գաղթի ճամփաները, հայ մտավորականությունն ու թալանված տաճարները:

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2020 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am