Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ



1915 թ. Էջմիածնի Մայր Աթոռի տարածքում ապաստանել էին շուրջ 60.000 հայ գաղթականներ և 3.000 որբեր, որոնց կարիքները հոգում էր Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V Սուրենյանցի՝ դեռևս 1914 թ. դեկտեմբերի 28-ի կոնդակով հիմնված Սուրբ Էջմիածնի Եղբայրական օգնության կոմիտեն։ Կոմիտեներ են կազմվել Երևանի, Նոր Նախիջևանի ու Բեսարաբիայի, Հին Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Ատրպատականի և Վասպուրականի թեմերում, ինչպես նաև օժանդակ կազմակերպություններ՝ Պյատիգորսկում, Օդեսայում, Թիֆլիսում և այլ վայրերում:

1915 թ. գարնանը Էջմիածնի Եղբայրական օգնության կոմիտեն դրամական օգնություն է ուղարկում Վանի նահանգ: Նույն թվականի հուլիսին կայացած արտակարգ նիստում հանձնաժողովը որոշում է գաղթականներին տեղավորել Շիրակի, Նոր Բայազետի, Ապարանի, Կոտայքի և այլ շրջաններում, իսկ օգոստոսին Էջմիածնի վանքի մոտ սկսվում է գաղթականական կացարանների շինարարությունը: Էջմիածնի եղբայրական կոմիտեն ցուցակագրում ու տեղեկություններ էր հավաքում կարիքի մեջ գտնվող հայ գաղթականների վերաբերյալ: Մայր Աթոռն առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում որբերի խնամատարությանը: Այդ նպատակով ստեղծվում է Որբախնամ մարմինը, որը միայն Էջմիածնի տարածքում ստանձնում է շուրջ 300 որբերի խնամքը: Հայ տարագիրների համար որպես ապաստարան, հիվանդանոց ու որբանոց են ծառայում Գևորգյան ճեմարանի, վեհարանի և մատենադարանի շենքերը, վարձակալվում են նաև հարակից շինությունները:

1915 թ. Եղբայրական օգնության հանձնաժողովի հոգածության տակ են գտնվել Երևանի յոթ, Նոր Բայազետի մեկ և Ախտայի երեք որբանոցներ: 1916 թվականի կեսերից սկսում են գործել նաև Երևանի 8-րդ, Քանաքեռի և Մեծ Ղարաքիլիսայի երկու որբանոցները: 1916 թ. հունիսի 16-ի դրությամբ միայն Երևանի Եղբայրական օգնության կոմիտեի 14 որբանոցների խնամատարության տակ է գտնվել 1.145 որբ:

Այդ ընթացքում Էջմիածնի Եղբայրական օգնության կոմիտեն հազարավոր հիվանդ տարագրյալներին ցուցաբերում է բժշկական օգնություն, պայքարում համաճարակների դեմ, օգնություն տրամադրում պատերազմում վիրավորված զինվորներին: Գևորգ V կաթողիկոսը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Սսի կաթողիկոսին ու Կ.Պոլսի հայոց պատրիարքին, կազմակերպում է դրամահավաքներ: Վեհափառ հայրապետի կոչին ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը և Սենատը 1916 թ. հոկտեմբերի 21-ին կազմակերպում են հանգանակություն ի նպաստ հայերի: Վեհափառ հայրապետը ձեռնարկում է նաև հայկական մշակութային ժառանգության փրկության գործը: 1915-1916 թթ. նրա նախաձեռնությամբ եկեղեցական ու մշակութային արժեքավոր իրեր, այդ թվում հազարից ավելի հին ձեռագրեր ցուցակագրվում և տեղափոխվում են Արևելյան Հայաստան: Էջմիածնի Եղբայրական օգնության կոմիտեն գործել է մինչև 1919 թ. մայիս: Գևորգ V Սուրենյանց կաթողիկոսի առաջնորդությամբ Սուրբ Էջմիածնի միաբանության անդամները ստանձնում են գաղթականների և որբերի փրկության գործը` հաճախ վտանգելով իրենց կյանքը:







Գևորգ V Սուրենյանց (1847-1930), Ամենայն Հայոց կաթողիկոս
ՀՑԹԻ հավաքածու


Գևորգ V կաթողիկոսը հայ որբերի հետ
Barton J. L., Story of Near East Relief, NY, 1930


Էջմիածնի որբանոցի սաները՝ անձնակազմի հետ, 1916 թ.
Երևանի պատմության թանգարանի հավաքածու


Էջմիածնի որբանոցի սաները՝ բուժանձնակազմի հետ, 1916 թ.
Երևանի պատմության թանգարանի հավաքածու


Հայ որբերը Էջմիածնի պուրակի բացօթյա ճաշարանում, 1915 թ.
Երևանի պատմության թանգարանի հավաքածու


Էջմիածնի որբանոցի սաները, 1916 թ.
Երևանի պատմության թանգարանի հավաքածու


Էջմիածնի որբանոցի նորածին սաները
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան


Էջմիածնի որբանոցի սաներն ու անձնակազմը
Երևանի պատմության թանգարանի հավաքածու


Ցեղասպանությունից մազապուրծ հայերի մի խումբ, Էջմիածին, 1916 թ.
Երևանի պատմության թանգարանի հավաքածու


Սննդի բաշխում հայ գաղթականներին, 1916 թ.
Երևանի պատմության թանգարանի հավաքածու


Էջմիածնի որբանոցի սաները Հովհաննես Թումանյանի հետ
Երևանի պատմության թանգարանի հավաքածու


Հայ որբերի խնամքը հոսպիտալում, 1916 թ.
Երևանի պատմության թանգարանի հավաքածու


Որբ երեխաները պարի ժամին, 1916 թ.
Երևանի պատմության թանգարանի հավաքածու


Ցեղասպանությունից մազապուրծ հայերի խումբ, Էջմիածին, 1916 թ.
Երևանի պատմության թանգարանի հավաքածու


Էջմիածնի որբանոցի սաները, 1916 թ.
Երևանի պատմության թանգարանի հավաքածու





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am