Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություն

ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ



Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրության հայ ավետարանական համայնքը նույնպես տեղահանվում ու զգալի կորուստներ է կրում: Այդուհանդերձ, ավետարանական համայնքի ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն են ունենում ինչպես դիմադրական պայքարում, այնպես էլ հայերի փրկության գործում: Վերապատվելի Տիգրան Անդրեասյանը Մուսա լեռան ինքնապաշտպանության ղեկավարներից էր, ով թուրքական զորքին դիմադրելուց բացի փորձում է կազմակերպել հայ կանանց ու երեխաների անվտանգ տեղափոխումը: Հալեպի Էմմանուել հայ ավետարանական եկեղեցու հովիվ վերապատվելի Հովհաննես Էսքիջյանը քաղաքի օգնության գործի կազմակերպման առանցքային դեմքերից էր: Օգնության և նպաստների բաշխման գործում նա համագործակցում է Հարություն քահանա Եսայանի հետ: Վերապատվելի Էսքիջյանի օգնական Հակոբ Հալեպյանը` որպես պահակ, արաբական տարազով շրջում է Բաղդադի երկաթուղային ընկերությունում, վերահսկում Եփրատի երկաթուղային կամուրջը` Ջարաբլուսի տարածքում: Նա Հալեպից անարգել տեղից տեղ է անցում, նամակներ ու գումար փոխանցում հայ գաղթականներին: Վերապատվելի Էսքիջյանն իր օգնական Ջոն Մինասյանի օգնությամբ տեղահանությունների, կոտորածների վերաբերյալ տեղեկություններ է հավաքում, օգնում գաղթականներին: Էսքիջյանը գաղտնի հանդիպում կամ նամակներ է փոխանցում ԱՄՆ հյուպատոս Ջեսի Ջեքսոնին, ֆինանսական միջոցներ ստանում, որը նախօրոք ստեղծված ցանցային գաղտնի ճանապարհով բաշխվում էր ըստ անհրաժեշտության: Վերապատվելի Էսքիջյանի ջանքերով Հալեպում որբանոց-ապաստարան է հիմնվում, տարբեր վայրերում կացարաններ են տրամադրվում անօթևաններին: Էսքիջյանի վաղաժամ մահվանից հետո գործը շարունակում է նրա կինը` Գուլենիան:
Վերապատվելի Ահարոն Շիրաճյանի և բժիշկ Ասատուր Ալթունյանի աջակցությամբ գործող Հալեպի հայկական որբանոցը 1915-1924 թթ. ապաստան է տրամադրում մոտ 8.000 որբի: 1922 թվականից որբանոցը ղեկավարում է Այնթապի ինքնապաշտպանության առաջնորդներից Ատուր Լևոնյանը: Բժիշկ Ֆիլիպ Հովնանյանը 1915-1918 թթ. Ինթիլլիի գերմանական հիվանդանոցում օգնություն է ցուցաբերում հայերին, ինչպես նաև դեղորայքով օգնում հայ զինյալ խմբերին, խնամում վիրավորներին: Մարաշի եկեղեցու հովիվ վերապատվելի Աբրահամ Հարությունյանը օտարերկրյա հաստատություններից օգնություն է հայթայթում ու գաղթականներին տրամադրում: Վերջինս 1920-1921 թթ. Խաչատուր վարդապետ Ղազարյանի, գերապայծառ Ավետիս Արփիարյանի հետ շարունակում է զբաղվել հայ գաղթականների հարցերով: Ցեղասպանության տարիներին հարանվանական երեք եկեղեցիները ներկայացուցիչներ են ունեցել տարբեր բարեգործական կազմակերպություններում, հայրենակցական միություններում` մասնակցելով հայության բեկորների փրկության, ապաստարանի տրամադրման հայրենանվեր գործին:






Նարինե Մարգարյան
ՀՑԹԻ գիտական քարտուղար, պ.գ.թ.



Վերապատվելի Տիգրան Անդրեասյան (1888-1962)
Վեր. Տ. Անդրեասեան, Զեյթունի տարագրութիւնը եւ Սուէտիոյ ապստամբութիւնը, Հալէպ, 1935






Վերապատվելի Հովհաննես Էսքիջյան (1882-1916)







Վերապատվելի Հովհաննես Էսքիջյանն ընտանիքի հետ, Էքիզ-Օլուք, 1913 թ.







Հակոբ Հալեպյան` վերապատվելի Հովհաննես Էսքիջյանի օգնականը







Հալեպի որբանոցի սաները վերապատվելի Ահարոն Շիրաճյանի հետ
ՀՑԹԻ հավաքածու






Ասատուր Ալթունյան (1857-1950), բժիշկ, Հալեպի հայկական որբանոցի հիմնադիրներից, իր հիվանդանոցում հազարավոր հայ գաղթականների տրամադրել է բժշկական օգնություն
Ջեբեջյան Ռ., Հալեբի մեծանուն բժշկապետ Ա. Ա. Ալթունյան եւ իր գործը, Հալեբ, 1969






Նորա Ալթունյան. Ասատուր Ալթունյանի դուստրը. կազմակերպել է դրամահավաք օտարերկրյա դիվանագիտական շրջանակներում ի նպաստ Հալեպի հայակական որբանոցի
Երէցեան Տ., Որբերու բոյնը 1915-1921, Հալեպ, 1934






Վերապատվելի Էֆլաթոն Էլմաջյան, վեր. Էսքիջյանի աջակիցը






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am