Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հոդվածներ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Գրքի տարի 
Լեմկինի կրթաթոշակ 
Կրթաթոշակառուները 
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armin
armin
armin
armin
armin
1000000lives




Նորություններ

ՍԻՐԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐ ԷՄԻՐ ՖԵՅՍԱԼ ԻԲՆ ՀՈՒՅԵՅՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ՏԱՐԱԳԻՐՆԵՐԻՆ


09.01.2018


Alice

Էմիր Ֆեյսալ իբն Հուսեյն (1883 -1933)
Երիտթուրքական կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից հետո Սիրիա հասած հայ տարագիրների վիճակը ծանր էր: Նրանք Սիրիայում էին հայտնվել մի ժամանակաշրջանում, երբ դեռ Առաջին համաշխարհային պատերազմը չէր վերջացել, սով էր ու երկիրը դեռ համարվում էր Օսմանյան կայսրության մաս: Սիրիայի քաղաքական կյանքում բեկումնային էր 1918 թվականը, երբ վերջ է դրվում Օսմանյան տիրապետությանը: Սիրիայի պատմության այդ ժամանակահատվածի իրադարձություններում Մեքքայի շերիֆ ու էմիր Հուսեյն իբն Ալիի որդի Ֆեյսալը զգալի դերակատարում է ունեցել: Նրա հետ է կապվում Սիրիայի ազատագրումը, ինչպես նաև նրա դերը մեծ էր հայ տարագիրների վիճակի բարելավման ու կայացման խնդիրներում:

1918 թ. սեպտեմբերի 30-ին Մերձավոր Արևելքում անգլիական ուժերի գլխավոր հրամանատար Ալենբիի և Էմիր Ֆեյսալի զորքը մտնում է Դամասկոս, հոկտեմբերի 6-ին հայկական 3-րդ գումարտակի մասնակցությամբ Ֆեյսալն ազատագրում է Բեյրութը, այնուհետև Հոմսը, Համան և Հալեպը: 1918 թ. հոկտեմբերի 5-ին Էմիր Ֆեյսալը կազմում է առաջին անկախ կառավարությունը:

Ֆեյսալն ի սկզբանե հայ տարագիրների նկատմամբ դրական էր տրամադրված և հայանպաստ քաղաքականությունն իրականացնելու համար իր աջակիցների թվում ունեցել է մի շարք ազդեցիկ դեմքեր, ովքեր հետամուտ էին լինում հայ տարագիրների խնդիրների լուծմանը:

Ֆեյսալի իշխանության տարիներին հայ տարագիրներին ցուցաբերվող աջակցությունը դրվում է ամուր հենքի վրա և կատարվում օրենքի և պաշտոնական հրամանների շրջանակներում: 1918 թ. հոկտեմբերի 18-ին Դամասկոսի գլխավոր խմբագրատանը Ֆեյսալը մեծ ընդունելություն է կազմակերպել արաբների անկախության փաստը նշելու համար, որին ներկա են եղել Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց միաբանության անդամ Եղիշե եպիսկոպոս Չիլինկիրյանն ու Հալեպի առաջնորդական փոխանորդ Տեր Հարություն քահանա Եսայանը:

1918թ. հոկտեմբերին Սահակ կաթողիկոսը նույնպես հանդիպում է ունեցել Ֆեյսալի հետ` նրանից հավաստիացումներ ստանալով հայ տարագիրների հարցում արաբական կողմի հայանպաստ դիրորոշման վերաբերյալ: 1918թ. նոյեմբերի 11-ին Ֆեյսալն այցելել է Հալեպ, հանդիպել քաղաքի պաշտոնատար անձանց ու տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում նա կարևորել է արաբական միասնության խնդիրը, որի հիմքում պետք է դրվեր ազգային և ոչ թե կրոնական սկզբունքը:

Ֆեյսալ իբն Հուսեյնի աջակիցներից էմիր Ալի Նասերը, նշանակվելով Հյուսիսային Սիրիայի արաբական զորքերի ընդհանուր հրամանատար, 1918թ. դեկտեմբերին Հալեպում կազմակերպում է հայ տարագիրներին նյութական միջոցներ տրամադրելու գործը:

Հալեպի ընդհանուր կառավարիչ Ալի Ռեզա Առ-Ռիկաբին 1918թ. դեկտեմբերի 20-21-ին հանդիպումներ է ունեցել հայ համայնքի առաջնորդի հետ և հավաստել, որ արաբ ժողովուրդը, ինչպես պատերազմի տարիներին, այնպես էլ այժմ կշարունակի օգնություն տրամադրել հայ ժողովրդին:

1919 թ. հունվարին էմիր Ֆեյսալը Փարիզում հանդիպել է Պողոս Նուբար փաշային` նրա հետ քննարկելով Սիրիայի, Լիբանանի և Պաղեստինի հայ գաղթականության վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները և հայ-արաբական հարաբերությունների հետ կապված որոշ հարցեր: Փարիզի Հայոց ազգային պատվիրակությունը Ֆեյսալին ֆինանսական միջոցներ է հատկացրել՝ Դամասկոսի, Հալեպի, Բեյրութի հայ տարագիրներին սնունդ և բուժօգնություն տրամադրելու համար:

Տարածաշրջանում ստեղծված այս բարդ իրավիճակում Սիրիայում ընդունվում են կառավարական մի շարք որոշումներ, որոնք իրենց նպաստ են բերում հայ տարագիրների փրկության և հայկական միջավայր վերադառնալու գործին: Դրանց թվում է 1919 թ. հունվարին Ֆեյսալի հրամանը, որը տպագրվել է նաև Հալեպի «Աթ-Թակադդում» թերթում՝ հայ կանանց, երեխաներին, աղջիկներին հայկական միջավայր վերադարձնելու վերաբերյալ: Անգամ պատիժ էր սահմանվում կանանց և երեխաներին վերադարձնել չցանկացողների կամ թաքցնողների համար:

Ֆեյսալի այս հրամանից հետո լայն թափ են ստանում անապատներից հայ տարագիրների հավաքագրման աշխատանքները: Ֆեյսալի՝ 1919 թ. հունիսի 25-ի հրամանագրով Լ. Յոթնեղբարյանի խումբը սիրիական իշխանությունների կողմից պաշտոնապես լիազորվել էր Հաուրանի հայերին ընդունելու և նրանց երկաթուղով Դամասկոս և Դերա տեղափոխելու պատասխանատու: Ֆեյսալի աջակցությունը մեծապես հեշտացնում է գերեվարված կանանց և երեխաների որոնողական աշխատանքները:

Հայ տարագիրների վիճակը փոքր-ինչ բարելավվում է հայ տարագիրներին ամսականներ և սնունդ տրամադրելու վերաբերյալ կառավարության որոշումը, ինչպես նաև Ֆեյսալի` Հալեպի հայ վաճառականների պարտքերի հետաձգման մասին 1919թ. մարտի 26-ի որոշումը:

Ֆեյսալն ազգային փոքրամասնությունների նկատմամբ հատուկ քաղաքականություն է վարել, իսկ հայերին աջակցելը՝ դարձրել դրա կարևոր կետերից մեկը: 1919թ. մայիսի 9-ին, Դամասկոսի կառավարական տանն արված պաշտոնական հայտարարությունում նա ևս մեկ անգամ հաստատել է իր դիրքորոշումը: Տոնակատարությանը ներկա հայ հոգևորականը իր շնորհակալություն է հայտնել արաբների` պատերազմի չորս տարիների ընթացքում ցուցաբերած օգնության և մարդասիրության համար՝ նշելով, որ մեր ժողովրդի պատմությունն արաբների անունը կգրի ոսկե տառերով:

Ֆեյսալը հանդիպումներ է ունեցել նաև Հայ ազգային միության ղեկավարների հետ, Հալեպի շրջանի ռազմական կառավարիչ Ջաֆար Ալ-Ասքարիի ընկերակցությամբ այցելել Հայեպի հայոց առաջնորդարան և հայկական որբանոց:

Ֆեյսալը և նրա կողմնակիցները ցանկանում էին հայ տարագիրների նկատմամբ արաբների դրական վերաբերմունքն էլ ավելի հստակեցնել` հայ տարագիրներին արաբական ազգային ծրագրին հենարան դարձնելու համար, ինչպես նաև ձգտում էին հայ տարագիրներին հեռու պահել ֆրանսիական ազդեցությունից: Այս քաղաքականության նպատակն էր նաև հայ-արաբական հարաբերությունների մերձեցման շնորհիվ հսկողություն հաստատել այն ոլորտներում, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի վերջում հայերի ձեռքում էին գտնվում:

Ոգևորված Ֆեյսալի` ազատ մամուլի քաղաքականությամբ՝ հայերը խնդրանքով դիմել են Շուքրի Ալ-Այուբին, ով աջակցել է կիլիկիահայերի` «Հայ ձայն» թերթը հրատարակելու նախաձեռնությանը:

Ֆեյսալի և նրա համախոհների աջակցությանը զուգահեռ հայ տարագիրների վիճակի բարելավումն իրականացվում էր նաև ազգային, բարեգործական և միսիոներական կազմակերպությունների գործունեության շնորհիվ: Այս ժամանակահատվածում վերակազմվում են արդեն գործող որբահավաք հանձնաժողովները, ստեղծվում են նորերը, որոնք սկսում են ավելի կենտրոնացած ու արդյունավետ գործել` դուրս գալով ընդհատակյա գործունեությունից:

1920-ական թվականների սկզբներին մեծ տերությունների դիրքորոշումների փոփոխությունները նոր իրարանցումների պատճառ են դառնում Սիրիայում: 1920 թ. ապրիլի 25-ին Սան-Ռեմոյի կոնֆերանսում Սիրիայի մանդատը հանձնվում է Ֆրանսիային: Արաբա-ֆրանսիական հակամարտությունն ավարտվում է 1920թ. հուլիսի 24-ին Մայսալունի ճակատամարտում ֆրանսիական կողմի հաղթանակով: Փաստորեն, Ֆեյսալի վտարումով վերջ է դրվում Սիրիայում Հաշիմյան ժամանակաշրջանին:

Ֆեյսալի իշխանության տարիներին հայ տարագիրները փորձում էին սոցիալապես կայանալ, ինտեգրվել երկրի սոցիալ- տնտեսական կյանքին: Չնայած քաղաքական, կրոնական, լեզվական և այլ խոչընդոտող հանգամանքներին, դարասկզբին Սիրիայում հայտնված հայ տարագիրները կարողանում են համագործակցել սիրիացի արաբների հետ` աստիճանաբար վերաձևավորելով տեղի հայ համայնքը:


Նարինե Մարգարյան, ՀՑԹԻ գիտաշխատող





1919թ. Ֆեյսալ իբն Հուսեյնի՝ հայ որբերին ու կանանց վերադարձնելու հրամանը



Հաուրանի շրջանի հայ որբերին ու կանանց հավաքագրելու և երկաթուղով տեղափոխելու Էմիր Ֆեյսալի արտոնությունը (1919 թ.)



Հայ տարագիրները Հալեպում








ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2018Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԻԾ

100photo
100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

brand book
Ժամանակավոր ցուցադրություններ՝ Հայոց ցեղասպանության թեմայով
Հայոց ցեղասպանության թեմային նվիրված տարբեր խորագրերով ժամանակավոր ցուցադրությունները շահեկանորեն կնպաստեն հայկական ու միջազգային լսարաններում սույն թեման խոր և հանգամանալի ներկայացնելուն, կծառայեն կրթադաստիարակչական նպատակների:

ՀԻՇԻ՛Ր

remember
Միքայել Ֆրենկյուլյան, սովորել է Ամերիկայի Օբերլին քոլեջում: Եղել է Սեբաստիայի Ամերիկյան քոլեջի պրոֆեսոր: 1915 թ. ձերբակալվել է, այնուհետև սպանվել: Հայոց ցեղասպանության զոհ:

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես  

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես

Հայաստան, Երևան, 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2016 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am