Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հոդվածներ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Գրքի տարի 
Լեմկինի կրթաթոշակ 
Կրթաթոշակառուները 
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armin
armin
armin
armin
armin
1000000lives




Նորություններ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՈՒԹՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ՀՑԹԻ ՏՆՕՐԵՆ


15.09.2018


Սեպտեմբերի 14-ին կայացած «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում գաղտնի քվեարկությամբ ՀՑԹԻ տնօրեն ընտրվեց պատմական գիտությունների դոկտոր Հարություն Տիրանի Մարությանը։

Ռայմոնդ Գևորգյանի նախագահությամբ կայացած նիստում ներկա էին հոգաբարձուների խորհրդի տասնհինգ անդամներից տասներեքը: Քննարկվեցին նաև հընթացս հարցեր կապված հիմնադրամի գործունեության հետ:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

1963-1973 - Երևանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոց
1973-1978 - Երևանի պետական համալսարան, պատմության ֆակուլտետ, ազգագրություն
1980-1983 - ՍՍՀՄ ԳԱ Ազգագրության ինստիտուտ (Մոսկվա), արտադրությունից կտրված ասպիրանտուրա, պատմական գիտությունների թեկնածու (Մոսկվա, 1984), ազգագրություն

ԱՇԽԱՏԱՆՔԸ

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Արդիականության ազգաբանության բաժին, գլխավոր գիտաշխատողի պաշտոնակատար

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԸ

Ցեղասպանության հիշողություն և ազգային ինքնություն,
Կոլեկտիվ և պատմական հիշողություն,
Պատկերագրություն,
Ժամանակակից ազգային շարժումներ և ազգային ինքնություն (Ղարաբաղյան շարժում),
Բախումնաբանություն,
Աղքատության խնդիրներ,
Հայոց ենթաէթնիկ խմբեր,
Հայ ավանդական մշակույթ (բնակավայր, բնակելի տներ, կահույք, արհեստներ),
Էթնիկ պատմության հարցեր

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1978-1979 - Բաժնի վարիչ, Հայաստանի ազգագրության պետական թանգարան
1983-1984
1984-մինչ օրս - Կրտսեր, ավագ (1989 թ.-ից), առաջատար (2008 թ.-ից), գլխավոր (2017 թ.-ից) գիտաշխատողի պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Արդիականության ազգաբանության բաժին (2005 թ.-ից)
1989-1993 - Գիտական խորհրդատու, Հայաստանի ազգագրության պետական թանգարան
1991-2013 - Հրավիրյալ դասախոս, ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոն
2000, սեպտ. – 2002, դեկտ. - Մշակույթի հարցերով խորհրդատու, «Մշակութային ժառանգության նախաձեռնության համար» ծրագիր (Համաշխարհային բանկի դրամաշնորհ ՀՀ կառավարությանը), «Հայաստան» համահայկական հիմնադրամ
2007, մարտ – 2009, օգոստոս - Ծրագրի ղեկավար, «Հայագիտական կենտրոնի» (2008 թ. հունվարից) ղեկավար, փորձագետ (2009 թ. հունվարից), «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ
2010, սեպտ. – 2011, դեկտ. - Հրավիրյալ դասախոս, Երևանի Վ. Բրյուսովի անվան պե- տական լեզվաբանական համալսարանի մշակութային մարդաբանության ամբիոն
2017, ապրիլ – մայիս - Հրավիրյալ դասախոս, Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի (Բուդապեշտ) հայագիտության ամբիոն

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐ

1994, հուլիս – 1995, փետրվար - Ազգագրագետ-խորհրդատու, խմբի ղեկավար, Համաշխարհային բանկ, «Աղքատությունը և գոյատևման ռազմավարությունը Հայաստանում» ծրագիր
1996, հուլիս – նոյեմբեր - Ազգագրագետ-խորհրդատու, Համաշխարհային բանկ, «Բարեփոխումները առողջապահության և կրթության բնագավառներում» ծրագիր
1997, նոյեմբ. – դեկտեմբ. - Ազգագրագետ-խորհրդատու, Համաշխարհային բանկ «Ծայրահեղ աղքատությունը Հայաստանում» ծրագիր
1998, մայիս – հունիս - Ազգագրագետ-խորհրդատու, Համաշխարհային բանկ, «Փարոս համակարգի արդի վիճակը» ծրագիր
1999, հոկտ. – նոյեմ. - Ազգագրագետ-խորհրդատու, Համաշխարհային բանկ, «Կոմունալ ծառայությունների գների աճի սոցիալական չափումները» ծրագիր
2000, օգոստ. – հոկտ. - Ազգագրագետ-խորհրդատու, Համաշխարհային բանկ, «Հա- յաստանի բնական պաշարների օգտագործման և աղքատու- թյան նվազեցման ծրագիր»
2001, հունվար - ապրիլ - Ազգագրագետ-խորհրդատու, JEP/TACIS, «Հայաստանում ջեռուցման համակարգի զարգացման ստրատեգիան» ծրագիր
2003, մարտ – ապրիլ - Ազգագրագետ-խորհրդատու, Համաշխարհային բանկ, «Աղքատության որակական գնահատականը Հայաստանում» ծրագիր
2005, հունվար - փետրվար - Ազգագրագետ-խորհրդատու, Համաշխարհային բանկ, «Հայաստանի գյուղական ձեռնարկությունների և գյուղատնտեսական փոքր կոմերցիայի զարգացման ծրագիր»
2005, նոյեմբեր - դեկտեմբեր - Անդրկովկասյան տուրիստական նախաձեռնություն ծրագրի (TCTI) (Հայաստան) շահառուների գործունեության գնահատում

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1989-1995 - Գիտական խորհրդի անդամ, Հայաստանի ազգագրության պետական թանգարան
1991-1995, 2011-մինչ օրս - Գիտական խորհրդի անդամ, Երևանի պատմության թանգարան
1999-2012 - Փորձագետ, ՀՀ Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագիտական հանձնաժողով
2007-2008 - «Հայփոստ» ՓԲԸ Նամականիշների խորհրդի անդամ
2007-2008 - Գլխավոր խմբագրի տեղակալ, «21-րդ դար». «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հանդես
2007-մինչ օրս - Գիտական խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ
2007-2015 - Գիտական խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
2011-մինչ օրս - Ատենախոսությունների պաշտպանության գիտական խորհրդի անդամ (նախագահի տեղակալ – 2016 թ.-ից), ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ
2012-մինչ օրս - ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության գիտական խորհրդի անդամ, փոխնախագահ
2012, սեպտ.-մինչ օրս - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին կից փորձագիտական խմբի անդամ
2013-2016 - «Ցեղասպանագիտական հանդես» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ
2014-մինչ օրս - ՀՀ մշակույթի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերով մասնագիտական խորհրդի անդամ
2014-մինչ օրս - Հայկական ուսումներու միջազգային ընկերակցության (Association Internationale des Etudes Arméniennes) անդամ
2015-2016 - «International Journal of Armenian Genocide Studies» պարբերականի միջազգային գիտական խորհրդի անդամ
2015-մինչ օրս - «Society of Armenian Scholars» (SAS) (ԱՄՆ) գիտական ընկերակցության անդամ
2015-մինչ օրս - Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող գնչուների հարցով փորձագետների ժամանակավոր հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչ/փորձագետ
2017-մինչ օրս - «Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատություններ» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՇՆՈՐՀՆԵՐ

1998, հունվար – մարտ Հետազոտող, «Մշակութային երկխոսություն հանուն հարմոնիկ համակեցության» ծրագիր (NGOC/UNHCR)
1998, օգոստոս – նոյեմբեր Հետազոտող IREX/RSEP ծրագրի շրջանակներում. թեմա՝ «Ինքնությունը պատկերներում. տարածաշրջանային կոնֆլիկտների լուծումը դրանք հասկանալու միջոցով», Միչիգանի համալսարան (Էնն Արբոր, ԱՄՆ)
1999, փետրվար - հուլիս Ծրագրի տնօրեն, «Հայ գնչուներ (բոշաներ). ավանդույթները, արդի վիճակը, հեռանկարները» (Բաց հասարակության ինստիտուտ - օժանդակության հիմնադրամ Հայաստան)
1999, օգոստոս - հոկտեմբեր Ազգագրագետ-հետազոտող, «Փախստականներ – տեղաբնակներ. փոխհարաբերությունների տասնամյա ընթացքը (ըստ Վարդենիսի և Վայոց Ձորի նյութերի)» ծրագիր (NGOC/UNHCR)
2000, մայիս - սեպտեմբեր Հետազոտող, «Պատմություններ աղքատության և աղքատների մասին» ծրագիր (հանրամատչելի գրքի կազմում և հրատարակում), Համաշխարհային բանկ, «Փոքր դրամաշնորհներ 2000» ծրագիր
2003, սեպտ. – 2004, հունիս Հետազոտող Ֆուլբրայթ ծրագրի շրջանակներում. թեմա՝ «Պատմական հիշողության դերը հասարակության դեմոկրատացման գործընթացում», Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան (MIT) (Քեմբրիջ/Բոստոն, ԱՄՆ)
2005, ապրիլ – հունիս Ազգագրագետ-հետազոտող, «Պատմություններ աղքատության մասին-2» ծրագիր, Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերություն (GTZ)
2009, սեպտ. – 2010, մարտ Հետազոտող, Միացյալ Նահանգների Հոլոքոստի հուշային թանգարանի (USHMM) Հոլոքոստի հետազոտությունների կենտրոն (CAHS). թեմա՝ «Հիշողության վրա հենված քաղաքականություն. հայոց և հրեից փորձառության համեմատական ուսումնասիրություն» (Վաշինգտոն, ԱՄՆ)
2012, հունվար – 2013, հունվար Ծրագրի ղեկավար, «Խոսելով միմյանց հետ. աջակցություն մեծահասակների կրթությանը, որպես ներդրում հայ - թուրքական երկխոսությանը», ԴՎՎ ինթերնեյշնլ (ԳՖՀ) և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն ՀԿ (Երևան)
2012 մարտ – դեկտեմբեր Հետազոտող, «Տոտալ(իտար)իս Հայաստան. խորհրդային շրջանի բռնաճնշումների բանավոր պատմությունների ծրագիր։ Մաս 1» ծրագիր, ԴՎՎ ինթերնեյշնլ (ԳՖՀ) և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն ՀԿ (Երևան)
2013 փետրվար – դեկտեմբեր Հետազոտող, «Տոտալ(իտար)իս Հայաստան. խորհրդային շրջանի բռնաճնշումների բանավոր պատմությունների ծրագիր։ Մաս 2» ծրագիր, ԴՎՎ ինթերնեյշնլ (ԳՖՀ) և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն ՀԿ (Երևան)
2013 հունիս – օգոստոս Հետազոտող ԴԱԱԴ (DAAD) ծրագրի շրջանակներում. թեմա` «1988-1990 թթ. Հայկական «չճանաչված» հեղափոխությունը և 1989 թ. արևելաեվրոպական հեղափոխությունները. նմանությունները, տարբերությունները, առանձնահատկությունները», Հումբոլդտի համալսարան, Արևելյան Եվրոպայի ազգաբանության ինստիտուտ (Բեռլին, ԳՖՀ)
2014 փետրվար – դեկտեմբեր Հետազոտող, «Տոտալ(իտար)իս Հայաստան. խորհրդային շրջանի բռնաճնշումների բանավոր պատմությունների ծրագիր։ Մաս 3» ծրագիր, ԴՎՎ ինթերնեյշնլ (ԳՖՀ) և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն ՀԿ (Երևան)
2016 հունիս-սեպտ. Հետազոտող, «Իմ Հայաստան» մշակութային ժառանգության ծրագիր, Սմիթսոնյան հաստատություն (Վաշինգտոն-Երևան)
2017 սեպտ.-2018 սեպ.

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՇՆՈՐՀՆԵՐ

1978, հունիսի 20 - Դիպլոմ գերազանցությամբ (կարմիր դիպլոմ) – Երևանի պետական համալսարանից
1982, ապրիլի 21 - ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Ն. Ն. Միկլուխո - Մակլայի անվան Ազգագրության ինստիտուտի լավագույն ասպիրանտ – ընտրվել է Ինստիտուտի համապատասխան հանձնաժողովի կողմից
2012, մայիսի 29 - Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թ. «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ» – Հայոց ցեղասպանության հիշողության շարունակականության և Ղարաբաղյան շարժման միջև եղած աղերսների ուսումնասիրությունը նոր գիտական մեթոդաբանության և մշակումների կիրառմամբ իրականացված հետազոտության համար
2013, սեպտ. 12 - Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալ – գիտության բնագավառում երկարատև, բեղմնավոր գիտական գործունեության և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակի կապակցությամբ
2014, սեպտ. 18 - «Մովսես Խորենացի» մեդալ – Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև հասարակական գիտությունների բնագավառում ունեցած նվաճումների համար
2015, փետրվ. 12 - Հայաստանի «Արդյունավետ գիտաշխատող – 2014» մրցույթի շահառու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Գիտության պետական կոմիտե
2016, մայիսի 7 - «Վասպուրական» հայրենակցական միության ոսկե մեդալ – Վանի ինքնապաշտպանության 100-ամյակին նվիրված թեմատիկ գիտաժողով կազմակերպելու, «Հայաստանի մայրաքաղաքները» ժողովածուի «Վան» գրքի հրատարակման նախաձեռնության և «Վասպուրական» հայրենակցական հասարակական կազմակերպության գործունեությանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար
2016, սեպտ. 24 - Հայաստանի «Արդյունավետ գիտաշխատող – 2016» մրցույթի շահառու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Գիտության պետական կոմիտե
2018, հունիսի 7 - Հայաստանի «Արդյունավետ գիտաշխատող – 2017» մրցույթի շահառու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Գիտության պետական կոմիտե

ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Интерьер армянского народного жилища (по материалам второй поло- вины XIX – начала XX века). – Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук по специальности “этнография”. М., Институт этнографии им. Н. Н. Миклухо-Маклая АН СССР, 12 июня 1984 г.

2. Կոլեկտիվ և պատմական հիշողությունը հայոց ինքնության համատեքստում (ըստ XX դարի պատմա-ազգագրական նյութերի). Է.00.04.- «Ազգագրություն» մասնագիտությամբ պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն, Երևան, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, 10 ապրիլի 2007 թ.։

Պարոն Մարությանի հրապարակումների ամբողջական ցանկին կարելի է տեղեկանալ https://sci.academia.edu/Harutyun_Marutyan կայքէջից:








ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2018Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԻԾ

100photo
100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

brand book
Ժամանակավոր ցուցադրություններ՝ Հայոց ցեղասպանության թեմայով
Հայոց ցեղասպանության թեմային նվիրված տարբեր խորագրերով ժամանակավոր ցուցադրությունները շահեկանորեն կնպաստեն հայկական ու միջազգային լսարաններում սույն թեման խոր և հանգամանալի ներկայացնելուն, կծառայեն կրթադաստիարակչական նպատակների:

ՀԻՇԻ՛Ր

remember
Միքայել Ֆրենկյուլյան, սովորել է Ամերիկայի Օբերլին քոլեջում: Եղել է Սեբաստիայի Ամերիկյան քոլեջի պրոֆեսոր: 1915 թ. ձերբակալվել է, այնուհետև սպանվել: Հայոց ցեղասպանության զոհ:

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես  

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես

Հայաստան, Երևան, 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2018 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am