Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հոդվածներ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Գրքի տարի 
Լեմկինի կրթաթոշակ 
Կրթաթոշակառուները 
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin




Նորություններ

ՊՈՆՏՈՍԻ ՀՈՒՅՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ


19.05.2018


Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ մայիսի 19-ին, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստանում Հունաստանի դեսպանատան, Հայաստանի հունական համայնքի և հոգևոր դասի ներկայացուցիչներ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և խոնարհումով ու լռությամբ հարգեցին Փոքր Ասիայի տարածքում 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայի կողմից Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը կատարեց հոգեհանգստի կարգ անմեղ զոհերի հոգու հանգստության համար:

Պատմական ակնարկ - Մայիսի 19-ին ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ աշխարհի պոնտոսցի հույները ոգեկոչում են իրենց ցեղասպանության զոհերին հիշատակը: Այս օրը նրանց համար ունի մոտավորապես նույն նշանակությունը, ինչ որ հայերի համար` ապրիլի 24-ը: Մայիսի 19-ը «Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օր» է սահմանվել Հունաստանի խորհրդարանի` 1994 թ. փետրվարի 24-ի որոշմամբ և պայմանավորված էր այն հանգամանքով, որ 1919 թվականի հենց այդ օրը` մայիսի 19-ին գեներալ Մուստաֆա Քեմալն ուղարկվեց Պոնտոս, որից հետո այնտեղ ակտիվացավ հակահունական արշավը, և պոնտոսցիների համար իսկական աղետ սկսվեց:

Պոնտոսի (որի մեծ մասը Տրապիզոնի նախկին օսմանյան վիլայեթն էր) հույների ցեղասպանությունը իրագործվել է 1916-1923 թթ. նախ երիտթուրքերի, ապա քեմալականների կողմից, իսկ զոհերի թիվը կազմել է շուրջ 350.000 մարդ: Դա այն ցեղասպան քաղաքականության շարունակությունն էր, որ արդեն գործադրվել և շարունակվում էր իրականացվել հայ ժողովրդի նկատմամբ: Պոնտոսցիների նկատմամբ ևս կիրառվել են ունեցվածքի թալան, երիտասարդության զորակոչ և ոչնչացում, խաղաղ բնակչության տեղահանություն և կոտորած, բռնի իսլամացում, մշակութային և կրոնական հաստատությունների ոչնչացում; Մյուս կողմից պոնտոսցիների ողբերգությունը օսմանահպատակ բոլոր հույների նկատմամբ 1914-1923 թթ. իրագործված ցեղասպանության մի մասն է, քանի որ, բացի Պոնտոսից, տեղահանությունների և կոտորածների զոհ դարձան նաև Փոքր Ասիայի այլ շրջանների, ինչպես նաև՝ Արևելյան Թրակիայի հույները:

Պոնտոսի հույները տարիներ շարունակ պայքարում են ցեղասպանության միջազգային ճանաչման և պատմական արդարության վերականգնման համար: Ցայսօր պետական մակարդակով այն ճանաչել են Հունաստանը (1994 թ. և 1998 թ.), Կիպրոսը (1994 թ.), Շվեդիան (2010 թ.) և Հայաստանը (2015 թ.): Այն ճանաչվել է նաև տարբեր պետությունների առանձին վարչական միավորների կողմից (օրինակ` Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ինչպես նաև ԱՄՆ-ի մի շարք նահանգներ): Բացի այդ, Հույների ցեղասպանությունը ճանաչել է այնպիսի հեղինակավոր կառույց, ինչպիսին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն է (2007 թ.):

Հայերի հետ պատմական նույնանման ճակատագիրը թույլ է տալիս լավ հասկանալ բախտակից ժողովրդին: Ավելին` պատմության դասերը հայերին և հույներին ստիպել են միավորել իրենց ուժերը և համագործակցել պատմական արդարության վերականգնման համար պայքարում:









ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2018Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԻԾ

100photo
100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

brand book
Ժամանակավոր ցուցադրություններ՝ Հայոց ցեղասպանության թեմայով
Հայոց ցեղասպանության թեմային նվիրված տարբեր խորագրերով ժամանակավոր ցուցադրությունները շահեկանորեն կնպաստեն հայկական ու միջազգային լսարաններում սույն թեման խոր և հանգամանալի ներկայացնելուն, կծառայեն կրթադաստիարակչական նպատակների:

ՀԻՇԻ՛Ր

remember
Միքայել Ֆրենկյուլյան, սովորել է Ամերիկայի Օբերլին քոլեջում: Եղել է Սեբաստիայի Ամերիկյան քոլեջի պրոֆեսոր: 1915 թ. ձերբակալվել է, այնուհետև սպանվել: Հայոց ցեղասպանության զոհ:

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես  

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2018 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am