Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանություն
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԱՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ


12.10.2018


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ֆրանսիահայ Պատրիս Ճօլօլեանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ օրերս բացված ժամանակավոր ցուցադրությունների հետ՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը»:

Առաջին՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» ցուցադրության մեջ ներկայացված են Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցներին ֆրանսիական նավատորմի կողմից տարհանելու նորահայտ լուսանկարներ:

Բացառիկ ու մեծ արժեք ներկայացնող այս լուսանկարների ապակե նեգատիվները Հայոց ցեղասպանութան թանգարանին է հանձնել ֆրանսիական նավատորմի «Գիշեն» հածանավի վրա ծառայություն իրականացրած ռազմածովային նավատորմի լեյտենանտ Լյուսիեն Բոժեի թոռնուհին` Ան Սուպան: 1915 թ. սեպտեմբերին Լյուսիեն Բոժեն դառնում է ոչ միայն փրկարար գործողությունների մասնակից, այլ նաև իր լուսանկարչական խցիկով վավերագրում է մարդկության և հումանիտար պատմության մեջ արձանագրված այս եզակի դրվագը:

Մուսա լեռան վրա ապաստանած և բացառիկ տոկունությամբ ապրելու կամք դրսևորած հայերի փրկելու առաքելությունն իրականացրած ֆրանսիացի զինվորականների մարդասիրական քայլը երկու ժողովուրդների ընդհանուր պատմության ու հիշողության բացառիկ մի էջ է. ավելի քան 4000 փրկվածներից շատերը վերաբնակվեցին Հայաստանում, Լիբանանում, Կանադայում, Ֆրանսիայում և այլուր՝ դառնալով պատվախնդիր քաղաքացիներ՝ վառ պահելով իրենց նախնիների հիշատակն ու պատգամը:

Երկրորդ՝ «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը» ցուցադրությունն առաջինի տրամաբանական շարունակությունն է և շատ նուրբ թելերով է կապված նախորդի հետ. ցեղասպանության վերապրում, փրկում, նոր հանգրվան, նոր հայրենիք…

Ցուցադրության մեծ ընդգրկված են ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարներ, որոնք ներկայացնում են 1930-40-ականների փարիզյան իրականությունը, ֆրանսահայ համայնքի, Փարիզի ազատագրման եզակի դրվագները: Ցուցադրվելու են նաև լուսանկարի ֆոտոխցիկները: Պոլսի որբանոցներից մինչև Ֆրանսիայի մայրաքաղաք, խոստումնալից մարզիկից մինչև ճանաչված լուսանկարիչ: Սա է Հայոց ցեղասպանությունը վերապրածի կյանքի ոդիսականը, կյանք, որտեղ կարող են արտացոլվել նմանօրինակ շատ ճակատագրեր:

Գրիգոր Ճօլօլեանն այն հայորդիներից էր, որոնք վերապրելով Հայոց ցեղասպանությունը, վերջնականորեն հանգրվանեցին Ֆրանսիայում՝ դառնալով ֆրանսիական մեծ ընտանիքի անդամը և, որպես օրինակելի ու ստեղծագործող քաղաքացի, իրենց ձեռագիրը թողեցին Ֆրանսիայի պատմության մեջ: Երբեմնի հաջողակ մարզիկը դարձավ լուսանկարիչ շարունակելով մարզական լուսանկարչության ավանդույթները:

Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովը եզակի առիթ է ընձեռում հիշատակելու և ֆրանկոֆոն ընտանիքին ներկայացնելու հայ-ֆրանսիական պատմության ու հիշողության այս բացառիկ դրվագները: Ցուցադրության մեջ ներկայացվելու են նաև ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի եզակի լուսանկարները:

Լուսանկարները տրամադրել է լուսանկարչի որդին՝ ՀՑԹԻ բարեկամ Պատրիս Ճօլօլեանը:



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2019 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ԹՈՒՄԱՆՅԱՆ 150

100photo

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2019 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am