Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՋԵՅՄՍ ԲՐԱՅՍ 180
Մեծ հայասերի ծննդյան առիթով


03.10.2018

Բրիտանական հայասիրական շարժման ականավոր գործիչ, իրավաբան, պատմաբան, պետական հասարակական-քաղաքական գործիչ, լորդ Ջեյմս Վիսկոնտ Բրայսը ծնվել է 1838թ. մայիսի 10-ին Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում: Սովորել է Գլազգոյի համալսարանում և Օքսֆորդի Թրինիտի քոլեջում: Հետագա տարիներին Ջ. Բրայսը պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել բրիտանական տարբեր կառավարությունների կազմում` արտգործնախարարի տեղակալ, առևտրի նախարար, Իռլանդիայի գործերի գլխավոր քարտուղար, իսկ 1907-13թթ. եղել է Մեծ Բրիտանիայի դեսպանը ԱՄՆ-ում:

1876թ. Բրայսն առաջին անգամ այցելել է պատմական Հայաստան` բիբլիական Արարատի գագաթը բարձրանալու նպատակով, որից հետո իր տպավորություններն ամփոփել է «Անդրկովկաս և Արարատ» (Transcaucasia and Ararat, London) գրքում, Լոնդոն, 1877թ.: Այն հիմնականում ճամփորդական նոթերի շարադրանք է, սակայն պարունակում է նաև որոշ քաղաքական դիտարկումներ ու եզրահանգումներ: Հայաստան կատարած ճամփորդությունից հետո Ջ. Բրայսը 1878թ. հիմնել է առաջին բրիտանական հայասիրական կազմակերպությունը` Անգլո-հայկական ընկերությունը (Anglo-Armenian Association), որի նախագահը դարձավ լորդ Կարնարվոն, իսկ քարտուղարի պաշտոնը ստանձնեց ինքը` Բրայսը: 1880թ. Բրայսն իր երկրորդ ճամփորդությունն է կատարել դեպի պատմական Հայաստան` այցելելով նաև Զմյուռնիա և Կ. Պոլիս:

1893թ. Ջ. Բրայսի նախաձեռնությամբ Լոնդոնում հիմնադրվել է նոր Անգլո-հայկական ընկերակցությունը (Anglo-Armenian Association), որի առաջին նախագահը եղել է բրիտանական պառլամենտի անդամ Ֆ. Ստիվենսոնը:

1894-96թթ. համիդյան կոտորածներից հետո Մեծ Բրիտանիայում սկսվում է հայասիրական շարժման վերելք: Եվրոպական առաջադեմ հասարակական-քաղաքական այլ գործիչների հետ միասին լորդ Բրայսը բազմիցս հանդես է եկել Օսմանյան կայսրությանը մերկացնող, հայանպաստ հոդվածներով և´ բրիտանական, և´ ամերիկյան մամուլում: 1896թ. նա չորրորդ անգամ վերահրատարակել է իր «Անդրկովկաս և Արարատ» աշխատությունն` այն համալրելով հավելյալ «Հայկական հարցի քսան տարիները» գլխով:

Ջեյմս Բրայսն առաջիններից էր Մեծ Բրիտանիայում, ով բողոքի ձայն բարձրացրեց Առաջին աշխարհամարտի տարիներին (1914-1918թթ.) Օսմանյան կայսրությունում երիտթուրքական կառավարության կողմից հայերի հանդեպ իրականացվող հայասպան քաղաքականության դեմ: Նա այս հարցը բազմիցս բարձրաձայնել է բրիտանական պառլամենտի ամբիոնից:

«Ցավում եմ, բայց պիտի ասեմ, որ ինձ շատ տեղերից հասած տեղեկությունները վկայում են, որ մայիս ամսից ի վեր սպանվածների 800000 թիվը բավականին հավանական թիվ է: Փաստորեն ամբողջ ազգը բնաջնջվել է, ես չեմ կարծում, որ հանցագործությունների պատմության մեջ եղել է այսքան սարսափելի ու այսքան մեծ մասշտաբով դեպք:

Այս մարդկանց մահը Թուրքիայի կառավարության գլխին կանգնած ավազակախմբի կանխամտածված և համակարգված քաղաքականության հետևանք է: Կոտորածների հրամանները եկել են Կոստանդնոպոլսից»
,- 1915թ. հոկտեմբերի 6-ին Լորդերի պալատում իր ելույթում նշում էր Ջեյմս Բրայսը:

Ավստրալիական թերթի 1916թ., հունվարի 13-ի համարում Ջեյմս Բրայսը մանրամասն նկարագրություններ է հայտնում կոտորածների սարսափների մասին. «Գարշելի խոշտանգումները թափանցեցին նաև Մուշ: Թուրքերը քաշում-հանում էին քաղաքի երևելիների և գյուղի գլխավոր տղամարդկանց մատների և ոտների եղունգները, փշրում ատամները, կտրում քթերը, ապա ենթարկում ուրիշ տեսակի երկարատև տառապանքների: Մուշի հայերը քաջաբար դիմադրում էին, պաշտպանվում, սակայն թուրքական հրետանին գերմանական սպաների հրամանատարությամբ ջախջախեց նրանց դիրքերը, որից հետո հարյուրավոր կանայք և երեխաներ սպանվեցին մահվան աղացում»:

Այդ տարիներին Ջ. Բրայսը մեծ մասնակցություն է ունենեցել նաև բրիտանա-հայկական Կարմիր խաչի և Փախստականների ֆոնդի ստեղծմանը, որի նախագահն էր նրա կինը:

1916թ. Բրայսի խմբագրությամբ և ընդարձակ առաջաբանով լույս է տեսնել Ա. Թոյնբիի «Հայերի վիճակն Օսմանյան կայսրությունում 1915-1916» փաստաթղթերի ժողովածուն՝ Կապույտ գիրքը, որը մինչ օրս հանդիսանում է Հայոց ցեղասպանության ուսումնասիրության կարևորագույն սկզնաղբյուր: Ժողովածուն բաղկացած է հայերի տեղահանության և կոտորածների մասին շուրջ 158 փաստաթղթերից (Օսմանյան կայսրության տարածքում աշխատող օտարերկրացիների տեղեկագրեր ու զեկուցագրեր, ականատեսների հուշագրություններ, դիմումներ և այլն): Փաստաթղթերը դասավորված են ըստ Արևմտյան Հայաստանի և Օսմանյան Թուրքիայի այլ տարածքների նահանգների ու բնակավայրերի։

Դիվանագետներ, մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցներ, միսիոներներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Դանիայից, Շվեյցարիայից և այլ երկրներից իրենց տեղեկագրերում, նամակներում արձանագրել են այն, ինչի ականատեսն են դարձել 1915-1916թթ. Օսմանյան կայսրության տարբեր բնակավայրերում: Մեծ քանակությամբ նյութեր կան, որոնք մատնանշում են նաև Գերմանիայի դերը Հայոց ցեղասպանության իրականացման գործում:

Ժողովածուի հեղինակները մեծ ուշադրություն են դարձրել նաև ստացված հաղորդագրությունների հավաստիությանը։ Նախքան տպագրումը Բրայսը ժողովածուն ուղարկել է մի շարք անվանի մտավորականների ու խնդրել կարծիք հայտնել փաստաթղթերի արժեքի մասին: Եվ նրանք բոլորն էլ նշում էին, որ բերված փաստերը վստահելի են և նրանց վավերականությունը կասկած չի հարուցում:

1918թ. «The Contemporary Review» պարբերականում լորդ Բրայսը տպագրել է իր «Հայաստանի ապագան» հոդվածը: Հոդվածում հեղինակն անդրադարձել է 1894-95թթ. համիդյան կոտորածներին, 1909թ. Ադանայի կոտորածին և 1915թ. հայոց տարագրությանն ու զանգվածային ջարդերին:

Բրայսը խստորեն դատապարտել է նաև երիտթուրքերին հաջորդած քեմալականների վարած քաղաքականությունը: 1920թ. փետրվարին Լորդերի պալատում ունեցած իր ելույթի ժամանակ նա մեղադրել է քեմալականներին` Կիլիկիայի հայերի հանդեպ նոր կոտորածներ սանձազերծելու համար:

Լորդ Ջեյմս Բրայսը մահացել է 1922թ. հունվարի 22-ին, հուղարկավորվել է Էդինբուրգ քաղաքի գերեզմանոցում. նա մինչև վերջ պայքարեց հայ ժողովրդի տառապանքները թեթևացնելու և արդարության հաստատման համար:

Մահվան առիթով Պոլսահայ գրող, հասարակական գործիչ Արշակ Չոպանյանը «Ժողովրդի ձայնը» թերթի 1922թ. հունվարի 23-ի համարում գրում է. «Մեր դարի ամենից հին, ամենից հավատարիմ, ամենից անձնվեր, ամենից հեղինակավոր պաշտպանը, ավաղ, այլևս չկա: Եվ այս անդարմանելի կորուստը մենք կրում ենք այնպիսի վճռական օրերի ժամանակ, երբ ավելի քան երբեք կարիք ունեինք նրա թանկագին աջակցության…

Եվրոպայի ազնվագույն դեմքերից մեկն էր նա, մի մեծահռչակ մտավորական, որը պատմական և քաղաքագիտական ներհուն ուսումնասիրություններով անգլիական արդի մատենագիտության մեջ բարձր մի տեղ էր գրավում… Հին օրերից մինչև իր մահվան րոպեն Բրայսն անընդհատ, անխոնջ անձնուրացությամբ ամեն ձևով, խոսքով, գրչով, դիմումներով մեր դարին բերեց իր մեծ սրտի, մեծ տաղանդի, մեծ դիրքի բոլոր աջակցությունը…»:


1997թ. հանդիսավոր արարողությամբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ գտնվող բազալտե հուշապատում անփոփվեց Ջեյմս Բրայսի գերեզմանից բերված հողը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, հաշվի առնելով Ջեյմս Վիսկոնտ Բրայսի մեծ ներդրումն ինչպես հայկական կոտորածների բարձրաձայնման, դատապարտման գործում, այնպես էլ Հայկական հարցի արդարացի լուծման համար մղած պայքարն ու այդ հարցում ունեցած անգնահատելի վաստակը, հետևողական հավաքչական աշխատանքի շնորհիվ ստեղծել է Բրայսի անվանական եզակի ֆոնդ՝ բնօրինակ լուսանկարներով, հոդվածներով, նամակներով և այլ տեղեկություններով: ՀՑԹԻ նաև թողարկել է Բրայսի հոբելյանական բացիկ և մեդալ:



Նյութը պատրաստեցին՝ Գոհար Խանումյանը և Արևիկ Ավետիսյանը




Ջեյմս Վիսկոնտ Բրայս (1838 - 1922)


Կինը՝ Էլիզաբեթ Մարիոն Բրայս


ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Բրայսը, 1906թ.


Ջեյմս Բրայսը "Vanity fair" ամսագրի էջին


ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Բրայսը, 1911թ.


Բրայսի ձեռագրով գրված նամակ


Արարատ լեռան համայնապատկեր Բրայսի «Անդրկովկաս և Արարատ» գրքում, 1877թ.


Ջեյմս Բրայսը հայտնում է հայերի ջարդերի մասին, The Illustrated London News, 1915թ., հոկտեմբերի 16


Ջեյմս Բրայսը հայտնում է հայերի սաստկացող կոտորածների մասին, Northern Territory Times and Gazette, 1916թ., հունվարի 13


ՋեյմսԲրայսի զեկույցները հայերի կոտորածների մասին, La voix de'l Arménie (Հայաստանի ձայնը), հոկտեմբերի 15, 1918թ.


ՋեյմսԲրայսի զեկույցները հայերի կոտորածների մասին , La voix de'l Arménie (Հայաստանի ձայնը), հունվարի 1-15, 1919թ.


«Հայերի դրությունը Օսմանյան կայսրությունում 1915-1916 թվականներին» փաստաթղթերի ժողովածուն կամ «Կապույտ գիրքը», Ջեյմս Բրայսի, Առնոլդ Թոյնբի, 1916թ.


Կապույտ գրքի տիտղոսաէջը


Լորդ Բրայսին հայերի կողմից արված ընծա ի նշան երախտագիտության


Ջեյմս Վիսկոնտ Բրայսին նվիրված հուշաքար Էդինբուրգի գերեզմանոցում


Ջեյմս Բրայսի 175 ամյակի առթիվ թողարկված բացիկ


Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում թողարկված «Ջեյմս Բրայս» նամականիշ


«Ջեյմս Բրայս» ոսկե հուշամեդալ, թողարկվում է ՀՑԹԻ կողմից



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am