Նորություններ

Հարգելի թանգարանի այցելու,

Ներկա պահին Հայոց ցեղասպանության թանգարանում ընթանում են հիմնավերանորոգման և նոր թանգարանային ցուցադրության պատրաստման աշխատանքներ: Այդ պատճառով Հայոց ցեղասպանության թանգարանը դադարեցնում է իր աշխատանքները մինչև 2015 թ. ապրիլի 20-ը:

Հարգանքներով,
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ



Հարգանքի տուրք՝ ի հիշատակ Պոնտոսի հույների ցեղասպանության


19.05.2014

Այսօր Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակման օրն է: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորները, ՀՀ-ում Արտակարգ և լիազոր դեսպան Իոանիս Տաիսը, Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչները այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

«Թանգարանների գիշեր» միջոցառմանը միացավ նաև ՀՑԹԻ` ժամանակավոր ցուցադրությամբ


17.05.2014

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը միացավ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Ցուցադրությունը բաց է առավոտյան ժամը 11:00-ից և միայն այսօր կգործի մինչև երեկոյան ժամը 21:00-ը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորակառույց մասնաշենքում ապրիլի 21-ին բացվեց Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:

Հայկ Դեմոյանը հրապարակային դասախոսություն կարդաց Աթենքի Ռազմական թանգարանում


15.05.2014

Մայիսի 14-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքի Ռազմական թանգարանում տեղի ունեցավ հույների ցեղասպանությանը նվիրված երեկո: Երեկոյին ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը, այնուհետև Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը հանդես եկավ «Ավրորա Մարտիկանյանի ոդիսականը» թեմայով հրապարակային դասախոսությամբ:
Միջոցառումը կազմակերպել էին Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, ՌԱԿ-ի շրջանային վարչությունը և ՀՅԴ Կենտրոնական կոմիտեն:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր


12.05.2014

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով մայիսի 12-ին երկօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը և նրան ուղեկցող ֆրանսիական պատվիրակությունը այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հայաստանի և ֆրանսիայի նախագահները ծաղկեպսակներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը և ֆրանսիական պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Վրաստանի Ռազմական ոստիկանության վարչության պետ Կախաբեր Չիխրաձեն հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին


06.05.2014

Վրաստանի Ռազմական ոստիկանության վարչության պետ, գնդապետ Կախաբեր Չիխրաձեն և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Գնդապետ Չիխրաձեն և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Լիդիցեի Գեղեցիկ Արվեստների Միջազգային Պատանեկան Ցուցահանդեսի Մրցանակների հանձման արարողություն ՀՑԹԻ-ում


30.04.2014

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ Լիդիցեի գեղեցիկ արվեստների միջազգային պատանեկան ցուցահանդեսի մրցանակների հանձման արարողությունը: ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը բարի գալուստ մաղթեց այցելուներին և նշեց, որ նրանք նոր ցուցադրության առաջին երեխա այցելուներն են: «Նորակառույց թանգարանում դպրոցական երեխաների համար հատուկ սենյակ է գործելու, որտեղ անցկացվելու են Հայոց ցեղասպանության պատմության դասընթացներ»,-նշեց Հ. Դեմոյանը:

Հելսինկիի միտրոպոլիտն այցելեց Ծիծեռնակաբերդ


29.04.2014

Հայաստանի Հանրապետություն ժամանած Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասը և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

ԼՀ ազգային պաշտպանության նախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև, Յուոզաս Օլեկասը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Ծաղիկների վերամշակման գործընթացը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում


27.04.2014

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հետ համատեղ արդեն հինգերորդ անգամ ապրիլի 26-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացնում են անմար կրակի մոտ դրված ծաղիկների վերամշակման գործընթացը:

Միջոցառման շրջանակում բոլոր ծաղիկները խնամքով հավաքվում և տեղափոխվում են հուշարձանի հետնամաս, առանձնացվում են ցողունն ու ծաղկաթերթիկները:


ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին


24.04.2014

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ խորհրդարանի և կառավարության անդամների ուղեկցությամբ, այսօր այցելեցին Ծիծեռնակաբերդ:

Հարգանքի տուրք մատուցելով անմեղ նահատակների հիշատակին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն աղոթք կարդաց Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ ցուցադրություն բացվեց Սեուլում


24.04.2014

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ կորեական Սեուլ քաղաքում՝ Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի ընդունելությունների սրահում, բացվել է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ժամանակավոր ցուցադրություն:
Ցուցահանդեսին ներկայացվեցին Հայոց ցեղասպանության մասին պատմող մի քանի տասնյակ լուսանկարներ և պաստառներ, որոնք դիտելու էին եկել Կորեայի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ պատգամավորներ, գործարարներ, լրագրողներ:

Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում


24.04.2014

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը:

Յուրաքանչյուր տարի, ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր մարդիկ Հայաստանից և Սփյուռքից, ինչպես նաև բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` անմար կրակի մոտ ծաղիկներ դնելու և Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար:

ԱՄՆ կոնգրեսականները այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր


24.04.2014

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, ավագ անդամ Էլիոթ Էնգելը, Դեյվիդ Սիսիլին, Լոիս Ֆրենկելն Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

ԱՄՆ կոնգրեսականները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

ՀՑԹԻ-ի տնօրեն Հայկ Դեմոյանի պատասխանը Էրդողանի հայտարարությանը


24.04.2014

Հարգելի վարչապետ,

Ինձ համար զարմանալի է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության կառավարության կողմից հայերի և այլ քրիստոնյաների հանդեպ իրականացված ցեղասպանությունից 99 տարի անց Թուրքիայի այսօրվա առաջնորդը պարզապես ցավ է հայտնում «1915թ. իրադարձությունների համար» ապրիլի 24-ի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի նախօրեին: Պետք է խոստովանեմ, որ սա կարևոր քայլ է, բայց, ցավոք, այն ուղղված չէ ճշմարտության բացահայտմանը, պատմության հետ առերեսմանը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև համերաշխության հաստատմանը:

Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարը հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին


23.04.2014

Հայաստանի Հանրապետություն ժամանած Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասը և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

ԼՀ ազգային պաշտպանության նախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև, Յուոզաս Օլեկասը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված միջազգային գիտաժողովն ամփոփեց իր աշխատանքները


22.04.2014

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի գիտաժողովների սրահում իր աշխատանքայի երկրորդ օրը մեկնարկեց «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը:
Ելույթ ունեցան ՀՑԹԻ գիտաշխատողներ պ.գ.թ. Գևորգ Վարդանյանը, գիտաշխատող Գոհար Խանումյանը, Լուսինե Աբրահամյանը, Ռոբերտ Թաթոյանը, ինչպես նաև ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ. Քնարիկ Ավագյանը, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի գիտաշխատող Խորեն Գրիգորյանը:

Միջազգային գիտաժողովը մեկնարկեց իր աշխատանքները


21.04.2014

Այսօր ժամը 10:30-ից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում մեկնարկվեց «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» միջազգային գիտաժողովի առաջին օրվա աշխատանքները:
Գիտաժողովում զեկույցներով հանդես կգան առաջատար մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից, Իտալիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Նորվեգիայից, Հունգարիայից և ԱՄՆ-ից:

«ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» ժամանակավոր ցուցադրության բացումը


21.04.2014

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվեց Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:
Ցուցադրությունում ներկայացված են մինչ օրս անհայտ հարյուրավոր բնօրինակ նմուշներ` ծաղրանկարներ, փոստային բացիկներ, պաստառներ և այլ նյութեր, որոնք յուրովի դատապարտում են Օսմանյան կայսրությանը` որպես ցեղասպանություն իրագործած պետության:

ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի հաշվետու ասուլիսը


18.04.2014

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախասրահում տեղի ունեցավ ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի տարեկան հաշվետու մամուլի ասուլիսը:

Ասուլիսում Հայկ Դեմոյանն անդրադարձավ նախորդ տարվա ընթացքում թանգարան-ինստիտուտի գործունեության հիմնական արդյունքներին:

ԱՊՀ անդամ երկրների սահմանապահ զորքերի շտաբերի պետերն այցելեցին Ծիծեռնակաբերդ


17.04.2014

ԱՊՀ անդամ երկրների սահմանապահ զորքերի շտաբերի պետերն այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի սահմանապահ զորքերի շտաբերի պետերին Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ներկայացրեց Հայոց ցեղասպանության ընդհանուր պատմությունը:

Ցեղասպանություն և տարհանում
Հայ երեխաների տարհանումն Օսմանյան Թուրքիայից 1914-1922թթ.


15.04.2014

1914-1922 թթ. Հայոց ցեղասպանության հետևանքով շուրջ 500 000 հայ երեխաներ սպանվեցին (ողջակիզվեցին, թունավորվեցին, խեղդամահ արվեցին), մահացան սովից, տարբեր համաճարակային հիվանդություններից: Ցեղասպանությունը վերապրած շատ երեխաներ՝ որբացան, բռնի իսլամացվեցին: Կենդանի մնացածներին վերահաս մահից փրկելու և կայսրության տարածքից տարհանելու գործուն աշխատանքներ իրականացրեցին հայկական միությունները, եկեղեցական կառույցները, օտարերկրյա նպաստամատույց կազմակերպությունները (Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտե, Լոնդոնի քաղաքագլխի ֆոնդ, Դանիացի տիկնանց միություն, Ռուսական Կարմիր խաչ, Ռուսաստանի քաղաքների միություն և այլն), ինչպես նաև միջազգային կազմակերպությունները (Կարմիր խաչ, Ազգերի լիգա):

«Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային համաժողով Բուենոս Այրեսում


14.04.2014

Ապրիլի 9-11-ը Բուենոս Այրեսում` Բորխեսի մշակութային կենտրոնի «Վիլյամս» սրահում, Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանու ներքո անցկացվեց «Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային համաժողով, որը կազմակերպել էին Բուենոս Այրեսի պետական համալսարանը, համալսարանին կից Ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնը և Բուենոս Այրեսի Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամը:
Միջազգային համաժողովին մասնակցում էին Արգենտինայի, Հայաստանի, ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Թուրքիայի համալսարանական, ակադեմիական և գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչնե:

ՀԱՊԿ բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ


09.04.2014

Ռուսաստանի ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունն ապրիլի 9-ին այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Պատվիրակությունը գլխավորում էին ՌԴ ԶՈՒ օդատիեզերային պաշտպանությանզորքերի շտաբի պետ, օդատիեզերային պաշտպանության զորքերի հրամանատարիառաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն, ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկին և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկը:

Միջազգային գիտաժողով` նվիրված Հայոց ցեղասպանության ժառանգների փրկողներին


05.04.2014

Լոս Անջելեսի Արարատ-Էսքիջյան թանգարանում 2014 թ. մարտի 22-ին տեղի ունեցավ «Պատվել նրանց, ովքեր օգնել են Հայոց ցեղասպանությունից փրկված սերնդին (1915-1930 թթ.)» խորագրով միջազգային գիտաժողովը:

Առաջին Համաշխարհային պատերազմի հարյուրամյակի կապակցությամբ անցկացվող այս միջոցառումը յուրահատուկ հարգանքի տուրք էր այն բոլոր պետություններին ու անհատներին, որոնք օգնության ձեռք էին մեկնել կործանվող մի ազգի:

Հայերը Քեսաբում. գոյատևման շարունակական պայքար


28.03.2014

Քեսաբի հայաբնակ շրջանը (կենտրոնը՝ Քեսաբ գյուղաքաղաք) տեղակայված է Սիրիայի հյուսիս-արևմուտքում, Հալեպի գավառում՝ Ալեքսանդրեթի, Անտիոքի ու Լաթաքիա քաղաքների մոտակայքում, Միջերկրական ծովեզերքից 3 կմ հեռավորության վրա:

Կիլիկիայում և Ասորիքի առափնյա շրջաններում հայերի ներկայությունը վկայված է Տիգրան Մեծի ժամանակներից:

ԱՄՆ-ում ՀՑԹԻ տնօրեն դոկտ. Հայկ Դեմոյանը ներկայացրեց նոր նյութեր կապված Ավրորա Մարտիկանյանի հետ


15.03.2014

Մարտի 8-ին Բոստոնում տեղի ունեցավ ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի դասախոսությունը, որը նվիրված էր Ավրորա Մարտիկանյանին: Միջոցառումը նվիրված էր կանանց միամսյակին և կանանց միջազգային տոնին: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի մշակութային հիմնադրամի կողմից և Ազգային Ասոցիացիայի Հայկական Հետազոտությունների և Հայ Կանանց Միջազգային Ասոցիացիայի հովանավորությամբ:

Ավրորա Մարտիկանյանի հետ կապված նոր հայտնաբերված նյութերի հիման վրադոկտ. Դեմոյանը պատկերավոր դասախոսություններկայացրեց: Մարտիկանյանի պատմությունը նման է թուրքական վայրագություններից հրաշքով փրկված հազարավոր մարդկանց պատմությանը: Բայց միաժամանակ այն ունի մի յուրահատկություն:

Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչը այցելեց Ծիծեռնակաբերդ


10.03.2014

Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչի գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Իվան Մրկիչը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Սերբիայի արտգործնախարարը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

ՀՑԹՒ տնօրեն Հայկ Դեմոյանը Փարիզում հանդիպեց Շոայի հուշահամալիր-թանգարանի տնօրեն Ժակ Ֆրեջի հետ


05.03.2014

Մարտի 4-ին Փարիզում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հանդիպումը Փարիզում գտնվող Շոայի հուշահամալիր-թանգարանի (Memorial de la Shoah) տնօրեն Ժաք Ֆրեջի հետ:
Հանդիպման ընթացքում Հայկ Դեմոյանը և Ժակ Ֆրեջը քննարկեցին երկու հաստատությունների միջև համատեղ հետազոտությունների, կրթական ծրագրերի և տեղեկատվության փոխանակման ոլորտներում համագործակցության և ժխտողականության դեմ պայքարին ուղղված համատեղ ծրագրերի մշակման հարցեր:

Համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ


28.02.2014

Համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցները փետրվարի 28-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Տարբեր երկրներից ժամանած հայազգի մարզիկների պատվիրակության ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Հյուրերը ծաղիկներ դրեցին նաև Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:


Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այցելեց Ծիծեռնակաբերդ


27.02.2014

Պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Վրաստանյան պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին:


Հունաստանի խորհրդարանի նախագահ Էվանգելոս Մեյմարակիսի այցելեց Ծիծեռնակաբերդ


25.02.2014

Հունաստանի խորհրդարանի նախագահ Էվանգելոս Մեյմարակիսի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 25-ին այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Էվանգելոս Մեյմարակիսը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Հունաստանի խորհրդարանի նախագահը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Հրատարակվել է Վոլֆգանգ Գուստի «Հայոց ցեղասպանությունը. ապացույցներ Գերմանիայի արտգործնախարարության արխիվից, 1915-1916թթ.» գրքի անգլերեն թարգմանությունը


20.02.2014

Տորոնտոյի (Կանադա) Զորյան ինստիտուտը հրատարակել է «Հայոց ցեղասպանությունը. ապացույցներ Գերմանիայի արտգործնախարարության արխիվից, 1915-1916թթ.» գրքի անգլերեն տարբերակը:

Գիրքը պարունակում է հարյուրավոր նամակներ, հեռագրեր ու զեկույցներ, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում գտնվող գերմանացի պաշտոնյաներն ուղարկել են իրենց երկրի արտգործնախարարությանը: Այս փաստաթղթերն անհերքելի փաստեր են ներկայացնում Ցեղասպանությունն իրագործելու երիտթուրքերի մտադրության և դրա մասին գերմանական պաշտոնյաների տեղյակ ու հանցակից լինելու վերաբերյալ:


Հովհաննես Թումանյան - 145


19.02.2014

2014 թ.փետրվարի 19-ին լրանում է մեծանուն բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակը: Հայոց ցեղասպանության տարիներին Հ. Թումանյանն անտարբեր չմնաց Օսմանյան կայսրությունում բնաջնջվող իր ժողովրդի ճակատագրին:
1915 թվականին նա իր դստեր` Նվարդի հետ Թիֆլիսից մեկնեց Էջմիածին, ուր ապաստանել էին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականներ, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում հատկապես անապաստան, խնամազուրկ որբերը: Այստեղ նրա անմիջական ղեկավարությամբ և վերահսկողությամբ բացվում է որբանոց, ուր ապաստան է գտնում շուրջ 3000 երեխա:

Միջխորհրդարանային միության բրիտանական խմբի պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդ


18.02.2014

Միջխորհրդարանային միության բրիտանական խմբի պատվիրակությունը փետրվարի 18-ին այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Բրիտանական պատվիրակությունը նաև եղավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ ծանոթացավ ՀՑԹԻ թանգարանային հավաքածուում ընգրկված հայերի կոտորածների մասին պատմող բրիտանական մամուլի արխիվային նյութերի հետ:

Մի շշի պիտակը բերում է հետազոտության
Հոդվածը Քեթրին Յամադայի` հրատարակված Գլենդել Նյուզ Փրես գործակալությունում


14.02.2014

Անցյալ ամառ, Օրեգոնի հնաոճ իրերի խանութներից մեկում պատահաբար տեսա բրնձով լցված մի ապակե շիշ, վերցրեցի և պիտակի վրա կարդացի. «750 երեխաների օրական պարենը Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի մի որբանոցում կազմում է 40 ֆունտ բրինձ, 7/8 ունցիայից պակաս յուրաքանչյուր երեխայի համար: Այս քիչ քանակի բացակայության պատճառով կազմակերպությունը ստիպված մերժում էր ընդունել հազարավոր երեխաների: Կարո՞ղ եք օգնել»:

Պիտակի վրա նշված էր Սամուել Գ. Լանկասթեր անունը որպես նախագահ, Ջ. Ջ. Հանդսակեր որպես տնօրեն, և կար հետևալ հասցեն` 606 Ստոք Էքչենջ շենք, Պորտլանդ, Օրեգոն, առանց որևէ ամսաթվի կամ այլ տեղեկության:
Գնեցի այդ շիշը, բերեցի տուն ու դրեցի դարակներից մեկում՝ խոստանալով ինքս ինձ մի օր ուսումնասիրել այդ փաստը:

Դեսպան Հենրի Մորգենթաուի պատմությունն առաջին անգամ հրատարակվել է արևելահայերեն


12.02.2014

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացնում 1913-1916թթ. Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերի լիակատար արևելահայերեն հրատարակությունը:

Այս հուշագրությունը եզակի սկզբնաղբյուրի նշանակություն ունի Հայոց ցեղասպանության պատմության, ի մասնավորի` թուրքական պետության կողմից այդ նպատակադրված և ծրագրավորված հանցագործության ծալքերը բացահայտելու, ժամանակի թուրքական հանցավոր վարչակարգի մտայնությունների բացահայտման և ուսումնասիրման համար: ԱՄՆ դեսպանի այս հուշագրությունը, հիրավի, կոթողային մի գործ է, որտեղ ներկայացված փաստերն ու վկայություններն անհերքելիորեն ապացուցում են ցեղասպանության ծրագրված և նպատակային իրագործված լինելու հանգամանքը:


Ի հիշատակ Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանի մահվան 20-րդ տարելիցի


07.02.2014

Հայոց ցեղասպանությունը վերապրած ծագումով Չմշկածագից Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանի և նրա կյանքի ոդիսականի պատմությունը մեկն է այն բազմաթիվ տպավորիչ ու զգայացունց պատմություններից, որի միջոցով կարելի է պատմել Հայոց ցեղասպանության ընդհանուր պատմությունը:

Տասնչորս տարեկանում կորցնելով ընտանիքը, որի անդամները գազանաբար սպանվել էին նրա աչքերի առջև, Արշալույսը տարագրության ընթացքում խոշտանգվել ու պատվազրկվել է գերմանացի սպաների կողմից, թուրք և քուրդ պաշտոնյաների ու ցեղապետերի հարեմներում:

«Ազգի Առաքյալ» հուշամեդալի հանձման արարողություն


06.02.2014

Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմական բժիշկ Հարություն Խաչատրյանը հետմահու արժանացել է «Ազգի Առաքյալ» հուշամեդալի (Righteous Among the Nations Award) հրեական «Յադ Վաշեմ» (Yad Vashem) կազմակերպության կողմից:

Փետրվարի 4-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Շմուել Մայրոմը և Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս պարոն Աշոտ Շախմուրադյանը հուշամեդալը հանձնեցին Հարություն Խաչատրյանի թոռնուհուն` երգչուհի Աննա Խաչատրյանին:

The Guardian-ի անդրադարձը Հայոց ցեղասպանության վերապրածի պատմությանը


25.01.2014

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականն անդրադրաձել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 106 ամյա Օվսաննա Գալուստյանի պատմությանը «Առաջին Համաշխարհային պատերազմ. վերջին վերապրածների հիշողությունները» հատուկ նախագծի շրջանակներում: Նախագիծն իրականացվել է եվրոպական 4 այլ թերթերի հետ համատեղ։


Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը


21.01.2014

«Շշուկների մատյան» վեպը հրատարակվել է 2009թ. Բուխարեստում և դարձելհրատարակչական տարվա ամենաբարձր գնահատականի արժանացած ևամենաշատ մրցանակներ ստացած գործերից մեկը:
Շշուկների մատյանը պատմում է Հայոց ցեղասպանության և 20-րդ դարիսարսափների մասին: Ցեղասպանության արհավիրքների և օտար ափերումվերապրել փորձող հայ տարագիրների մասին գրեթե փաստագրականճշգրտությամբ պատմող այս ցնցող գործն արժանացել է միջազգային մամուլի ևգրական շրջանակների բարձր գնահատականներին: Գիրքը թարգմանվել է մի շարք լեզուներով` հայերեն, ֆրանսերեն, իսպաներեն,գերմաներեն և այլն:

ՀՑԹԻ հրատարակել է Արսեն Ավագյանի «Հայոց ցեղասպանություն. որոշումների ընդունման և իրականացման մեխանիզմները» գիրքը


09.01.2014

ՀՑԹԻ հրատարակել է պատմական գիտությունների դոկտոր Արսեն Ավագյանի «Հայոց ցեղասպանություն. որոշումների ընդունման և իրականացման մեխանիզմները» գիրքը: Արխիվային նյութերի և սկզբնաղբյուրների վրա հիմնված այս հետազոտությունը բացահայտում է Առաջին համաշխարհային պատերազմի և դրան հաջորդած տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության կազմակերպման գործում որոշումների ընդունման մեխանիզմներն ու դրանց իրագործումը:
Գրքում խորը և բազմակողմանի վերլուծության են ենթարկվում երիտթուրքերի` հայերի ոչնչացման մասին որոշումների ընդունման գործում պատասխանատու «Միություն և առաջադիմություն» կուսակցության ներքին կառուցվածքը, իթթիհադի Կենտրոնական մարմնում ուժերի տեղաբաշխումը, «Հատուկ կազմակերպության» ստեղծման գործընթացն ու կառուցվածքը, ինչպես նաև լուսաբանվում է երիտթուրքական կառավարության և խորհրդարանի պատասխանատվությունն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում քրիստոնյա բնակչության բնաջնջման գործում:

Լույս է տեսել Նարինե Մարգարյանի «Հայոց ցեղասպանության հետևանքով Սիրիայում հաստատված հայ տարագիրների կարգավիճակը և հայ-արաբական փոխհարաբերությունները (1915-1925թթ.)» աշխատությունը


21.12.2013

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է ՀՑԹԻ գիտաշխատող, պ.գ.թ. Նարինե Մարգարյանի «Հայոց ցեղասպանության հետևանքով Սիրիայում հաստատված հայ տարագիրների կարգավիճակը և հայ-արաբական փոխհարաբերությունները (1915-1925թթ.)» աշխատությունը:

Գրքի հեղինակը՝ Նարինե Մարգարյանն, անդրադառնում է Հայոց ցեղասպանությունից հետո Սիրիայում հանգրվանած հայ տարագիրներին առնչվող խնդիրներին՝ քննության նյութ դարձնելով վերջիններիս նկատմամբ Սիրիայի արաբ բնակչության ունեցած դիրքորոշումն ու կեցվածքը:

Հայոց ցեղասպանության հարավաֆրիկյան արձագանքը
Նվիրվում է Նելսոն Մանդելայի հիշատակին


11.12.2013

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքչական աշխատանքների արդյունքում հայտնաբերվեց հազվագյուտ մի փաստաթուղթ, որը վկայում է 1921թ. Հարավային Աֆրիկայի ցեղախմբերից մեկի կողմից հայ որբերին օգնություն ցուցաբերելու մասին:

Հարավային Աֆրիկայի Անկախ եկեղեցու պատվելիներից մեկն իր կարիքավոր վիճակում գտնվող համայնքի անունից՝ շուրջ երկու հարյուր հիսուն մարդ, հանգանակություն է կատարել ի օգուտ թուրքական բարբարոսություններից տուժած հայերի:

Սա եզակի մի վկայություն է մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրության մասին, որը չի ճանաչում ռասայական ու աշխարհագրական որևէ սահմանափակում ու սահման:





Կայքի նորություններ

30.01.2014Կայքը թարմացվել է: Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ

Հետևե՝ք մեզ



Վիրտուալ թանգարան

Միջազգային համաժողով

genocide
20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության
12-րդ համաժողով
8-12 հուլիս 2015, Երևան

Լեմկինի կրթաթոշակ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2015Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

Միջազգային գիտաժողով

genocide
ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՃԱԿԱՏԸ.

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ


Երևան, ապրիլի 21-22, 2014թ.

Ժամանակավոր ցուցադրություն

ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ.  դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ
ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ.
դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ

2014թ. ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կազմակերպում է ժամանակավոր ցուցադրություն: Կներկայացվեն մինչ օրս անհայտ հարյուրավոր բնօրինակ նմուշներ` ծաղրանկարներ, փոստային բացիկներ, պաստառներ և այլ նյութեր, որոնք տարբեր պատկերագրական ներկայացումներով դատապարտում են Թուրքիան որպես ցեղասպանություն իրագործած երկիր:

Ժամանակավոր ցուցադրություն

genocide
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՆՈՒԿ ԶՈՀԵՐԸ

2014 թվականին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն առաջին անգամ կազմակերպում է ժամանակավոր ցուցադրություն նվիրված Հայոց ցեղասպանության զոհ դարձած երեխաների ողբերգական ճակատագրին:

Հիշի՛ր

remember
Անտոն Սերայտարյան, ծնվել է 1882 թ. Եվդոկիայում (Թոքատ): Սովորել է Հռոմի Լևոնյան վարժարանում: Ձեռնադրվել է վարդապետ 1905 թ.: Սպանվել է 1915 թ.: Հայոց ցեղասպանության զոհ:

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես  

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես

Հայաստան, Երևան, 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2014 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am