Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպում է «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» խորագրով ժամանակավոր ցուցադրություն, որտեղ կներկայացվեն մինչ օրս անհայտ հարյուրավոր բնօրինակ նմուշներ` ծաղրանկարներ, փոստային բացիկներ, պաստառներ և այլ նյութեր, որոնք յուրովի դատապարտում են Օսմանյան կայսրությանը` որպես ցեղասպանություն իրագործած պետության:
Ցուցադրությունը կբացվի ս.թ. ապրիլի 21-ին` ժամը 10:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում:
Ցուցադրությունը կներառի տարբեր խորագրեր` «Պատերազմ և ջիհադ», «Միապետներ և քարոզչություն», «Պատերազմ, երեխաներ, քարոզչություն», «Անտանտը և քարոզչությունը», «Թուրքիայի կերպարը պատերազմի քարոզչական բացիկներում և ծաղրանկարներում», «Կովկասյան ճակատ. պատերազմ և մարդասիրական օգնություն» և այլն: