Պատվիրակություններ

27.07.11 Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին այսօր այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Լեհական պատվիրակությունը` նախագահ Բ. Կոմորովսկու գլխավորությամբ, այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը: Նախագահ Բ. Կոմորովսկին գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում, որտեղ մասնավորապես ասված է. «Ես հարգանքի տուրք եմ մատուցում զոհերի հիշատակին: Լեհաստանը նույնպես ունեցել է դրամատիկ պատմություն: Խորը ցավակցությամբ խոնարհվում եմ հայ ժողովրդին ողբերգության առաջ»:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուն հանձնեց թանգարան այցելող բարձրաստիճան հյուրերին տրվող Ոսկե մեդալ:
Այցի վերջում նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին եղևնի տնկեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում:

11.07.11 Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Ուկրաինայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Նախագահ Վլադիմիր Լիտվինի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, որից հետո պարոն Լիտվինը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:

Վլադիմիր Լիտվինը Հիշողության պուրակում տնկեց արծաթափայլ եղևնի:

17.06.11 Հունիսի 16-17-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի համագործակցության հարցերի նախարար Անրի դը Ռենկուրը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Նախարար Անրի դը Ռենկուրի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, որից հետո պարոն Ռենկուրը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:

17.06.11 Բելառուսի Բրեստի մարզի պատվիրակությունը` մարզային գործկոմի նախագահ Կոնստանտին Սումարի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պարոն Սումարը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Բելառուսից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Այնուհետև, հյուրերը շրջայց կատարեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան թանգարանային ցուցադրությանը, որից հետո պատվիրակության ղեկավար Կոնստանտին Սումարը Բելառուսի ժողովրդի անունից գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:

14.06.11 Հունիսի 13-14-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեդիայի Թագավորության արտգործնախարար Կարլ Բիլդտն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Շվեդիայի Թագավորության պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, որից հետո գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:

18.05.11 Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկն այսօր այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: ԵԽ նախագահն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, որից հետո գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:

Եժի Բուզեկն այնուհետև Հիշողության պուրակում տնկեց արծաթափայլ եղևնի:

10.05.11 Երկօրյա այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուն մայիսի 10-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Այնուհետև, ԵԱՀԿ պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Պարոն Էֆթիմիուն Հիշողության պուրակում տնկեց արծաթափայլ եղևնի:

05.05.11 Մայիսի 5-ին տարածաշրջանային այցելության շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, որից հետո Լիտվայի ժողովրդի անունից գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեին հանձնեց թանգարան այցելող բարձրաստիճան հյուրերին տրվող ոսկե մեդալ:

Այցի վերջում Նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն եղևնի տնկեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում:

31.03.11 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյը այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյն ջրեց դեռևս 2006թ. Հիշողության պուրակում իր կողմից տնկված եղևնին:

Հիշեցնենք, որ 2003թ. դեկտեմբերի 16-ին Շվեյցարիայի խորհրդարանը ընդունել է 20-րդ դարասկզբին տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչող բանաձև, ինչպես նաև Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության ժխտումը համարվում է քրեորեն պատժելի արարք:

17.02.11 Փետրվարի 16-17-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չինաստանի արտգործնախարար Յան Ձիեչի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ դրեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Այնուհետև Չինաստանի արտգործնախարար Յան Ձիեչին եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում և ծանոթացավ թանգարանային ցուցադրությանը, որից հետո գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:

11.02.11 Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոն եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ Հայոց ցեղասպանության պատմության մանրամասներին, որից հետո գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:

29.11.10 Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկին պետական այցի շրջանակներում այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկին այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ տնօրեն Հայկ Դեմոյանը նրան ներկայացրեց 1915 թվականի մեծ աղետին վերաբերող պատմությունը, որից հետո Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկին գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:


Էջեր:  1   2


RA, Yerevan 0028
Memorial Complex of Tsitsernakaberd
Tel.: (374 10) 39 09 81
Fax: (374 10) 39 10 41
    2007 - 2008 © Armenian Genocide Museum-Institute     e-mail : info@genocide-museum.am