Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


01.09.2026


2023 թվականին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հանդես էր եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով այն ժամանակ հանրային լայն արձագանք ստացած տեղեկություններին, ըստ որոնց՝ Թանգարանում իբր ոչնչացվում կամ այրվում են Հայոց ցեղասպանությանը վերաբերող մշակութային արժեք հանդիսացող նյութեր։

Այդ ժամանակ Թանգարանը հստակորեն հերքել էր նման պնդումները և ներկայացրել իր դիրքորոշումը։

Այսօր, սակայն, այդ հարցի վերաբերյալ առկա է նաև իրավասու մարմինների կողմից իրականացված քրեական վարույթի և նշանակված մասնագիտական փորձաքննությունների արդյունքը (22 էջ), որը հնարավորություն է տալիս հարցին անդրադառնալ ոչ միայն Թանգարանի հայտարարության, այլև պաշտոնական քննության փաստական և փորձագիտական արդյունքների հիման վրա։

27.05.2023թ. հրապարակված տեսանյութի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացվել են համապատասխան քննչական գործողություններ, հարցաքննվել են վկաներ և նշանակվել են դատաապրանքագիտական ու դատամշակութաբանական փորձաքննություններ։

Փորձաքննությունների արդյունքում ուսումնասիրված փաստաթղթերը և այլ թղթային նյութերը գնահատվել են որպես աշխատանքային, տեղեկատվական և պատճենային բնույթի տպագրական նյութեր, որոնք չեն առանձնացել եզակիությամբ, բնօրինակությամբ կամ ինքնուրույն պատմամշակութային և գեղարվեստական արժեք ներկայացնող հատկանիշներով։

Հետևաբար, փորձագիտական եզրակացության համաձայն, նշված նյութերը չեն հանդիսացել մշակութային արժեք ունեցող առարկաներ։

Քննության արդյունքներով քրեական վարույթը կարճվել է։

Այսպիսով, 2023 թվականին Թանգարանի կողմից հնչեցված հերքումն այսօր ունի նաև իրավասու մարմինների իրականացրած քննության և մասնագիտական փորձաքննությունների արդյունքներով հաստատված փաստական հիմք։

Մասնավորապես, վարույթի շրջանակում չի հաստատվել լրատվական կայքերում շրջանառվող այն վարկածը, թե Թանգարանում ոչնչացվել են պատմական նշանակություն ունեցող փաստաթղթեր, մշակութային արժեք հանդիսացող նյութեր (Ընդհանրապես, թանգարանային հավաքածուի մեջ ընդգրկված առարկաները (ներառյալ փաստաթղթերը) առանց համապատասխան կարգադրության թանգարանի պահոցներից դուրս չեն բերվում)։ Հակառակը՝ նշանակված մասնագիտական փորձաքննություններով ուսումնասիրված նյութերը չեն ճանաչվել որպես մշակութային արժեքներ, իսկ քրեական վարույթը կարճվել է։

Այս հանգամանքը կարևոր է ընդգծել հատկապես այն պատճառով, որ 2023 թվականին տարածված հրապարակումները ձևավորել էին այնպիսի հանրային ընկալում, թե խոսքը Հայոց ցեղասպանության պատմական ժառանգության կամ Թանգարանի հավաքածուի մաս կազմող մշակութային արժեքների ոչնչացման մասին է։ Այս պնդումը, իր այդ ձևակերպմամբ, չի հաստատվել իրականացված քննությամբ։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի, լուսանկարների և այլ պատմական նյութերի պահպանությունը, ուսումնասիրությունն ու հանրահռչակումը Թանգարանի առաքելության առանցքային ուղղություններից են։ Թանգարանը գիտակցում է այդ ժառանգության պահպանության նկատմամբ իր բացառիկ պատասխանատվությունը և իր գործունեությունն իրականացնում է այդ պատասխանատվությանը համապատասխան։

Միաժամանակ, Թանգարանը գտնում է, որ հանրային դաշտում նման ծանր և հեղինակազրկող պնդումների շրջանառությունը պետք է հիմնված լինի ստուգված փաստերի և իրավականորեն ու մասնագիտականորեն հիմնավորված գնահատականների վրա։ Հակառակ դեպքում դրանք կարող են հասարակության շրջանում ստեղծել իրականությանը չհամապատասխանող պատկերացում ինչպես Թանգարանի գործունեության, այնպես էլ նրա կողմից պահպանվող պատմական ժառանգության նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կոչ է անում 2023 թվականի դեպքի վերաբերյալ հրապարակումներում հաշվի առնել քրեական վարույթի արդյունքները և չներկայացնել որպես հաստատված փաստ իրականությանը չհամապատասխանող պնդումները, մանավանդ որ դրանք չեն հաստատվել իրավասու մարմինների կողմից իրականացված քննությամբ։

Թանգարան-ինստիտուտը, իր հերթին, անհրաժեշտության դեպքում իրեն վերապահված իրավական բոլոր միջոցներով պաշտպանելու է իր բարի համբավը, մասնագիտական հեղինակությունը և հանրության առջև իր գործունեության վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության տարածման իրավունքը։



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2025 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am