02.09.2026
Հնդկաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատար Մանիշ Կումար Գուպտայի գլխավորած պատվիրակությանն այսօր այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և այցի ընթացքում ուղեկցեց ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։
Նրանք ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հնդկաստանից ժամանած պատվիրակության անդամներն այցելեցին նաև թանգարան, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Այցի ավարտին պատվիրակության ղեկավար Մանիշ Կումար Գուպտան գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: