03.09.2026
ՀՑԹԻ գիտական նախագծի շրջանակում հրավիրում ենք բանախոսելու Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ, աստվածաբան Վեր. Փոլ Հայդոսթյանին:
Ցեղասպանությունը վերապրածների շառավիղների՝ տոհմական պատմության գիտակցաբար պահպանումը, տարբեր ձևաչափերով փոխանցումը, պատմական, հավաքական հիշողության և հավաքական դիմադրության բարձրագույն դրսևորում է՝ պատմական արդարության, ինքնության պահպանման, բարոյական պարտքի, հոգեբանական վերականգնման, ազգային հիշողության, կրթական դերի, կանխարգելման և այլ նպատակներով:
Վեր. Փոլ Հայդոսթյանը ներկայացնելու է Հայ ավետարանական կրթական առաքելության հետեղեռնյան վերածննդի վերաբերյալ քննական ակնարկ:
Հիմնական բանախոս՝ Վեր. Փոլ Հայդոսթյան
Անցկացման վայրը՝ ՀՑԹԻ գիտաժողովների սրահ
Անցկացման ժամանակը՝ 12 սեպտեմբերի, ժամը՝ 11:00: