03.10.2025
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի գրադարանը հավաքչական աշխատանքի և նվիրատվությունների միջոցով պարբերաբար համալրվում է նոր գրքերով։
Վերջերս ամերիկաբնակ պոլսահայ մտավորականներ Հովսեփ Թոքաթը և Գևորգ Հակոբյանը նվիրեցին մեր գրադարանին իրենց հեղինակած աշխատությունները։ Հովսեփ Թոքաթի նվիրած գրքերն են՝ «Վանի անհետացած աշխարհը» (երկլեզու՝ հայերեն և թուրքերեն), «Ավերակ Քղին» և «Հայ արծաթագործ վարպետները» (եռալեզու՝ հայերեն, անգլերեն և թուրքերեն)։ Գևորգ Հակոբյանը նվիրել է «Հայոց կրթական հաստատություններու պատմութիւն՝ Օսմանեան գաւառներու մէջ» երկհատոր աշխատությունը։
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը իր խորին երախտագիտությունն է հայտնում նվիրատուներին՝ արժեքավոր նվիրատվության համար։