04.10.2025
Ուրախ ենք հայտնել, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող դոկտոր Արման Խաչատրյանը (երկրորդ հեղինակ) իր գործընկերոջ՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտական ինստիտուտի հետազոտող Մանուկ Ավետիկյանի (առաջին հեղինակ) հետ համատեղ, հրապարակել է «Հայոց ցեղասպանության բանավոր պատմությունը որպես արխիվային աղբյուր» վերնագրով գրախոսվող հոդվածը Archival Science միջազգային հեղինակավոր գիտական հանդեսում, որը արխիվագիտության և հիշողության ուսումնասիրությունների բնագավառում համարվում է առաջատար պարբերական (Q1, H-index: 44, Impact Factor (2025): ~2.1)։
Այս կարևոր հոդվածը գալիս է լրացնելու 1960-ականներից սկսած Հայոց ցեղասպանության վերապրողների բանավոր պատմությունների հավաքածուների ստեղծման և զարգացման շուրջ քննարկումները։ Այն անդրադառնում է նաև բանավոր արխիվների կիրառման ընթացքում առաջացող դժվարություններին և խոչընդոտներին՝ միաժամանակ ընդգծելով դրանց նշանակությունն ու արժեքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտական ուսումնասիրություններում։
Հոդվածը տես՝
https://link.springer.com/article/10.1007/s10502-025-09516-7: