05.05.2026
Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այնտեղ նրան դիմավորեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը և ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։
Երկու երկրների նախագահները ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որտեղ նրան դիմավորեց ՀՀ ԶՈՒ պատվո պահակախումբը և նրա պատվին զինվորական նվագախումբը կատարեց Ֆրանսիայի օրհներգը։ Նախագահ Մակրոնը և պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ խանարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Այնուհետև հյուրերը մոտեցան Հուշապատին, որտեղ զետեղված են Հայոց ցեղապասնության դեմ բողոքի ձայն բարձրացրած մի շարք մտավորականների, քաղաքական և հասարակական գործիչների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Էքսկուսավար Հասմիկ Մարտիրոսյանը հյուրերին ներկայացրեց նրանց անունմերը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով ֆրանսիացիներ Անատոլ Ֆրանսի և Դարթիժ դյու Ֆուռնեի հայանպաստ գործունեությանը:
Այցի ավարտին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: