07.10.2025
Հայոց ցեղասպանության հուշահամալիր, այնուհետև նաև թանգարան են այցելել Վաղարշապատի համայնքապետարանի հյուրերը՝ Լատվիայի, Ռուսաստանի և Իտալիայի քույր քաղաքներից: Նրանց ուղեկցել է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը, դիմավորել՝ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Լուսինե Աբրահամյանը հյուրերին ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունն ու ուղեկցելանմար կրակի մոտ, որտեղ նրանք ծաղիկներ են խոնարհել և մեկ րոպե լռութայմբ հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը:
Պատվիրակությունը շրջել է թանգարանում, որտեղ նրանց ներկայացվել են ուշագրավ փաստեր Հայոց ցեղասպանության մասին: Վերջում պատվիրակության բարձրաստիճան ներկայացուցիչները գրառում են կատարել թանգարանի գրանցամատյանում: