08.10.2026
Բանախոս՝ Շուշան Խաչատրյան, ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.թ.
Թեմա՝ Պայքար հայ մնալու համար. հայ երեխաների դիմադրումը բռնի թրքացմանը
Դպրոց՝ Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոց
Հոկտեմբերի 8-ին 1ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի է ունեցել դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2026 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ-ն հյուրընկալել էր Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտներին: Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.թ. Շուշան Խաչատրյանի «Պայքար հայ մնալու համար. հայ երեխաների դիմադրումը բռնի թրքացմանը» վերնագրով դասախոսությունը: Շուշան Խաչատրյանը բանախոսության ընթացքում անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրության տարբեր բնակավայրերում բացված թուրքական որբանոցներին, որոնց հիմնական նպատակը հայ երեխաներին բռնի թրքացնելն էր: Նա ներկայացրել է թուրքական որբանոցներում տիրող կանոնները, պատժի ձևերը, անդրադարձել այդ որբանոցներում եղած մի քանի հայ որբերի հուշագրություններին՝ շեշտադրում կատարելով հայ երեխաների հայ մնալու պայքարին:
Դասախոսության ավարտին աշակերտները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու բանախոսին:
Կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացել են թանգարանային ցուցադրություններին: