Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան


09.12.2025


1948 թ. դեկտեմբերի 9-ին Միացյալ Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեան ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիան: Այս փաստաթուղթը ծնվել է մարդկության խղճի խորը ցնցումներից, որոնք արձանագրվել են 20-րդ դարի առաջին կեսի ամենադաժան իրադարձությունների հետևանքով, հատկապես՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրականացված Հայոց ցեղասպանությամբ, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հոլոքոստի սարսափների արդյունքում:

Ցեղասպանության կոնվենցիայի ընդունումը մարդկության պատմության մեջ բացառիկ իրադարձություն էր, որը դարձավ իրավական հիմք ցեղասպանության կանխարգելման և դատապարտման համար՝ բարձրացնելով մարդկության պատասխանատվությունը սեփական անցյալի ու ապագայի առաջ:

Կոնվենցիայի գաղափարական և իրավական ակունքների խորքում կանգնած է իրավաբան Ռաֆայել Լեմկինի անձը՝ մարդ, ով իր ողջ կյանքը նվիրեց ցեղասպանության հանցագործության ճանաչման, կանխարգելման և պատժման գաղափարը միջազգային իրավունքի մակարդակով ամրագրելու գործին:

Լեմկինի անձնական փորձառությունը, ինչպես նաև նրա կողմից մանրամասն ուսումնասիրված պատմական դեպքերը՝ հատկապես Հայոց ցեղասպանությունը, որոշիչ դեր ունեցան ցեղասպանության գաղափարի ձևավորման և դրա միջազգային ճանաչման գործում: Հատկանշական է այն հանգամանքը, որ նա հատուկ ընդգծում է, թե Եփրատ գետը նետված կամ Դեր Զոր տանող ճանապարհին կոտորված հայ տղամարդկանց, կանանց և երեխաների տառապանքները նախապատրաստեցին Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից Ցեղասպանության կոնվենցիայի ընդունման ճանապարհը։

Հայոց ցեղասպանությունը Լեմկինի համար դարձավ դասական օրինակ, երբ պետական մակարդակով ծրագրված և իրագործված գործողությունների արդյունքում ամբողջությամբ ոչնչացվում է ազգային, էթնիկ կամ կրոնական խումբ: Լեմկինն առաջիններից էր, ով գիտական և իրավական մակարդակով համարձակվեց սահմանել այս հանցագործությունը՝ այն անվանելով «ցեղասպանություն» (Genocide) և պարզորոշ ընդգծելով այդ հանցագործության առանձնահատկությունները, նպատակն ու հետևանքները:

1948 թ. դեկտեմբերի 9-ին ընդունված կոնվենցիան, որի հիմքում Լեմկինի մտահղացումն էր, դարձավ առաջին միջազգային իրավական փաստաթուղթը, որով ոչ միայն միջազգայնորեն սահմանվեց ցեղասպանության հասկացությունը, այլև դրա կանխարգելման ու պատժման միջազգային պարտավորությունը: Կոնվենցիան առաջին անգամ ամրագրեց, որ ցեղասպանությունը ոչ միայն պետության ներքին գործ չէ, այլև միջազգային հանցագործություն է, որի կանխարգելումն ու պատիժը համամարդկային խնդիր են:

Դա մեծ քայլ էր այն ուղղությամբ, որ մարդկության դեմ իրականացվող ամենածանր հանցագործություններին չի կարելի մոտենալ լռությամբ կամ անտարբերությամբ, և որ անցյալի ողբերգությունները պետք է ծառայեն որպես նախազգուշացում ապագայի համար: Կոնվենցիայի ընդունումը, սակայն, ինքնաբերաբար չլուծեց ցեղասպանության կանխարգելման և պատժման բոլոր խնդիրները: Մինչև այսօր էլ աշխարհը շարունակում է բախվել նորանոր ցեղասպանական հանցագործությունների, էթնիկ զտումների, զանգվածային սպանությունների և բռնությունների:

Միաժամանակ, ցեղասպանության կանխարգելման գործում կոնվենցիայի դերն անգնահատելի է, քանի որ այն ստեղծեց միջազգային իրավական համակարգ, որտեղ պետությունները պարտավորվում են ոչ միայն չկատարել նման հանցագործություններ, այլև կանխել դրանք ու պատժել պատասխանատուներին:

Կոնվենցիայի ընդունումը դարձավ նաև միջազգային մակարդակով քաղաքակրթական հասունության ցուցանիշ, որ մարդկությունը, անցնելով սարսափելի փորձությունների միջով, ի վիճակի է դասեր քաղել իր պատմությունից և առաջ մղել համընդհանուր արժեքները՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, արժանապատվության ու կյանքի իրավունքի գերակայությունը: Սակայն այդ հասունությունը մշտապես ենթակա է փորձության, քանի որ աշխարհում դեռևս պահպանվում են քաղաքական, տնտեսական, գաղափարական շահեր, որոնք հաճախ խոչընդոտում են ցեղասպանության հանցագործությունների լիարժեք կանխարգելմանը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն:

Լուսանկարում Միավորված Ազգերի Կազմակերպության նիստերի դահլիճը Շայոյի պալատում, Փարիզ, 1948 թվականի դեկտեմբեր՝ https://www.annefrank.org/en/timeline/123/the-united-nations-adopts-the-genocide-convention/:



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2025 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am