10.10.2026
Բանախոս՝ Թեհմինե Մարտոյան, ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ.
Թեմա՝ Զոհի համընդհանրական բնութագրերը. նկարագրություն և դասակարգում
Դպրոց՝ Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց
ՀՑԹԻ գիտաժողովների սրահում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2026 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ-ում հյուրընկալվել էին Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի աշակերտները։ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտական աշխատող Թեհմինե Մարտոյանը ներկայացրեց «Զոհի համընդհանրական բնութագրերը. նկարագրություն և դասակարգում» թեմայով բանախոսությունը, որի ավարտին աշակերտները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու բանախոսին:
Բանախոսությունյունից հետո Թեհմինե Մարտոյանը գրքեր նվիրեց Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի գրադարանին։ Աաշակերտները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: