Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԱՆԹՈՒՐԱՅԻ ՈՐԲԱՆՈՑԻ ՍԱՆԻ՝ ԹՈՐՈՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՑԹԻ-ԻՆ


13.05.2025


Հայոց ցեղասպանության թանգարանի ֆոնդերը շարունակվում են հարստանալ նվիրատվությունների միջոցով: Այս անգամ էլ Հայոց ցեղասպանությունը վերապրած, Անթուրայի թուրքական որբանոցում հայտնված, հետագայում Խորհրդային Հայաստանում հաստատված անվանի գյուղատնտես Թորոս (Ժամկոչյան) Թադևոսյանի զավակները՝ Բերտա, Հերմես և Արես Թադևոսյաններն իրենց հայրիկի լուսանկարներից, ձեռագիր գրառումներից և Թեսաղոնիկեի գյուղատնտեսական քոլեջի ավարտական վկայական հանձնեցին Հայոց ցեղասպանության թանգարանին: Նրանք մայիսի 10-ին այս նպատակով հյուրընկալվել էին ՀՑԹԻ-ում: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը, ապա ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանը հակիրճ ներկայացրեց Թորոս Թադևոսյանի կենսագրության Անթուրայի որբանոցում ունեցած փորձառությունը՝ որպես բռնի թուրքացման ենթարկված, սակայն հայ ինքնությանը վերադարձած վերապրողի: Ընդգծվեց այն, որ Թորոս Թադևոսյանի պատմությունը նոր տեղեկություններով է լրացնում Անթուրայի որբանոցում բռնի թուրքացման ենթարկված, հայությանը վերադարձած և հուշեր թողած այլ վերապրողների տեղեկությունները:

Իրենց հիշողություններով ներկաների հետ կիսվեցին նաև Թորոս Թադևոսյանի զավակները: Նրանք պատմեցին իրենց հայրիկի պատմությունը՝ սկսելով ծնունդից, Սեբաստիայի նահանգի Կյուրին քաղաքից տեղահանվելուց, Հայոց ցեղասպանության ժամանակ հարազատներին կորցնելուց, թուրքական որբանոցում հայտնվելուց մինչև Խորհրդային Հայաստանում հաստատվելն ու ընտանիք կազմելը: Անթուրայի որբանոցի մասին պատմելիս Արես Թադևոսյանը նշեց, որ այնտեղ իրենց հոր անունը փոխել են ու Ահմեդ դրել, արգելել են հայերեն խոսել: Բռնի թուրքացմանը դիմադրելու համար Թորոս Թադևոսյանը ընտրել է առանձնանալու և թաքուն հայերեն խոսելու սովորությունը, որպեսզի չմոռանա մայրենի լեզուն: Թորոս Թադևոսյանը նաև իր զավակներին պատմել է իրեն որդեգրող մայրիկի՝ ամերիկուհի Բերթա Մոռլիի մասին, ավելին՝ նրա անունով անվանակոչել է իր դստերը: Բերթա Մոռլին 11 հայ որբի է որդեգրել Անթուրայի որբանոցից. այդ թվում էին Թորոս Թադևոսյանը, Հարություն Ալբոյաջյանը, Թորոս Կարապետյանը, Թագուհի Գյուրջյանը, Վերթայիմ Սվազլյանը:

Թորոս Թադևոսյանի ժառանգները նշեցին, որ թեև իրենց համար շատ թանկ են այն լուսանկարներն ու առարկաները, որ հանձնում են թանգարանին, այնուամենայնիվ, եկել են այն եզրահանգման, որ դրանց տեղը հենց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն է, որպեսզի դրանք ուսումնասիրվեն և շրջանառվեն:

ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը շնորհակալություն հայտնեց այս կարևոր նվիրատվության համար և շեշտեց, որ դրանք կօգտագործվեն ինչպես գիտական հետազոտությունների, այնպես էլ թանգարանային ցուցադրությունների համար:





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2025 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am