13.11.2025
Միջազգային հեղինակավոր “Women’s History Review” (Q1 WOS, Scopus) պարբերականում տպագրվել է ՀՑԹԻ-ի տնօրեն պ.գ.թ. Էդիտա Գզոյանի, գիտաշխատող բ.գ.թ., դոցենտ Էլինա Միրզոյանի և ավագ գիտաշխատող պ.գ.թ. Ռեգինա Գալուստյանի համահեղինակած հոդվածը՝ “In the Shadow of Genocide: Female Perpetrators of the Armenian Genocide”/ «Ցեղասպանության ստվերում. Հայոց ցեղասպանության կին ոճրագործները» (հղումը՝
https://www.tandfonline.com/.../10.../09612025.2025.2575648):Հոդվածով առաջին անգամ ներկայացվում է մինչև այժմ չհետազոտված թեմա՝ թուրք կանանց ակտիվ մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը, նրանց հանցավոր ներգրավվածությունը և, որպես ոճրագործի, դերակատարությունը:
Հոդվածին անդրադարձել է նաև Armenianweekly-ն, որի խմբագրականում շեշտադրվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աճող հեղինակությունը՝ որպես գիտական հիմնարկ. «Այս հրատարակությամբ ամրապնդվում է ՀՑԹԻ-ի զարգացող դերը որպես առաջատար միջազգային հետազոտական կենտրոն՝ նվիրված նոր հեռանկարների բացահայտմանը և Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև միտված համեմատական ցեղասպանագիտական ուսումնասիրությունների վերաբերյալ ակադեմիական երկխոսության խթանմանը: ՀՑԹԻ-ն շարունակում է խրախուսել միջգիտակարգային հետազոտությունները, որոնք խորացնում են անցյալի գիտելիքները՝ նպաստելով ցեղասպանագիտական ուսումնասիրությունների համաշխարհային ոլորտին»:
Ավելին՝
https://armenianweekly.com/2025/11/12/agmi-researchers-expose-the-hidden-role-of-female-perpetrators-in-the-armenian-genocide/: