16.07.2025
Հունիսի 30-ից հուլիսի 2-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, տնօրենի խորհրդական Միհրան Մինասեանը և ավագ գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը և Էլինա Միրզոյանը մասնակցեցին Փարիզի ամերիկյան համալսարանի Ցեղասպանության, մարդու իրավունքների և բախումների կանխարգելման Ջորջ և Իրինա Շեֆեր ուսումնասիրությունների կենտրոնի, ՀԲԸՄ Փարիզի մասնաճյուղի և Նուբարյան գրադարանի կազմակերպած «Հայոց ցեղասպանությունը. նոր մեկնաբանություններ և միջդիսցիպլինար զրույցներ» (The Armenian Genocide: New Interpretations and Cross-Disciplinary Conversations) գիտաժողովին։
Այցի շրջանակում եղան նաև Նուբարյան գրադարանում, որտեղ ծանոթացան Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրադարանում պահվող նյութերին։