Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

««Նորահայտ» Շատախը. Հայոց ցեղասպանությունը վերապրած շատախցու հուշագրություն» գրքի շնորհանդեսը ՀՑԹԻ-ում


19.11.2025


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացրեց Սերոբ Քոսյանի բացառիկ ձեռագիրը՝ ««Նորահայտ» Շատախը. Հայոց ցեղասպանությունը վերապրած շատախցու հուշագրություն» գիրքը։ Միջոցառումը մեկնարկեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանի ձեռամբ իրականացված գրքօրհնեքի արարողությամբ, որից հետո ներկաներին ողջույնի խոսք հղեց ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը։

Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրությունների մատենաշարի շրջանակում լույս տեսած այս աշխատությունն ամբողջությամբ ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը վերապրած շատախցի Սերոբ Քոսյանի երկգիրք՝ «Շատախի հովիտը» և «Շատախի ծռեր» անտիպ ձեռագիր հուշագրությունը:

Սերոբ Քոսյանը 15 տարեկան էր, երբ կորցրեց իր ամբողջ ընտանիքը, բայց 70 տարեկանում որոշեց փրկել այն, ինչը դեռ հնարավոր էր։ Նրա ձեռագիր հուշագրությունը վերականգնում է Օսմանյան կայսրությունում հայաբնակ Վանի նահանգի Շատախ գավառակում կյանքի մանրամասները՝ լեզվից մինչև ավանդույթներ ու երգիծազրույցներ։

Վերապրածի որդին՝ Սուրեն Կասյանը, նշեց, որ հոր նպատակն էր թողնել ժառանգություն ապագա սերունդներին։ Նրա նախաձեռնությամբ ձեռագրերը և Շատախի Թաղ շրջկենտրոնի ձեռքով գծված քարտեզը փոխանցվել են թանգարան-ինստիտուտին՝ հույսով, որ դրանք մի օր կհրատարակվեն և հասանելի կդառնան հասարակության համար։

Գրքի խմբագիր, ԵՊՀ դասախոս և ՀՑԹԻ գիտաշխատող Էլինա Միրզոյանի գնահատմամբ՝ աշխատությունը արժեքավոր է ինչպես բարբառագիտական և լեզվաբանական, այնպես էլ ցեղասպանագիտական ու ազգագրության տեսանկյունից։ Գիրքը ներկայացնում է շուրջ 280 բառ Շատախի բարբառից, իսկ հուշագրության հետազոտական բնույթն այն դարձնում է կարևոր աղբյուր՝ Շատախի և շատախցիների պատմությունը, մշակույթը և ժառանգությունը ճանաչելու համար։





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2025 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am