20.03.2026
Բանախոս՝ Գոհար Խանումյան, ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերի բաժնի վարիչ, գլխավոր ֆոնդապահ
Թեմա՝ Նեմեսիս, վրիժառություն, պատժիչ գործողություն, թե՞ արդարադատության իրականացում
Դպրոց՝ Երևանի Յակոբ և Լյուդովիկա Այնթապլյանների անվան միջնակարգ դպրոց, 9-րդ դասարան
Մարտի 13-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի է ունեցել դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2026 թ. հերթական հանդիպումը: ՀՑԹԻ-ն հյուրընկալել էր Երևանի Յակոբ և Լյուդովիկա Այնթապլյանների անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին: Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերի բաժնի վարիչ, գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանի «Նեմեսիս, վրիժառություն, պատժիչ գործողություն, թե՞ արդարադատության իրականացում» վերնագրով դասախոսությունը:
Գոհար Խանումյանը դասախոսության ընթացքում անդրադարձ է կատարել 1919 թ. աշնանը Երևանում գումարված ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովում կայացված խիստ գաղտնի որոշմանը, որով նախատեսվում էր մահապատժի ենթարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին, այդ գործողությունը կոչվեց «Հատուկ գործ», որն ավելի հայտնի է «Նեմեսիս» ծածկանունով: Այն վստահվեց ՀՅԴ Հատուկ կամ Պատասխանատու մարմնին:
Բանախոսը հետաքրքիր փաստեր է ներկայացրել Նեմեսիսի կազմակերպիչների, անդամների, բուն գործողություններն իրականացրած հայ մարտիկների մասին: Դասախոսությունն ավարտվել է հարցուպատասխանով:
Կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացել են թանգարանային ցուցադրություններին: