Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀՑԹԻ-ի բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը Նորվեգիայում մասնակցել է միջազգային գիտաժողովի


22.11.2025


2025 թ. հոկտեմբերի 30-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Վահագն Դադրյանի անվան Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը մասնակցեց Օսլոյի համալսարանում կազմակերպված «Հասկանալով ցեղասպանության ժխտումը․ Հայոց ցեղասպանությունից 110 տարի անց» խորագրով միջազգային սեմինարին։ Միջոցառումը մեկ հարթակում միավորեց ճանաչված գիտնականների, հետազոտողների, իրավաբանների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փորձագետների, այդ թվում՝ պրոֆեսոր Յոախիմ Յ. Սավելսբերգին (Մինեսոտայի համալսարան), պատմաբան Բարդ Լարսենին (Civita Think Tank), պրոֆեսոր Թաներ Աքչամին (UCLA), հոգեբան Խաչատուր Գասպարյանին (ԵՊԲՀ) և դոկտոր Անն Ֆեարդենին (Armenere 1915)։

Սեմինարի ընթացքում Սուրեն Մանուկյանը հանդես եկավ «Հայոց ցեղասպանության ժխտման ազդեցությունը․ հասարակություն և անհատ» թեմայով զեկույցով, որը կենտրոնացած էր ժխտողականության հոգեբանական և սոցիալական երկարաժամկետ հետևանքների վրա՝ ինչպես հանցագործ, այնպես էլ զոհ հանրությունների համար, ինչպես նաև դրա՝ ժամանակակից կանխարգելման քաղաքականությունների հետ առնչվածության վրա։

Գիտաժողովը հնարավորություն տվեց իրականացնել միջգիտակարգային քննարկում և ներկայացնել տարբեր դիտանկյուններով ցեղասպանության ժխտման, անցումային արդարադատության և հավաքական հիշողության խնդիրները։ Այն ընդգծեց նաև ցեղասպանագիտության, մարդու իրավունքների, պատմական արդարության և կանխարգելման ոլորտներում ներգրավված գիտական ու կրթական հաստատությունների համագործակցության կարևորությունը։

Նորվեգիան ունի առանձնահատուկ նշանակություն Հայոց ցեղասպանության պատմական հիշողության մեջ՝ շնորհիվ Բոդիլ Բյոռնի մարդասիրական գործունեության, ով տարիներ շարունակ զբաղվել է հայ որբերի փրկությամբ, խնամքով և կրթությամբ, ինչպես նաև Ֆրիտյոֆ Նանսենի, ում անվերապահ ջանքերի արդյունքում հազարավոր հայ որբեր ու գաղթականներ ստացան նանսենյան անձնագրեր, որոնք նրանց ընձեռեցին հույս, արժանապատվություն և իրավական պաշտպանություն։ Նրանց բարոյական խիզախությունն ու մարդասիրական նվիրումը շարունակում են ոգեշնչել ցեղասպանության կանխարգելման ուսումնասիրությունները և միջազգային հումանիտար գործունեությունը։

Գիտաժողովի համակազմակերպիչներն էին Fritt Ord հիմնադրամը, Նորվեգիայի Հայ Առաքելական Եկեղեցու համայնքը, Օսլոյի համալսարանի (UIO) Բժշկական ֆակուլտետը, Հոլոքոստի կենտրոնը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամը և Կալիֆոռնիայի Լոս-Անջելեսի համալսարանի (UCLA) Promise Armenian Institute-ը։

Գիտաժողովից հետո Սուրեն Մանուկյանը հանդիպեց նաև Հոլոքոստի և Փոքրամասնությունների ուսումնասիրության նորվեգական կենտրոնի տնօրինության հետ և Կենտրոնին նվիրեց ՀՑԹԻ վերջին հրատարակությունները:



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2025 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am