25.10.2025
Բանախոս՝ Ինեսա Ստեփանյան, ՀՑԹԻ կրթական ծրագրերի պատասխանատու
Թեմա՝ Ոչ զինված դիմադրությունը Հայոց ցեղասպանության տարիներին. կանանց դիմադրության ձևերը
Դպրոց՝ Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոց, 9-րդ դասարան
Հոկտեմբերի 25-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրի հերթական հանդիպումը: Այս անգամ թանգարան-ինստիտուտը հյուրընկալել էր Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոցի աշակերտները: Ներկայացվող թեմաներից դպրոցն ընտրել էր ՀՑԹԻ կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյանի «Ոչ զինված դիմադրությունը Հայոց ցեղասպանության տարիներին. կանանց դիմադրության ձևերը» վերնագրով դասախոսությունը:
Ինեսա Ստեփանյանը և աշակերտները միասին քննարկեցին «դիմադրություն» եզրույթի ձևակերպումները: Բանախոսը ներկայացրեց զինված և ոչ զինված դիմադրության տեսակները, անդրադարձավ Հայոց ցեղասպանության տարիներին հայ կանաց դիմադրության ձևերին, բերեց ինչպես ֆիզիկական, այնպես էլ բարոյական և մշակութային դիմադրության օրինակներ:
Դասախոսության ավարտին աշակերտները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու բանախոսին: Կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: