28.10.2026
Հոկտեմբերի 25-ին Լիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան։ Պատվիրակությունը ղեկավարում էր միջազգային հարաբերությունների և զբոսաշրջության հարցերով փոխնախագահ Օլիվիե Արուժոն:
ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ հյուրերը ծանոթացել են թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այնուհետև պարոն Օլիվյե Արուժոն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: