26.04.2026
Այսօր՝ ապրիլի 26-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում, Արալեզ ՀԿ-ն կազմակերպել էր ամենամյա Ծաղկահավաք միջոցառումը, որի ընթացքում հավաքվեցին ապրիլի 24-ին անմար կրակի մոտ դրված ծաղիկները՝ երկրորդ կյանք ստանալու համար:
Հավաքված ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ, մոմեր պատրաստելու համար: