Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքներին


28.08.2025


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, որտեղ ընթացքի մեջ է հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը։ Այն ներառում է Հավերժության տաճարի թեք մույթերի և վարչական մասնաշենքի տանիքի վերանորոգումը։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, հուշահամալիրի հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավար, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակ Սաշուր Քալաշյանը, ինչպես նաև շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպության պատասխանատուները ներկայացրել են աշխատանքների ընթացքը։

Նշվել է, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար: Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, այցելուների հոսքին չխոչընդոտելու նպատակով մույթերը հերթով են հիմնանորոգվում. այժմ ընթանում են առաջին երեք մույթերի վերականգնման աշխատանքները:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է աշխատանքների որակյալ և ժամանակին իրականացումը՝ ընդգծելով հուշահամալիրի խորհրդանշական նշանակությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Նա հորդորել է առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի պահպանվեն սահմանված ժամկետները և ապահովվի համալիրի ամբողջական վերականգնումը՝ ամենաբարձր մակարդակով: Նախարարին զեկուցվել է, որ աշխատանքների արդյունքում կլուծվի տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող ջրահեռացման խնդիրը։

Վերջինիս պատճառով մույթերի քարերը քայքայվում էին, առաջացել էր քարաթափման վտանգ, իսկ վարչական ու թանգարանի մասնաշենքերում տարիներ շարունակ գրանցվում էր անձրևաջրերի ներհոսք։ Միաժամանակ նշվել է, որ իրականացվող աշխատանքները որևէ կերպ չեն փոխելու հուշահամալիրի արտաքին տեսքը։

Մասնագիտական խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու նպատակով ԿԳՄՍ նախարարն առաջարկել է ըստ անհրաժեշտության ներգրավել նաև մասնագիտական առաջատար կառույցների ներուժը՝ ստանալով նրանց կարծիքն ու դիտարկումները: Ժաննա Անդրեասյանին են ներկայացվել նաև սալաքարերի և անկյունաքարերի նմուշները, որոնք ջրամեկուսացման աշխատանքների ավարտից հետո ամրացվելու են մույթերի թիկնամասերին։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի երկփուլ հիմնանորոգումը մեկնարկել է դեռ 2024 թվականի վերջին: Առաջին փուլով իրականացվել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավման աշխատանքները, որի շրջանակում Եղևնիների պուրակում գործարկվել է ոռոգման կաթիլային համակարգ։



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2025 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am