30.05.2026
Բանախոս՝ Ռեգինա Գալուստյան, ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի ավագ գիտաշխատող
Թեմա՝ Հայոց ցեղասպանության իրականացման մեթոդները. տեղահանություն
Դպրոց՝ Աբովյանի կրթահամալիր, 10-11-րդ դասարաններ
Մայիսի 30-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2026 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ գիտաժողովների սրահում հյուրընկալվել էին Աբովյանի կրթահամալիր աշակերտները:
Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ռեգինա Գալուստյանի «Հայոց ցեղասպանության իրականացման մեթոդները. տեղահանություն» վերնագրով դասախոսությունը: Ռեգինա Գալուստյանը դասախոսության ընթացքում ներկայացրեց Հայոց ցեղասպանության իրականացման մեթոդները, մասնավորապես տեղահանությանը: Բանախոսը շեշտեց, որ այն հայերին բնաջնջելու թուրքական իշխանությունների նոր մեթոդն էր: Ռեգինա Գալուստյանը խոսեց նաև Հայոց ցեղասպանության ընթացքում կիրառված այլ մեթոդների մասին ևս. հայ երեխաների խեղդամահություններ, ողջակիզումներ, բժշկական փորձակումների ենթարկել, բռնի թրքացնել և այլն:
Կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: