09.12.2025
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ՀՑԹԻ երիտասարդ գիտաշխատողներից Նարինե Հակոբյանն ու Էլեն Հակոբյանը հաղթող են ճանաչվել մասնագիտական մրցույթներում:
Նարինեի՝ «Nationalities Papers» միջազգային հեղինակավոր հանդեսում տպագրված «Thanksgiving for Americans, We Mourn Massacred Armenians: Commemoration, Identity, and the Search for Prevention in the American Armenian Response to the Hamidian Massacres of the 1890s» հոդվածը երաշխավորվել է ֆինանսավորման ԵԳԱԾ «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթի» շրջանակում:
Էլենի «Հայերը Նախիջևանի ԻԽՍՀ-ում. մշակութային մեկուսացում, բռնագաղթ և հիշողություն» ատենախոսության թեման արժանացել է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր — 2025» մրցույթի դրամաշնորհի:
Շնորհավորում ենք, սիրելի գործընկերներ, և մաղթում գիտական նոր ձեռքբերումներ ու հաղթանակներ: