Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute
Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Բրիտանական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդիպեցին ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանի հետ



24.04.2024

Բրիտանական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների խումբը, այդ թվում «The Independent», «The Guardian», «The Telegraph», «The Critic», «UnHerd», «Adam Smith Institute» լրատվականներից, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հանդիպում ունեցան տնօրեն Էդիտա Գզոյանի հետ: Հանդիպման ընթացքում լրագրողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ՀՑԹԻ տնօրենին, որոնք վերաբերում էին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծմանը, ՀՑԹԻ գործունեությանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության փաստգրման և իրավունքի տեսանկյունից հարցի արծարծման մեջ Մեծ Բրիտանիայի դերակատարությանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Հարցեր եղան նաև Արցախի բռնի հայաթափման, այն որպես ցեղասպանություն որակելու հայ ժողովրդի ընկալումների մասին:



Ֆրանսիայի «Ըմբոստ Ֆրանսիա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ժան-Լյուկ Մելանշոնն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



24.04.2024

Ֆրանսիայի Հանրապետության ձախակողմյան «Ըմբոստ Ֆրանսիա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան: Նրանք շրջայց կատարեցին և ծանոթացան մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին, առանձնակի հետաքրքրություն ցուցաբերեցին ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված «Pro Armenia. Քեզ համար, Հայաստան» ցուցադրությանը:




Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



24.04.2024

Սիրիայի ժողովրդական ժողովի փոխնախագահ Ակրամ ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի և ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանի ուղեկցությամբ: Պատվիրակության կազմում էր նաև Սիրիայի Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Էսգենյանը:

Հյուրերին դիմավորեց և դեպի հուշահամալիր ուղեկցեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը:

Պարոն Ակրամ ալ-Աջլանին ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև Սիրիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



24.04.2024

Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազիի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և դեպի հուշահամալիր ուղեկցեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը:

Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին



24.04.2024

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը:

Ծաղկեպսակի զետեղումից հետո հուշահամալիրում՝ անմար կրակի առջև, Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:



Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պետական այրերը հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին



24.04.2024

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորները, կառավարության անդամները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները և այլք:





ՀԱՅ ԿԻՆԸ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԵՎ ՀԵՐՈՍ
Նոր ժամանակավոր ցուցադրության բացում ՀՑԹԻ-ում



23.04.2024

Այսօր՝ ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ «ՀԱՅ ԿԻՆԸ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԵՎ ՀԵՐՈՍ» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը, որին մասնակցեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ԱԺ մի խումբ կին պատգամավորներ, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկին, ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը, հոգևորականներ, հայաստանյան թանգարանների ներկայացուցիչներ և այլք:

Նախ ներկաներին ողջունեց ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը, նշելով այս ցուցադրության միջոցով ներկաները կտեսնեն մարդկության դեմ կատարված սարսափելի հանցագործության՝ Հայոց ցեղասպանության ժամանակ հայ կանանց ապրած փորձությունների անմարդկայնի դեմքը, ապա ավելացրեց. «Հայոց ցեղասպանության տարիներին հիմնականում կանանցից ու երեխաներից կազմված տեղահանվածների քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների, ինչի հետևանքով տեղի թուրք, քուրդ և արաբ բնակչությունը բռնի կերպով տիրում էր հայ կանանց, առևանգում նրանց ու երեխաներին: Առևանգվածներին վաճառում էին, տանում մուսուլմանական տներ, հաճախ նրանց տուն, ով սպանել էր իրենց ընտանիքի անդամներին, պարտադրում կրոնափոխություն, մղում ստրկական աշխատանքի: Հայ կանանց հանդեպ կիրառվող որբևայրի տերմինը` որբ ու այրի, այսինքն` զրկված ծնողներից և ամուսնուց, թերևս, լավագույնս բնորոշում էր նրանց ճակատագիրը»:

ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐՅԱՆԻ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԸ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ ՀԱՆՁՆԵՑԻՆ ՀՑԹԻ-ԻՆ



20.04.2024

Այսօր՝ ապրիլի 20-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և Անուշ Օսկանյան-Օհանյանը, ովքեր իրենց ընտանեկան մասունքները՝ Սողոմոն Թեհլիրյանի անտիպ օրագրությունը և թվով ինը լուսանկար հանձնեցին Հայոց ցեղասպանության թանգարանին:

ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը, շնորհակալություն հայտնելով բացառիկ նյութերի տրամադրման համար, հույս հայտնեց, որ դրանք, մասնավորապես օրագրությունը, նոր լույս կսփռեն ինչպես Սողոմոն Թեհլիրյանի կյանքի, այնպես էլ Հայոց պատմության հերոսական էջերից Նեմեսիս գործողության առանձին դրվագների վրա: Իր խոսքում Էդիտա Գզոյանը կարևորեց նաև Սողոմոն Թեհլիրյանի դատավարության նշանակությունը ցեղասպանության եզրույթի և կոնվենցիայի ստեղծման հարցում` նշելով. «Սողոմոն Թեհլիրյանը մերն է, բայց նա նաև աշխարհինն է»:

Նոր նվիրատվություններ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին



17.04.2024

Երեկ՝ ապրիլի 17-ին, ՀՑԹԻ գիտական ֆոնդերի գեղանկարչության, քանդակների և կիրառական արվեստի առարկաների բաժինը համալրվեց երկու արժեքավոր կտավով:

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր, Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Կարեն Գասպարյանի «Զեյթունի պաշտպանները. տագնապալի լուսաբաց» (1988 թ.) և ՀՀ վաստակավոր նկարիչ Վարուժան Վարդանյանի «Թուրքական նախաճաշ» (1986 թ.) կտավները ՀՑԹԻ-ին հանձնեցին համապատասխանաբար Գասպարյան ընտանիքն ու Աբրահամ Գրիգորյանը: Մինչ այս էլ Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ՀՑԹԻ-ին էր հանձնել ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի «Արարատից այն կողմ» (1988 թ.) կտավը:


ՔՅՈԼՆԻ ՈՒՐՍՈՒԼԻՆԵՆ ՌԵԱԼԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՀՑԹԻ-ՈՒՄ



17.04.2024

ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քյոլնի Ուրսուլինեն ռեալական դպրոցի համագործակցության շրջանակում իրականացվող «Երիտասարդների աջակցման GO East» ծրագիրը, որն այս տարի ուներ «Ինչպես ենք հիշում Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը. հայացք Հայաստանի և Գերմանիայի անցյալին՝ ներկան և ապագան ձևավորելու և արժևորելու նպատակով» կարգախոսը, նպատակ ունի խթանել պատմական հիշողության պահպանման մշակույթը՝ որպես հետագա ցեղասպանությունների բացառման միջոց: Ծրագրի շրջանակներում Գերմանիայից Հայաստան ժամանած աշակերտներն ապրիլի 16-ին հյուրընկալվել էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

ՀՑԹԻ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը հյուրերին ներկայացրեց «Հայոց ցեղասպանության իրականացման մեթոդները. տեղահանություն» վերնագրով դասախոսությունը:

ԱՌՆՈԼԴ ԹՈՅՆԲԻ (1889 –1975)
ԾՆՆԴՅԱՆ 135 ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայ ժողովրդի շարունակական տառապանքների գագաթնակետը դարձավ նրանց մեկընդմիշտ ոչնչացնելու թուրքական իշխանավորների կողմից սառնասրտորեն կազմակերպված փորձը, որը կյանքի կոչվեց աներևակայելի բարբարոսական և ստոր մեթոդներով- Ա. Թոյնբի, 1915 թ.



17.04.2024

Օսմանյան իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության` արևմտահայության բնաջնջման ծրագրի իրականացման առաջին իսկ օրերից հայ ժողովրդի ողբերգությանը արձագանքեցին բազմաթիվ բրիտանացի գործիչներ: Նրանցից էր երիտասարդ գիտնական Առնոլդ Ջոզեֆ Թոյնբին, որի ծննդյան 135-ամյակը լրացել է այս տարի ապրիլի 14-ին: Ապագայում Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր (1919-55 թթ.), իր հեղինակած 12 հատորանոց «Պատմության հետազոտություն» երկասիրության համար (A Study of History, 1934-61) համաշխարհային համբավի արժանացած ականավոր պատմաբանն ու սոցիոլոգը 1915 թ. ծառայում էր Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունում՝ որպես հետախուզական բաժանմունքի աշխատակից։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՑԹԻ-ԻՆ



13.04.2024

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ունի բավականին հարուստ գիտական ֆոնդեր և գրադարան, որոնք համալրվում են նաև անհատական նվիրատվությունների միջոցով՝ Հայաստանից և արտերկրից: Օրերս ՀՑԹԻ-ում հյուրընկալվել էին ԵՄՔԱ-ի եվրոպական ալյանսի գործադիր տնօրեն Վարդան Համբարձումյանը, ում միջոցով ԵՄՔԱ-ի Ալբանիայի գլխավոր քարտուղար Էգլանտինա Լուլան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին էր հանձնել ալբաներեն գրքեր, բառարաներ, Հայոց ցեղասպանության վերապրածների տեսաձայնագրություններ, որոնք պատկանել են Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ Խովասար Չախմախչյանին, ով քիմիա է դասավանդել Ալբանիայի դպրոցներում և համալսարանում, իսկ այժմ թոշակառու է:

Հայոց ցեղասպանությունը վերապրածների տեսաձայնագրությունների մեկ այլ խտասկավառակ էլ ՀՑԹԻ-ին է հանձնել Սենտ-Էտիենի քաղաքապետի խորհրդական, Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ Ժան Պիեռ Կոտչյանը, ով նախորդ տարի նոյեմբերին այցելել էր Հայաստան և եղել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում:

Սերգեյ Տերյան
ծննդյան 100-ամյակի կապակցությամբ



12.04.2024

Այսօր լրանում է հայ գյուտարար, տեխնիկական գիտությունների թեկնածու, ծնունդով Բանանց գյուղից (պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառ, ներկայումս Ադրբեջանի տարածք) Սերգեյ Տերյանի 100-ամյակը, որն իր ողջ գիտակից կյանքը նվիրել է իր հարազատ Գարդման աշխարհի ու գարդմանցիների խնդիրների բարձրաձայնմանը:

Սերգեյ Տերյանը տարիներ առաջ իր անձնական արխիվից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին էր հանձնել իր ձեռագիր հուշագրությունը և Բանանց գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված «Արծիվ» աղբյուր-հուշարձանի կառուցման, ադրբեջանական իշխանությունների կողմից մեկ գիշերում ոչնչացման պատմության վերաբերյալ բացառիկ արխիվային նյութեր՝ լուսանկարներ, փաստաթղթեր, ձեռագրեր և այլն:

Հուշարձանի կառուցման կազմկոմիտեի նախագահը հենց Սերգեյ Տերյանն էր, իսկ ճարտարապետը՝ Ռաֆայել Իսրայելյանը: Ցավոք, հուշարձանի պաշտոնական բացումը այդպես էլ տեղի չի ունենում. Բաքվի իշխանությունները, ասելով որ այն խորհրդանշում է Զորավար Անդրանիկին, արծվի տեսքով հուշարձանը պիտակավորում են որպես «դաշնակցական» և, 1969 թ. հուլիսի 26-ի գիշերը՝ գյուղի ու շրջապատի լույսերը նախապես անջատելով, քանդում հուշակոթողը:

«ԱՐՄԱՏ ԵՎ ԾԻԼ» ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀՑԹԻ-ՈՒՄ



10.04.2024

Ապրիլի 6-ին ՀՑԹԻ գիտաժողովների դահլիճում տեղի ունեցավ «Արմատ և ծիլ» ստեղծագործական մրցույթի անցած տարվա երեք մասնակիցների աշխատանքների ներկայացում-քննարկումը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը, ով բարձր գնահատեց աշակերտների կատարած աշխատանքն ու քաջալերեց, որ հետագայում ավելի խորքային հետազոտություններ կատարեն։

Ելույթներ ունեցան ՀՑԹԻ կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյանը, «Արմատ և ծիլ» ստեղծագործական մրցույթի հեղինակ ու կազմակերպիչ Անի Մանուկյանը և ՀՑԹԻ ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանը։ Միջոցառմանը մասնակցում էին աշակերտներ, ուսուցիչներ տարբեր դպրոցներից։ Առաջինն իր կատարած աշխատանքը ներկայացրեց «Անանիա Շիրակացու» անվան միջազգային գիտակրթական համալիրի սան Սերին Ագապի Սիփանը, ով անցած տարի արժանացել էր «Լավագույն աշխատանք» անվանակարգին ու ստացել Սուրեն Հանեսյանի անվան մրցանակ: Հաջորդիվ ելույթ ունեցան Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան համար 194 դպրոցի սաներ Էլեն Իվանյանն ու Դավիթ Ստեփանյանը, ովքեր ներկայացրին անցած տարի «Լավագույն աշխատանք» ու «Լավագույն նախագծային աշխատանք» անվանակարգերին արժանացած «Տերտերի աղջիկը» աշխատանքը, վերջում իր աշխատանքը ներկայացրեց Երևանի Միսաք Մեծարենցի անվան համար 146 հիմնական դպրոցի աշակերտուհի Միլենա Գրիգորյանը, ով անցած տարի արժանացել է «Լավագույն ստեղծագործական աշխատանք» անվանակարգին։

Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի և Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի նախագահ Մարտին Վասալն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



10.04.2024

Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի և Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 10-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր ուղեկցեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը:

Տիկին Մարտին Վասալը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԱՐԽԻՎՆԵՐԸ ՀՑԹԻ-ի ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ



09.04.2024

Վերջին ամիսներին գիտահետազոտական աշխատանքներն առավել ակտիվացնելու ուղղությամբ ՀՑԹԻ-ն նախաձեռնել է տարբեր երկրների մեծ ու փոքր արխիվների ուսումնասիրության աշխատանքներ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողներ Ռեգինա Գալուստյանը, Աննա Կազարյանը, Շուշան Խաչատրյանը 2023 թ. դեկտեմբեր, ապա 2024 թ. մարտ ամիսներին (Ռեգինա Գալուստյանը և Աննա Կազարյանը) գործուղվել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, ուսումնասիրել Թբիլիսիի Ազգային արխիվում և Վրաստանի Ազգային պառլամենտական գրադարանում պահվող Հայոց ցեղասպանությունից հետո հայ փախստականների և որբերի Կովկասում տեղաբաշխման, հումանիտար կազմակերպությունների գործունեության, ինչպես նաև Կովկասի փոխարքայության՝ արտաքին քաղաքականության հայերին վերաբերող փաստաթղթերը և Բաքվում 1914-1918 թթ. լույս տեսած ռուսալեզու թերթերը, որոնց օրինակները չկան Հայաստանի Հանրապետությունում և որոնցում կարող էր Հայոց ցեղասպանության որևէ դրվագի անդրադարձ լինել:

2024 թ. մարտ ամսին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Նարեկ Պողոսյանը գործուղվել է Նյու Յորք, ուսումնասիրել Նյու Յորքի հանրային գրադարանի Մանհեթենում գտնվող գլխավոր մասնաճյուղում պահվող իրավաբան, «genocide» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի արխիվային հավաքածուն։ ՀՑԹԻ գիտաշխատողն առանձնացրել է այն նյութերը, որոնք արժեքավոր են իրավաբանի վրա Հայոց ցեղասպանության ունեցած ազդեցության ու ընդհանրապես ցեղասպանագիտական հետազոտությունների իրականացման տեսանկյունից։


ԼԻԴԻՑԵԻ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀՑԹԻ-ՈՒՄ



06.04.2024

Արդեն ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն Լիդիցեի կերպարվեստի միջազգային մանկական 51-րդ ցուցահանդեսի հայաստանյան մասնակիցների պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ապրիլի 4-ին: Այս տարի միջազգային ցուցահանդեսն ուներ «Պար» խորագիրը:

Ցուցահանդեսի մասնակիցներին և ներկաներին ողջույնի խոսք հղեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը. «Ուրախ եմ Ձեզ ողջունել և հյուրընկալել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Այս գեղեցիկ միջոցառումը յուրահատուկ հարգանքի տուրք է ինչպես գերմանացի նացիստների կողմից չեխական Լիդիցե գյուղում սպանված, այնպես էլ Հայոց ցեղասպանության տարիներին թուրքերի կողմից սպանված անմեղ երեխաների հիշատակին, և պատահական չէ, որ մրցույթի ամփոփումը տեղի է ունենում հենց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում»:

ԱԴԱՆԱ 1909. ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԼՈՔՈՍՏԻՑ 115 ՏԱՐԻ ԱՆՑ



04.04.2024

1909 թ. ապրիլ ամսին Ադանայի և Հալեպի վիլայեթներում տեղի ունեցած կոտորածները Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի զանգվածային և կազմակերպված ջարդերի երկրորդ փուլն էին: Կոտորածն իր ողջ անմարդկային դեմքով ու դաժանությամբ դրսևորվեց Ադանա քաղաքում և հարակից շրջաններում: Հայերի ջարդը տեղի ունեցավ երիտթուրքերի հեղաշրջումից ամիսներ անց և համընկավ սուլթան Աբդուլ Համիդ II-ի համախոհների կողմից իրականացրած հակահեղափոխության հետ: Այս առումով Ադանայի ջարդերը պարզորոշ ցույց տվեցին, որ չնայած թուրքական վարչակարգերի փոփոխությանը և միմյանց միջև տարաձայնություններին, Հայկական հարցի լուծման և հայերի նկատմամբ վարվող քաղաքական գիծը մնում էր անփոփոխ:

Ադանայում ջարդերը սկսվեցին ապրիլ 1-ին, երբ նախապես պատրաստված և զինված թուրք ամբոխը խուժեց քաղաքի փողոցները, հրապարակները, թաղամասերը և սկսեց կոտորել հայերին: Կոտորածների առաջին ալիքը տևեց երեք օր: Կոտորածները վերսկսվեցին ապրիլի 12-ին` շարունակվելով ևս 2 օր: Այս անգամ խառնամբոխից բացի հայկական կոտորածներին մասնակից էր նաև թուրքական բանակը, որը ժամանել էր իբր «կարգ ու կանոնը» վերականգնելու նպատակով:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄԸ, ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵԶԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ



02.04.2024

Մարտի 27-ին ՀՑԹԻ գիտաժողովների դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, Քաղաքական վերլուծության Թուրփանջյան կենտրոնի տնօրեն Ստեփան Աստուրեանի հանրային դասախոսությունը «Ադրբեջանական ազգայնականության ծագումը, հիմնական թեզերը և հիմնարար հոգեբանական կառուցվածքը» թեմայով, որին մասնակցում էին ոլորտի մասնագետներ ՀՀ ԳԱԱ պատմության, արևելագիտության, հնագիտության և ազգագրության ինստիտուտներից, ԵՊՀ-ից և այլք:

Ստեփան Աստուրեանը բանախոսությունը սկսեց ադրբեջանական ազգային ինքնության զարգացման փուլերը ներկայացնելով: Առաջին փուլում, որն Աստուրյանը պայմանականորեն բաժանեց 1850-1905 թթ., Ադրբեջանի տարածքում բնակվող մուսուլմանների՝ կովկասյան թաթարների մի մասի մոտ, սկսվեց ինքնության փնտրտուք: Դա դրսևորվում էր լեզվի, կրթական բարեփոխումների պահանջի և անցյալի ուսումնասիրությունների տեսքով՝ դրսևորվելով միայն անհատների մակարդակով: 1890-ականներին այս շարժումը մշակութայինից սկսեց վերափոխվել քաղաքականի՝ ազդված լինելով Վոլգայի թաթարների ազգայնական շարժումներից:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ



30.03.2024

Սույն թվականի հոկտեմբերի 23-25-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի կունենա միջազգային գիտաժողով` “The International Recognition of the Armenian Genocide: Memorial, Political, and Geopolitical Stakes of a Decades-Long Unfinished Struggle” [Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը․ տասնամյակների անավարտ պայքարի հիշողութային, քաղաքական և աշխարհաքաղաքական ուղենիշները] թեմայով:

Գիտաժողովը կազմակերպվում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի և Պուատիեի համալսարանի (Ֆրանսիա) MIMMOC (Mémoires, Identités, Marginalités dans le Monde Occidental Contemporain [Հիշողություններ, ինքնություններ, մարգինալներ ժամանակակից արևմտյան աշխարհում]) լաբորատորիայի կողմից համատեղ։

Գիտաժողովի հայտարարությունը կցվում է:

Գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է: Հայտերը պետք է ներկայացնել անգլերեն։ Այն պետք է ներառի զեկուցման վերնագիրը, ամփոփագիր (առավելագույնը 500 բառ), ինչպես նաև համառոտ ինքնակենսագրական և հրատարակությունների ցանկ:

Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



28.03.2024

Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Բաբայանի և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Վրաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



27.03.2024

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



25.03.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը մարտի 25-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի և Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Պարոն Իրակլի Կոբախիձեն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԵՐԿԱՄՍՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑՈՒՄ ՀՑԹԻ-ՈՒՄ



22.03.2024

Երեկ՝ մարտի 21-ին, Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված «PRO ARMENIA. ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ» և «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՖՐԱՆՍԱՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՒՄ» խորագրերով ՀՑԹԻ այս տարվա առաջին ժամանակավոր ցուցադրությունների բացումը, որին մասնակցեցին ՀՀ-ում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրները, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրեն Մայա Գրիգորյանը, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի դասախոսները, ուսանողներ և այլք:

Նախ ներկաներին ողջունեց ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը, նշելով, որ հայ ժողովրդի կապը ֆրանկոֆոն ընտանիքի, հատկապես Ֆրանսիայի և Կանադայի հետ, խորը արմատներ ունի և կապված է նաև Հայոց ցեղասպանության տարիներին, դրանից առաջ և հետո երկու երկրների դիրքորոշման հետ` արձանագրելու և արձագանքելու հայերի դեմ իրականացվող ոճիրներին: Ապա հավելեց, որ ֆրանսիական ու կանադական հասարակությունը, քաղաքական ու մարդասիրական շրջանակները չլռեցին` առերեսվելով մարդության դեմ ուղղված հանցագործություններին, հայերի կյանքի ու այլ իրավունքների զանգվածային խախտումներին և որ նրանք չեն լռում նաև այսօր:

Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար Էլվինդ Վադ Պետերսոնն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



21.03.2024

Նորվեգիայի Թագավորության ԱԳՆ պետքարտուղար Էլվինդ Վադ Պետերսոնի գլխավորած պատվիրակությունը մարտի 21-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր` ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

ՀՀ-ՈՒՄ ՍԻՐԱՅԻ ԴԵՍՊԱՆ ՆՈՐԱ ԱՐԻՍՅԱՆԸ ՀՑԹԻ-ՈՒՄ



19.03.2024

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը ընդունեց ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:

Տիկին Արիսյանը շնորհավորեց Էդիտա Գզոյանին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ բարձր և պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում: Էդիտա Գզոյանն էլ շնորհակալություն հայտնեց դեսպան Արիսյանին ջերմ խոսքերի համար:



ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ



19.03.2024

Սույն թվականի մարտի 21-ին` ժամը 16:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի կունենա ժամանակավոր ցուցադրությունների բացում «PRO ARMENIA. ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ» և «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՖՐԱՆՍԱՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՒՄ» խորագրերով՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի երկամսյակին:

«PRO ARMENIA. ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ» ցուցադրությունը ներկայացնում է Համիդյան ջարդերից մինչև Հայոց ցեղասպանությունը Ֆրանսիայի և ֆրանսիացիների մարդասիրական ջանքերը՝ ուղղված Օսմանյան կայսրության հայ բնակչության փրկությանը:

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՖՐԱՆՍԱՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՒՄ» խորագրով ցուցադրությունը ներկայացնում է ֆրանսահայ անվանի հինգ արվեստագետների՝ Լևոն Թյությունջյանի, Զարեհ Մութաֆյանի, Ժանսեմի (Հովհաննես Սեմերճյան), Ասիլվայի (Սիլվա Առաքելյան), Ժան-Պիեռ Սեֆերյանի գործերը: Նշված բոլոր արվեստագետները Հայոց ցեղասպանությունը վերապրածեր են կամ վերապրածների ժառանգներ, որոնց ստեղծագործություններից անմասն չեն մնացել համազգային ցավի գույները:

ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՆԱՑԻՍՏՆԵՐ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ



13.03.2024

Մարտի 12-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Երիտթուրքերից մինչև նացիստներ. միջազգային քրեական արդարադատության ակունքներում» խորագրով միջոցառումը, որի ընթաքում բանախոսություններով հանդես եկան «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, ՀՑԹԻ առաջատար գիտաշխատող Էդիտա Գզոյանը և Գերմանիայի Ֆրիդրիխ-Ալեքսանդրի անվան Էռլանգեն-Նյուռնբերգի համալսարանի քրեական իրավունքի, միջազգային քրեական իրավունքի և միջազգային հանրային իրավունքի պրոֆեսոր, Նյուռնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի տնօրեն Քրիստոֆ Սաֆերլինգը:

Բանախոներն իրենց ելույթներում ներկայացրեցին 1919 թ. մեկնարկած երիտթուրքերի և 1945 թ. մեկնարկած նացիստների դեմ դատավարությունների` միջազգային քրեական արդարադատության ձևավորման և զարգացման գործում ունեցած ազդեցությունների մասին: Երիտթուրքերի դեմ իրականացված դատավարությունները կարևոր դեր ունեն Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման և իրավական գնահատական տալու առումով, և որ հատկապես կարևոր է՝ թուրքական իշխանությունների՝ հայերին ոչնչացնելու մտադրության հենց թուրքական վկայություններն են:

Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



07.03.2024

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի գլխավորած պատվիրակությունը մարտի 7-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԳԻՏՆԱԿԱՆ ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆԸ 90 ՏԱՐԵԿԱՆ Է



05.03.2024

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանագիտության բաժնի առաջատար գիտաշխատող, անվանի բանագետ, բանահավաք, ժողովրդագետ, ցեղասպանագետ, ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ Վերժինե Գառնիկի Սվազլյանը 90 տարեկան է։ Մարտի 2-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում կայացավ բազմավաստակ գիտնականի մեծարման միջոցառումը:

Ներկաներին Վերժինե Սվազլյանի կյանքն ու գործունեությունը հակիրճ ներկայացրեց ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանը: Նա նշեց, որ տիկին Վերժինեն ավելի քան 65 տարիների ընթացքում անձնական նախաձեռնությամբ և արևմտահայի արյան կանչով գրառել, ձայնագրել, տեսագրել, ուսումնասիրել և հրատարակել է Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Փոքր Ասիայի հայաբնակ՝ ավելի քան 150 տեղավայրերից բռնի տարագրված, ապա Հայաստանում և Սփյուռքում բնակություն հաստատած՝ Հայոց ցեղասպանության ականատես վերապրողների՝ իրենց բարբառներով հաղորդած ժողովրդական բանավոր ավանդության տարաբնույթ նշխարները, ինչպես նաև փաստավավերական վկայություններն ու պատմական երգերը (հայերեն և թուրքալեզու)՝ կորստից փրկելով և տարբեր լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն) աշխարհին ու մարդկության արդար դատին ներկայացնելով հայ ժողովրդի պատմական հավաքական հիշողությունը։

ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՋԱՐԴԵՐ
1988 ՓԵՏՐՎԱՐ 27-29



29.02.2024

Փետրվարի 28-ին` Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը, Ծիծեռնակաբերդի բարձունքում ՀՀ ԱԺ պատգամավորներ, հասարակական գործիչներ, գիտնականներ, սումգայիթյան ջարդերի ականատեսներ ու պարզապես քաղաքացիներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին: Նրանք ծաղիկներ դրեցին ադրբեջանական կառավարության կազմակերպած Սումգայիթի, Կիրովաբադի (Գանձակ), Բաքվի կոտորածների զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարերի մոտ:

Ծաղիկների խոնարհման արարողությունից հետո Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում կայացավ գիտագործնական հանդիպում-քննարկում: Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանը, նշելով, որ ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությամբ և թողտվությամբ հայերի դեմ իրականացված ոճրագործությունները, Ադրբեջանի պետական հայատյաց քաղաքականության հերթական հետևանքն էիր:

Բունդեսթագի Իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



27.02.2024

ԳԴՀ Բունդեսթագի Իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 25-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀՑԹԻ-ՈՒՄ



24.02.2024

Փետրվարի 28-ին, Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը, ժամը 14-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Խաչքարերի հրապարակում, Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի ջարդերի զոհերին նվիրված խաչքարերի մոտ տեղի կունենա ծաղիկների խոնարհում անմեղ զոհերի հիշատակին։

Ժամը 14.30-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում (մուտքը վարչական շենքի կողմից) կկայանա գիտագործնական հանդիպում, նվիրված 1988-1992 թթ. Ադրբեջանական ԽՍՀ -ում կազմակերպված հայկական ջարդերի զոհերի հիշատակին։


Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



23.02.2024

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 23-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Միսաք Մանուշյան – 1906-1944
Ֆրանսիական դիմադրության հայազգի հերոսը



21.02.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի 2023 թ. հունիսի 18-ի որոշումով Ֆրանսիական դիմադրության հերոս, Հայոց ցեղասպանությունը վերապրած Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ նույնպես Հայոց ցեղապանությունը վերապրած Մելինե Մանուշյանի աճյունները այսօր՝ փետրվարի 21-ին, Մանուշյանի և նրա զինակից ընկերների մահապատժի ութսունամյա տարելիցի կապակցությամբ տեղափոխվել են Ֆրանսիայի Պանթեոն: Միսաք և Մելինե Մանուշյաններն այսպիսով դարձան առաջին օտարազգի գործիչները, որոնք կամփոփվեն ֆրանսիացի մեծությունների կողքին՝ դառնալով հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության կարևոր խորհրդանիշներ:

Միսաք Մանուշյանը (ընդհատակյա անունը` Միշել Ժորժ) ծնվել է 1906 թ. Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Ադըյաման քաղաքում: Օսմանյան պետության իրականացրած Հայոց ցեղասպանության տարիներին նրա ծնողները սպանվել են: Ավագ եղբոր՝ Կարապետի հետ միասին որբ մնացած Միսաք Մանուշյանը գաղթել է Սիրիա, հայտնվել Ջունիե քաղաքի Հայկակական Բարեգործական Ընդհանուր Միության որբանոցում: 1925 թ. ձեռքբերված պայմանավորվածության համաձայն Սիրիայում գտնվող հայ որբերին տարել են Ֆրանսիա, որտեղ էլ նա կերտել է իր հերոսական ուղին: 1934 թ. ներգրավվել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության շարքերում՝ զուգահեռաբար տպագրելով նաև հայալեզու «Զանգու» բանվորական շաբաթաթերթը։

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՀՑԹԻ-ՈՒՄ



17.02.2024

Երեկ՝ փետրվարի 16-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Հայկազեան Հայագիտական Հանդէս» պարբերականի 2023 թ. 43/1 և 43/2 հատորների շնորհանդեսը:

Նախ՝ ներկաներին ողջունեց ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը, ապա նշեց, որ ուրախ է առաջին անգամ տնօրենի կարգավիճակում «Հայկազեան Հայագիտական Հանդէս» պարբերականի շնորհանդեսի մասնակիցներին հյուրընկալելու համար: Նա ընդգծեց, որ «Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ը, որը միավորում է Սփյուռքի և Հայաստանի գիտական ներուժը, հայագիտության ոլորտում բացառիկ նշանակություն ունի:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան «Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ի պատասխանատու խմբագիր Անդրանիկ Դաքեսյանը, Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը, Մատենադարանի գիտական գծով տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանը:

Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամ Սըր Ջոն Ուիթինգդեյլն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



13.02.2024

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամ Սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամ Սարգիս Խանդանյանի, Մ. Թ.-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի և ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը:

Սըր Ջոն Ուիթինգդեյլը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

ԷԴԻՏԱ ԳԶՈՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ՀՑԹԻ ՏՆՕՐԵՆ



12.02.2024

Փետրվարի 12-ին կայացած «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում գաղտնի քվեարկությամբ, միաձայն ՀՑԹԻ տնօրեն ընտրվեց պատմական գիտությունների թեկնածու, 2013-2018 թթ. ՀՑԹԻ ավագ, 2018 թ.-ից առաջատար գիտաշխատող, 2018 թ.-ից ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գագիկի Գզոյանը։

Ռայմոնդ Գևորգյանի նախագահությամբ կայացած նիստում ներկա էին Հոգաբարձուների խորհրդի տասնհինգ անդամներից տասը: Հոգաբարձուների խորհրդի անդամները ծանոթացան միակ թեկնածուի՝ պ.գ.թ. Էդիտա Գզոյանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի զարգացման տեսլականին։ Էդիտա Գզոյանը պատասխանեց նաև Հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին: Քննարկվեցին նաև հընթացս հարցեր կապված Հիմնադրամի գործունեության հետ:

Էդիտա Գզոյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և ասաց, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը:

Ֆրանսիական «Le Souvenir français» ասոցիացիայի նախագահ Սերժ Բարսելինին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



03.02.2024

1887 թ. հիմնադրված ֆրանսիական «Le Souvenir français» ասոցիացիայի նախագահ պարոն Սերժ Բարսելինիի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 3-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



31.01.2024

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան հունվարի 31-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր` ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Տիկին Մարկետա Պեկարովա Ադամովան ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Աուշվիցը (Օսվենցիմ)՝ Հոլոքոստի խորհրդանիշ
Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է



27.01.2024

1945 թվականի հունվարի 27-ին խորհրդային Կարմիր բանակի զորքերը ազատագրեցին Աուշվից ճամբարը և նրա 7000 ողջ մնացած բանտարկյալներին։ Այս իրադարձությունն է ընկած հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր հռչակելու հիմքում:

Մահվան ճամբարներ
Համակենտրոնացման և մահվան ճամբարների գործադրումը Հրեից ցեղասպանության՝ Հոլոքոստի բնորոշ գծերից և առանձնահատկություններից է։ Եվրոպայում ստեղծվել էին հարյուրավոր ճամբարներ, սակայն այդ ցանցի մեջ վեցը հատկապես մահաբեր էին՝ Խելմոն, Բելզեցը, Սոբիբորը, Տրեբլինկան, Մայդանեքը և Աուշվիցը (Օսվենցիմ)։

Աուշվիցն առանձնահատուկ նշանակություն ունի այս շարքում։ Իհարկե, Բելզեցում, Սոբիբորում և Տրեբլինկայում միասին վերցրած ավելի շատ մարդ է սպանվել, քան Աուշվիցում, սակայն Աուշվիցն ավելի մեծ էր և՛ իր չափերով, և՛վարչական կառուցվածքով ու աշխատակազմով, և՛ Հոլոքոստի համար ունեցած խորհրդանշական իմաստով։

ԲԱՔՎԻ ՋԱՐԴԵՐ
13-19 հունվար 1990



19.01.2024

Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1990 թ. Բաքվի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին: Նրանք ծաղիկներ դրեցին ադրբեջանական կառավարության կազմակերպած Բաքվի կոտորածների զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ:

Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի շուրջ 1,7 մլն բնակիչներից ավելի քան 200 հազարը հայեր էին: Բնորոշ է, որ Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից նրանց անվտանգության, հետագա ճակատագրի հարցը կապվում էր Ղարաբաղի հարցի ընթացքի հետ ոչ միայն ադրբեջանական ղեկավարության, այլ անգամ խորհրդային բարձրագույն ղեկավարության կողմից: Այսպես, ԽՄԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը Զորի Բալայանին և Սիլվա Կապուտիկյանին 1988 թ. փետրվարի 25-ի հանդիպման ժամանակ հարցադրման ձևով նշեց. «Իսկ դուք մտածե՞լ եք Բաքվում ապրող 207 հազար հայերի ճակատագրի մասին»:

ՀՑԹԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԺՈՂՈՎ



17.01.2024

Հունվարի 16-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ՀՑԹԻ անձնակազմի ժողով, որտեղ քննարկվեցին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համար Հոգաբարձուների խորհրդի կողմից հայտարարված բաց մրցույթի մանրամասները, ՀՑԹԻ կողմից առաջադրվող թեկնածուի հարցը:

Քննարկման արդյունքում միաձայն որոշվեց առաջարկել գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանին ներկայացնել իր թեկնածությունը Հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին՝ հաշվի առնելով նրա գիտական ձեռքբերումները և վերջին հինգ տարիներին ունեցած վարչակառավարչական փորձառությունը:


Ավստրիայի Ազգային խորհրդի պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



17.01.2024

Ավստրիայի Ազգային խորհրդի պատգամավոր Էվա Էռնստ Ձիձիչի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Լուսինե Աբրահամյանն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ



11.01.2024

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի բաց մրցույթ։ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն՝

1. գիտական աստիճան` հայագիտության կամ հումանիտար-հասարակագիտական գիտությունների բնագավառում,
2. առնվազն 5 տարվա գիտական աշխատանքի փորձառություն,
3. ցեղասպանագիտության ոլորտում գիտական աշխատանքներ,
4. գերազանց տիրապետում է գրավոր և բանավոր անգլերենի:

Հունատանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



10.01.2024

Հունատանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի գլխավորած պատվիրակությունը հունվարի 10-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:





Ֆրանսիացի սենատոր Սամանթա Կազբոնն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



09.01.2024

Հայաստան կատարած այցի շրջանակում ֆրանսիացի սենատոր տիկին Սամանթա Կազբոնը հունվարի 9-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Լուսինե Աբրահամյանն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Հարգելի այցելու,


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ս.թ. հունվարի 6-ին փակ է լինելու:

Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ



Հարգելի այցելու,


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը փակ է լինելու ս.թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2024 թ. հունվարի 2-ը ներառյալ:

Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ



ԱՄՓՈՓԵԼՈՎ 2023 Թ.



29.12.2023

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերի իրականացումը նպատակաուղղված է Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմաների գիտական հետազոտմանը և գիտական հանրայնացմանը, մասնավորապես՝ միջազգայնացմանը՝ միաժամանակ պահպանելով կատարվող ուսումնասիրությունների արդիականությունն ու գիտական նորույթը՝ հետևյալ ուղղություններով՝

1. Գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքների ուղղությամբ

ՀՑԹԻ բոլոր գիտաշխատողները՝ համաձայն 2020-2024 թթ. համար հաստատված թեմաների, շարունակել են հետազոտական աշխատանքները:





Կայքի նորություններ

04.01.2024 Կայքը թարմացվել է: Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ

ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am