Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute
Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հոդվածներ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Գրքի տարի 
Լեմկինի կրթաթոշակ 
Կրթաթոշակառուները 
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armin
armin
armin
armin
armin
1000000lives




Նորություններ

Սեյեդ Մոհամմադ Ալի Ջամալզադե - 125


20.10.2017

Հայոց ցեղասպանության տարիներին բազմաթիվ օտարերկրացիներ` դիվանագետներ, զինվորականներ, միսիոներներ, ճանապարհորդներ և այլք ակամայից դարձան Օսմանյան կայսրության հայ բնակչության բռնագաղթի ու բնաջնջման ականատեսները: Վերջիններիս հուշագրություններում պահպանվել են արժեքավոր տեղեկություններ արևմտահայության դեմ թուրքական իշխանությունների վարած քաղաքականության, բռնագաղթի ու զանգվածային կոտորածների կազմակերպման ու իրականացման մասին: Նրանցից էր պարսիկ արձակագիր Մոհամմադ Ալի Ջամալզադեն:

Ծնվել է 1892 թ. Իրանի Իսֆահան (Սպահան) քաղաքում իսլամական քարոզչի ընտանիքում: Ֆրանսիական քոլեջում ուսանելու նպատակով վաղ տարիքում մեկնել է Բեյրութ (1908), ապա՝ Ֆրանսիա (1910) և Շվեյցարիա, որտեղ ուսանել է Լոզանի համալսարանում, այնուհետև Բուրգունդիի համալսարանում (Դիժոն) ստացել իրավագիտության դոկտորի գիտական աստիճան: 1915-1930 թթ. ընթացքում Ջամալզադեն բնակվել է Բեռլինում, որտեղ թղթակցել է Բեռլինում թողարկվող պարսկալեզու ամսագրի, որոշ ժամանակ աշխատել իրանական դեսպանատանը, անդամակցել է է Գերմանիայի պարսիկ ազգայնականների միությանը և 1915 թ. Բաղդադում ստեղծել միության պարբերականը: Երբ բրիտանական զորքերը մոտենում են Բաղդադին, Ջամալզադեն շվեդ երկու սպայի հետ Բաղդադով և Հալեպով վերադառնում է Եվրոպա:

Նրա ճանապարհն անցնում է Թուրքիայով, որի ընթացքում էլ նա վկան ու ականատեսն է դառնում օսմանյան կառավարության սանձազերծած հայերի զարհուրելի կոտորածների: Տեղահանված հայերի քարավանների ողբերգական վիճակի մասին նա անդրադառնում է «Սարգոզաշթ վա քարե Ջամալզադե» (Ջամալզադեի կյանքն ու գործունեությունը) գրքում: Տարիներ անց՝ 1971 թ. նա այդ մասին որոշ խմբագրումներով կրկին գրում է Ժնևում հրատարակած «Մոշահեդաթե շախսիե ման դար ջանգե ջահանիե ավվալ» (Իմ անձնական խորհրդածությունները Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին) ակնարկում: Իր հուշերում Ջամալզադեն հաստատում է, որ իր վկայություններն իրական են և անձամբ այդ իրադարձությունների ականատեսն է եղել.


Քննչական կոմիտեի նախագահները հարգանքի տուրք մատուցեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին


19.10.2017

Հոկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ի. Վոլինկինի և ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան և հուշահամալիր:

Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսի Հանրապետությունից ժամանած հյուրերը նախ շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Մեծ եղեռնի պատմության հետ, գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում, այնուհետև այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը Հիշողության պուրակում տնկեցին արծաթափայլ եղևնի:


Սուրեն Մանուկյանը Բուխարեստում մասնակցել է միջազգային գիտաժողովի


19.10.2017

ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Սուրեն Մանուկյանը մասնակցել է հոկտեմբերի 13-14-ը Բուխարեստում տեղի ունեցած «Հայոց ցեղասպանությունը. պատմություն, հիշողություն, պատասխանատվություն» թեմայով միջազգային գիտաժողովին, որտեղ ներկայացրել է «Օսմանյան հայերի զոհաբանության չ/փոփոխվող բնույթը Հայոց ցեղասպանության նախօրեին» զեկույցը:

Գիտաժողովը կազմակերպել էին Ռումինիայի Հայոց միությունը (ՌՀՄ), «Orbis Tertius» ասոցիացիան, «Lepsiushouse Podstam» ինստիտուտը և Բուխարեստի քաղաքային թանգարանը և Ռումինիայում ՀՀ դեսպանությունը:

Կոնֆերանսի նախաձեռնման ակունքներում կանգնած են ռումին պատմաբան, հայերի ցեղասպանությանը նվիրված մի շարք հոդվածների ու նախաբանների հեղինակ Սորին Անտոխին եւ ռումինահայ գրող-հրապարակախոս, «Observatorul Cultural» հայտնի հանդեսի սյունակագիր Պետրոս Խորասանջյանը:


Բացառիկ նվիրատվություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին


18.10.2017

Եգիպտահայ Երվանդ Կանիմյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հանձնեց իր հոր վերարկուն: Հայրը՝ Էֆլաթոն Կանիմյանն այս վերարկուն կրել է Մարաշից մինչև Եգիպտոս գաղթի ճանապարհին:

Էֆլաթոն Կանիմյանը մեծ ընտանիքի՝ Հովհաննես Կանիմյանի և Մարիամ Չալեյանի յոթերորդ զավակն էր, ծնվել էր Մարաշում՝ 1900 թ. օգոստոսի 16-ին:

1920 թ. սկզբին, երբ ֆրանսիական զորքերը լքում էին Մարաշը Էֆլաթոն Կանիմյանը գաղտնի միանալով նրանց՝ հեռացել է հայրենի քաղաքից: Ցուրտ եղանակային պայմաններին դիմակայելու համար՝ Մարիամը՝ Էֆլաթոնի մայրը, իրենց տան կարպետը վերաձևել է վերարկուի և տվել որդուն: Ֆրանսիական զորքերի հեռանալուց հետո քեմալականները մտնում են Մարաշ, հայերը դիմում են ինքնապաշտպանության և շուրջ 20 օր կենաց ու մահվան կռիվ են տալիս: Երիտասարդ Էֆլաթոնը փրկվեց վերահաս մահվանից՝ նախապես փախուստի դիմելով:


Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության թանգարանում


17.10.2017

Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ ու լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն իր գործընկերների հետ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրանք ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:

Պարոն դեսպանն իր ուղեկիցների հետ այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, մանրամասն ծանոթացան Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին:

Թանգարանում կատարած շրջայցից հետո, դեսպան Ջոնաթան Լաքոտը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:


Երևան քաղաքի տոնակատարության հյուրերն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր


14.10.2017

Երևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով մայրաքաղաքում գտնվող մի շարք քաղաքների պատվիրակությունների անդամները Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրեցին հուշարձանին, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

Հյուրերն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան ցուցադրությանը։



Ջոն Մալկովիչն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան և հուշահամալիր


10.10.2017

Հոլիվուդի լեգենդ՝ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ջոն Մալկովիչն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան: Նրան ուղեկցում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը աշխարհահռչակ հյուրին ծանոթացրեց Հայոց ցեղասպանության պատմությանը՝ վավերական մանրամասներով։ Շրջայցից հետո Ջոն Մալկովիչը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Սուրեն Մանուկյանը հոլիվուդյան դերասանին նվիրեց Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» և Հայկ Դեմոյանի ու Լուսինե Աբրահամյանի համահեղինակած «Ավրորայի ճանապարհը. Հայոց ցեղասպանությունը վերապրածի ոդիսականը» գրքերը, այնուհետև ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Նանսենը որբաքաղաքում հայ երեխաների հետ


10.10.2017

Լուսանկարում նորվեգացի բևեռախույզ, մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենն է: 1925 թվականին Սովետական Հայաստան կատարած իր այցի ընթացքում նա Ալեքսանդրապոլի որբանոցներից մեկում ծանոթանում է որբերի խնամքի պայմաններին: Ճաշի մատուցման ժամն է. Նանսենը չի վարանում և անձամբ ուտում է այն ապուրը, որը տրվում է երեխաներին՝ ցանկանալով պատկերացում կազմել սննդի որակի մասին: Սա խոսուն վկայությունն է այն բանի, թե ինչպիսի լրջությամբ ու սրտացավությամբ էր մոտենում Նանսենն իր առաքելությանը:

Ֆրիտյոֆ Նանսենի գործունեության մեջ կարևոր տեղ է զբաղեցրել հայանպաստ աշխատանքը. նա եռանդուն ջանքեր գործադրեց հայ գաղթականների վիճակը բարելավելու համար:

Որպես Ազգերի լիգայի գերագույն հանձնակատար` Ֆրիտյոֆ Նանսենը 1925 թվականին մեկնում է Սովետական Հայաստան` տեղում ուսումնասիրելու հայ գաղթականների տեղավորման և նրանց համար տանելի պայմաններ ստեղծելու հարցը:


Լեհաստանի պատվիրակությունն այցելեց Մեծ եղեռնի հուշահամալիր


04.10.2017

Հոկտեմբերի 4-ին Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարի տեղակալ Յարոսլավ Սելինն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր թանգարան:

Լեհական պատվիրակության ղեկավարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

Այնուհետև հյուրերն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ներկայացրեց Մեծ եղեռնի պատմությունը՝ վավերական մանրամասներով։ Շրջայցից հետո փոխնախարար Յարոսլավ Սելինը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:


Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը հարգանքի տուրք է մատուցում


04.10.2017

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Միլան Շտեխը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Հյուրերը ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը: Չեխիայից ժամանած պատվիրակության անդամներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին:

Թանգարանի ցուցադրությանը ծանոթանալուց հետո Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:


Էռնեստ Հեմինգուեյը Զմյուռնիայի աղետի մասին
Սեպտեմբերին լրանում է Զմյուռնիայի աղետի 95-րդ տարելիցը


30.09.2017

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ամերիկյան գրող Է. Հեմինգուեյը (l899-l96l թթ.) մեկնում է Եվրոպա, մասնակցում պատերազմին և ծանր վիրավորվում։ 1922 թ. սեպտեմբերին կանադական «Տորոնտո դեյլի սթար» թերթի խմբագրության հանձնարարությամբ՝ որպես թղթակից Է. Հեմինգուեյը մեկնում է Թուրքիա:

1922 թ. սեպտեմբերին քեմալական զորքերն իսկական նախճիր էին սարքել Զմյուռնիայում` հրի ու սրի մատնելով քաղաքի հայկական ու հունական թաղամասերը: Քաղաքի միտումնավոր հրկիզումը նպատակ ուներ ահաբեկել քրիստոնյա բնակչությանը` ստիպելով նրանց ընդմիշտ լքել այն: Թաղամասերը ծածկվեցին տասնյակ հազարավոր հայերի ու հույների դիակներով: Շատերը, ովքեր փորձեցին փրկություն գտնել ծովում խարիսխ գցած և լոկ դիտորդի դեր ստանձնած անգլիական, իտալական ու ամերիկյան ռազմանավերում, ծովասույզ եղան:

Թուրքական կառավարության սանձաձերծած վայրագությունները, Զմյուռնիայի հայերի և հույների կրած տառապանքները շատ ծանր տպավորություն են թողնում գրողի վրա. 1925թ. հրատարակված «Մեր ժամանակը» պատմվածաշարի «Զմյուռնիայի նավահանգստում» խորագրով պատմվածքում Հեմինգուեյը գրում է.


Լեհաստանի ԱԳ փոխնախարարը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր


28.09.2017

Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Բարտոշ Չիխոցկին և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Լեհաստանից ժամանած հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Լեհական պատվիրակությունը շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ Մեծ եղեռնի պատմության հետ: Թանգարանում կատարած շրջայցից հետո փոխնախարար Բարտոշ Չիխոցկին գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:


Միացյալ Թագավորության բարձրաստիճան պաշտոնյան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին


27.09.2017

Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալան Դանքընի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Նախարարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

Միացյալ Թագավորությունից ժամանած հյուրերը այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ներկայացրեց Մեծ եղեռնի պատմությունը՝ վավերական մանրամասներով։ Շրջայցից հետո պետնախարար Ալան Դանքընը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:


ՌԴ առողջապահության նախարարը Հայոց ցեղասպանության թանգարանում


27.09.2017

Սեպտեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի ղեկավարած պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի և ոլորտի մի խումբ պաշտոնատար անձանց հետ այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամաշիր։ Պատվիրակությանն անմար կրակի մոտ ուղեկցեց և Հուշահամալիրի կառուցման պատմությունը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Սուրեն Մանուկյանը: Նրանք ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, հարգել սուրբ նահատակների հիշատակը, այնուհետև այցելել Հայոց ցեղասպանության թանգարան։

Ծանոթանալով Մեծ եռենի պատմությանը` Վերոնիկա Սկվորցովան թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում կատարել է հետյալ գրառումը. «Ցնցված եմ և հուսով եմ, որ մարդկությունն էլ երբեք չի կրկնի նման խելագարություն»:


«Խոստումը» ֆիլմի ռեժիսորը և պրոդյուսերն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր


26.09.2017

Սեպտեմբերի 26-ին Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն ու պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին ուղեկցում էին ՀԲԸՄ կենտրոնական մարմնի անդամներ: Պատվիրակությանն անմար կրակի մոտ ուղեկցեց և Հուշահամալիրի կառուցման պատմությունը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Սուրեն Մանուկյանը:

Հյուրերը ծաղիկներ խոնարհեցին, մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ եղեռնի նահատակների հիշատակը:

Թերի Ջորջը և Էրիկ Էսրաիլյանը եղևնի տնկեցին Հիշողության պուրակում` ի հիշատակ Քըրք Քըրքորյանի, ում շնորհիվ հնարավոր եղավ նկարահանել ֆիլմը: Նրանք այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, շրջայցից հետ գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:


Միացյալ Թագավորությանից ժամանած պատվիրակությունը եղավ Հայոց ցեղասպանության թանգարանում


22.09.2017

Սեպտեմբերի 22-ին Միացյալ Թագավորության «Պահպանողական» կուսակցության պատվիրակության անդամներն Ազգային ժողովի իրենց գործընկերների ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

Միացյալ Թագավորությունից ժամանած պատվիրակությունը ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Սուրեն Մանուկյանի գլխավորությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան: ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը հյուրերին ներկայացրեց Մեծ եղեռնի պատմությունը՝ վավերական մանրամասներով։

Շրջայցից հետո պատվիրակության անդամները գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում և շնորհակալություն հայտնեցին հետաքրքիր էքսկուրսիայի համար:


Չեխիայի խորհրդարանի անդամներն այցելեցի Հայոց ցեղասպանության հուշահամալիր


22.09.2017

Երևանում գտնվող Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի, ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանի և Վարդան Բոստանջյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Պատվիրակությանն անմար կրակի մոտ ուղեկցեց և Հուշահամալիրի կառուցման պատմությունը ներկայացրեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Սուրեն Մանուկյանը:

Չեխ խորհրդարանականները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը։


Հարգելի այցելու,

Ս.թ. սեպտեմբերի 21-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը փակ է լինելու:

Հարգանքով,
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ



ԱՄՆ կոնգրեսականներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան


20.09.2017

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամները ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան: Պատվիրակության կազմում էին կոնգրեսականներ Ֆրենք Փըլոնը, Ջեքի Սփիըրը, Աննա Էշուն, Թուլսի Գեբըրդը, Ջիմ Սենսենբրեները և Դեյվիդ Վալադեոն: ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին թանգարանում, ծանոթացան Հայոց ցեղասպանության և Միացյալ Նահանգների մարդասիրական օգնության պատմության հետ:

Շրջայցից հետո կոնգրեսականները գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում։

ԱՄՆ կոնգրեսականներն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:


Վատիկանի արխիվներից բերված արժեքավոր փաստաթղթեր հանձնվեցին ՀՑԹԻ-ին


19.09.2017

Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի աջակցությամբ և իտալահայ գործարար Արթուր Ասատրյանի միջոցներով ձեռք բերված Վատիկանի գաղտնի արխիվներում պահպանվող արժեքավոր փաստաթղթերից մի հատված այսօր հանձնվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

Փաստաթղթերը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Մանուկյանին փոխանցեց «Ծագումով հայեր» հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանը:

Մանանա Հակոբյանը նշեց, որ այս պահին փաստաթղթերի մի մասն է թվայնացվել, իսկ մյուս մասի վրա մասնագետները դեռ աշխատում են:


«Հայաստան-Սփյուռք» համաժողովի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին


19.09.2017

«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի մասնակիցները ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հյուրերին ուղեկցում էր ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Մանուկյանը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, այնուհետև համաժողովի մասնակիցները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

Անմար կրակի մոտ հավաքված բոլոր ներկաները կատարեցին «Կիլիկիա» երգը:


Կարո Փայլանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան


17.09.2017

Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հայաստան կատարած այցի առաջին օրը՝ սեպտեմբերի 17-ին, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նա հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Կարո Փայլանն իրեն ուղեկցող Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունի, Ամերիկայի հայկական համագումարը տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի, տարածաշրջանային փորձագետ Ալին Օզինյանի, իր խորհրդատու Թամար Նալջիի հետ միասին շրջայց է կատարել նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել հարյուրամյա պատմության ողբերգական դրվագներին և վավերական մանրամասներին։

Այցի վերջում Կարո Փայլանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի Հուշամատյանում: ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Սուրեն Մանուկյանը Փայլանին է նվիրել Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գիրքը:


Սեպտեմբերին լրանում է Զմյուռնիայի աղետի 95-րդ տարելիցը
Զմյուռնիայի Սուրբ Ստեփանոս եկեղեցին


15.09.2017

1922 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած Զմյուռնիայի աղետը Հայոց ցեղասպանության վերջին խոշոր դրվագներից մեկն էր: Մի քանի օրվա ընթացքում երբեմնի ծաղկուն քաղաքը, որն իր գեղեցկության համար անվանվում էր «Արևելքի աստղ», դադարեց գոյություն ունենալուց: Քաղաքից, որը Փոքր Ասիայում քրիստոնեության վերջին հանգրվանն էր, և ընդգծված քրիստոնեական դիմագիծ ունենալու համար մուսուլմանների կողմից հաճախ անվանվում էր «գյավուր Իզմիր» («անհավատ Զմյուռնիա»), մնաց միայն թուրքական թաղը: Քրիստոնյա խաղաղ և անզեն բնակչության զգալի մասը կոտորվեց, իսկ նրանց պատկանող գրեթե բոլոր շինությունները հրդեհվեցին և վերածվեցին ավերակների կույտի:

Հայերը Զմյուռնիա քաղաքում ունեին կրոնական և կրթական բազմաթիվ հաստատություններ: Իր ճարտարապետական հորինվածքով և ճոխությամբ առանձնանում էր Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որի վերաբերյալ ամենահին հիշատակությունը պատկանում է 17-րդ դարին: Ենթադրվում է, որ եկեղեցին կառուցվել է 16-րդ դարում: Մինչև Զմյուռնիայի՝ 1922 թ. աղետը պահպանված եկեղեցու Ավագ դռան շուրջը մարմարյա քարերի վրա եղած արձանագրությունների համաձայն՝ եկեղեցին մեծապես տուժել է 1688 թ. երկրաշարժի հետևանքով, և վերակառուցվել է 1689 թ.: 1845 թ. Զմյուռնիայում բռնկված հրդեհը մեծ վնաս է հասցրել Սուրբ Ստեփանոս եկեղեցուն: Սակայն կրկին վեկականգնվել է 1853 թ. ճարտարապետ Մելքոն Երամյանի կողմից:


Հայոց ցեղասպանության թանգարանը՝ լավագույնը


13.09.2017

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը «Армения Туристическая» ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա թանգարան»:

Սեպտեմբերի 9-ին «Армения Туристическая 2017» զբոսաշրջության ոլորտում թվով 4-րդ մրցանակաբաշխությանը ներկայացված էին 12 անվանակարգեր, հաղթողներին տրվել են Մարգարիտա Մատուլյանի հեղինակային բրոնզե արձանիկները: Քվեարկությանը մասնակցել են զբոսաշրջության ոլորտում ներգրավված մասնագետներ:

Միջոցառման նպատակը Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացումն է, քվեարկության միջոցով լավագույնը ճանաչված ընկերությունների պարգևատրումը, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում առավել հաջողված նախագծերի խրախուսումը:




Իսրայելի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր


12.09.2017

Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը։

Պատվիրակությանն ուղեկցում էր ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Մանուկյանը, ով հյուրին ներկայացրեց Հուշահամալիրի կառուցման պատմությունը:

Իսրայելից ժամանած պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ Հայոց ցեղասպանության պատմության մանրամասների հետ: Շրջայցից հետո հյուրերը կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:


Ինդոնեզիայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի փոխնախագահն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան


04.09.2017

Օգոստոսի 31-ին, աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ինդոնեզիայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Ֆադլի Զոնը, ՀՀ-ում Ինդոնեզիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Յուդդի Քրիսնանդը (նստավայրը` Կիև) այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Պարոն Ֆադլի Զոնը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը։

Հյուրերը այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան Հայոց ցեղասպանության պատմության մանրամասների հետ: Շրջայցից հետո պարոն Ֆադլի Զոնը և պարոն Յուդդի Քրիսնանդը գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:


Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարարն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան


01.09.2017

Օգոստոսի 30-ին, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: Նախարարի հետ ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը։

Նախարար Իգոր Ցրնադակին ուղեկցում էին ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ով բարձրաստիճան հյուրին ներկայացրեց Հուշահամալիրի կառուցման պատմությունը:


Իսրայելից ժամանած նախարարը հարգանքի տուրք մատուցեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին


28.07.2017

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 28-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրանց ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Պապիկյանը, Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը, Հայաստանում Իսրայելի դեսպան Էլիյահու Յերուշալմին՝ կնոջ հետ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:

Նախարար Ցախի Հանեգբին ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը։

Հյուրերը շրջայց կատարեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան 20-րդ դարի մեծագույն ոճրագործությունը փաստող ցուցանմուշներին: Ցախի Հանեգբին նշեց, որ տպավորված է հուշահամալիրով և թանգարանով, այն կարող է հուզել յուրաքանչյուրին:


Տիֆի համաճարակի զոհ դարձած հայ գաղթականները


21.07.2017

Լուսանկարում տիֆից և տարաբնույթ այլ հիվանդություններից մեռած վանեցի բռնագաղթյալների դիակներն են Մայր Աթոռի մերձակա անտառում: Լուսանկարն արվել է 1915 թ. ամռանը: Գաղթականների կուտակումներ ամառային կիզիչ արևի տակ, սննդի պակաս և մոլեգնող համաճարակ... Հայերի հարյուրավոր դիակներ հողին հանձնվեցին Մայր Աթոռի հարակից տարածքներում, որտեղ մինչ օրս ի հայտ են գալիս զանգվածային թաղումների վկայություններ:

Թուրքական բռնությունների պատճառով գաղթական արևմտահայերի առաջին խմբերը Արևելյան Հայաստանում հայտնվեցին 1915 թ. գարնանը: Սակայն դրանք սակավամարդ խմբեր էին, որոնց հաջողվել էր լեռնային ճանապարհներով, խուսափելով քրդական հրոսակախմբերի հարձակումներից, անցնել ռազմաճակատի գիծը: Հետագայում, հատկապես Վանի առաջին նահանջից հետո, ռուսական զորքերի հետ ճարահատյալ Արևելյան Հայաստան գաղթեցին տասնյակհազարավոր արևմտահայեր, որոնց համար տեղերում կենսական պայմաններ էին ապահովում բարեգործական կազմակերպությունները: Չնայած դրան՝ հյուծված և հոգեկան ցնցում ապրած գաղթական զանգվածների շրջանում պարբերաբար համաճարակներ էին բռնկվում՝ խլելով հազարավոր կյանքեր:


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն ընտրվել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության Խորհրդի անդամ


11.07.2017

Ավստրալիայի Բրիսբեյն քաղաքի Քուինսլենդի համալսարանում մեկնարկած Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (International Association of Genocide Scholars) 13-րդ կոնգրեսում կայացել են ղեկավարության ընտրությունները: ՑՄԸ նախագահ է ընտրվել Հենրի Թերյոն (ԱՄՆ, Վուսթերի պետական համալսարան), փոխնախագահներ` Ադամ Մյուլլերը (Կանադա, Մանիթոբայի համալսարան) եւ Մելանի Օ՝Բրայենը (Ավստրալիա, Քուինսլենդի համալսարան), խորհրդի անդամներ՝ Հոլլի Բրեհմը (ԱՄՆ, Օհայոյի Պետական համալսարան), Սառա Բրաունը (ԱՄՆ, Շոա հիմնադրամ), Հիլարի Էրլը (Կանադա, Նիպիսսինգ համալսարան), Քրիսթիան Գուդեհուզը (Գերմանիա, Ռուհր-Բոհումի համալսարան), Սուրեն Մանուկյանը (Հայաստան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ) և Էնդրյու Վուլֆորդը (Կանադա, Մանիթոբայի համալսարան):


Հայ ընտանիքին պատկանած հայելին հանձնվեց Հայոց ցեղասպանության թանգարանին


07.07.2017

Գերմանիայում բնակվող ալևի Հասան Դվինը Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտին փոխանցեց մի հայելի, որը 1915 թ. հայտնվել էր նրա պապի մոտ։

Ծնունդով պատմական Երզնկայից Հասանը պատմում է, որ փայտե պատյանով հայելին իր Հասան պապին հայերի նակատմամբ իրականացվող կոտորածների ընթացքում ի պահ են տվել բռնագաղթի ենթարկված հարևան հայերը՝ հույսով, որ գուցե մի օր հետ վերցնեն իրենց իրերը:

Սակայն ինչպես հայտնի է, Երզնկայի հայությունը թուրքական վայրագություններից առավելապես տուժած շրջաններից է: Երզնկայի հայությունը գրեթե ամբողջությամբ տեղահանվել և գազանաբար սպանվել է, ձերբակալվել և գնդակահարվել է նաև տեղի մտավորականությունը:

1915 թ. մայիսին թուրքական իշխանությունների հրահանգով տեղահանվեց Երզնկայի հայությունը, որի մեծ մասը սպանվեց Կամախի (Քեմահ) կիրճում։ Շատ քչերին հաջողվեց պատսպարվել մոտակա լեռներում ու անտառներում:

«Էն օրերը, որ ես եմ տեսել, թող թշնամիս չտեսնի»

Շողեր Տոնոյանի վկայությունը
1901թ.,Մուշ, Վարդենիս գյուղ


06.07.2017

Շողեր Տոնոյանի պատմությունը սկսվում է 1915 թվականի Վարդավառի օրվանից, երբ իրենց գյուղում սկսվեց կոտորածը: Գյուղը նախ թալանել են, տարել անասուններին, հետո` արդեն բոլոր տղամարդկանց. գեղեցիկ հարսներին ու աղջիկներին տարել ու թուրքացրել են: Հավաքել են մեծ ու փոքր, տարել գոմերը ու վառել: Նրա հայրական տնից վաթսուն մարդ է այրվել, միայն ինքն ու եղբայրն են փրկվել: Գաղթի ճանապարհին հանդիպում են Անդրանիկի խմբին: Անդրանիկի հետ գնացել են Պարսկաստան, Խոյ, Նախիջևան, Ղարաբաղ,Ղափան… 1922 թվականին հասել են Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղը: Այնտեղ ամուսնացել է սասունցի Գրիգոր Տոնոյանի հետ ու ունեցել զավակ` Աղավնի, Վարդուշ, Գյուլնազ, Մկրտիչ, Սարգիս, Վաչագան, Հրեղեն, Անահիտ, Շուշիկ:

Հարգելի այցելու,

Հայոց ցեղասպանության թանգարանը հուլիսի 5-ին փակ է լինելու:

Հարգանքով,
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ



«Սալոնիկ՝ բազմամշակութային քաղաք Օսմանյան կայսրությունում և Հունաստանում»
ՀՑԹԻ գիտաշխատողը մասնակցել է Երուսաղեմում կայացած գիտաժողովին


17.06.2017

ՀՑԹԻ գիտաշխատող Շուշան Խաչատրյանը անցյալ ամիս Երուսաղեմում մասնակցել է «Սալոնիկ՝ բազմամշակութային քաղաք Օսմանյան կայսրությունում և Հունաստանում» խորագիրը կրող աշխատաժողովին:

Որպես հրավիրյալ զեկուցող ՝ Շուշան Խաչատրյանը ներկայացրել է «Թեսաղոնիկեն աստվածաբանության մեջ. միստիցիզմ, վախճանաբանություն և առաքելություններ» թեմայով ելույթը: Զեկուցման մեջ նա անդրադարձել է քրիստոնեական աստվածաբանության մեջ Թեսաղոնիկեի՝ Սալոնիկ քաղաքի դերին ու նշանակության ՝ որպես Պողոս առաքյալի քարոզի կարևորագույն կենտրոններից մեկի:

Քաղաքի հիշատակումը Նոր Կտակարանում և դրան առնչվող աստվածաբանությունը հիմք տվեցին Արևմտյան բողոքական միսիոներներին քարոզելու այս քաղաքում՝ սկսած 19-րդ դարի սկզբից մինչև 20-րդ դարասկիզբ:

Տաջիկստանի Նախագահն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր


14.06.2017

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնն այսօր այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նախագահին ուղեկցում էին ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ինչպես նաև ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը, վերջինս ներկայացրեց Մեծ եղեռնին նվիրված հուշահամալիրի կառուցման պատմությունը:

Տաջիկստանի Նախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, Տաջիկստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը։

Տաջիկստանի Նախագահը շրջայց կատարեց Հիշողության պուրակում, որտեղ ջրեց դեռևս 2003 թ. Հիշողության պուրակում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին տնկված եղևնին:


Էստոնիայի ԱԳ նախարարն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր


12.06.2017

Այսօր Էստոնիայի ԱԳ նախարար Սվեն Միքսերը Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանի, Էստոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Էստոնիայի ԱԳ նախարարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհեց հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Էստոնիայի ԱԳ նախարար Սվեն Միքսերին ներկայացրեց Հուշահամալիրի կառուցման պատմությունը


Ավստրալիայի Ուոլաբի քաղաքապետն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան


09.06.2017

Ավստրալիայի Ուոլաբիի քաղաքապետ Գեյլ Ջայլս-Գիդնին՝ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմական խորհրդի նախագահի ու փոխնախագահի, Երևանի քաղաքապետարանի Արտաքին կապերի վարչության պետի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերը ծաղիկներ դրեցին հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին։

Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց ցեղասպանության և Ավստրալիայի մարդասիրական օգնության պատմության հետ:


ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի շտաբերի պետերն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան


07.06.2017

ԱՊՀ անդամ երկրների սահմանապահ զորքերի շտաբերի պետերն այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին։

ԱՊՀ երկրներից ժամանած հյուրերն այցելեցի նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան Մեծ եղեռնի պատմության ողբերգական դրվագներին։

Թանգարանում կատարած շրջայցից հետո պատվիրակության անդամները գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում։


Վատիկանի Գաղտնի արխիվների և Առաքելական գրադարանի ղեկավարի այցելությունը Հուշահամալիր և թանգարան


07.06.2017

Հունիսի 2-ին Վատիկանի Գաղտնի արխիվների և Առաքելական գրադարանի ղեկավար Մոնսինյոր Ժան-Լուի Բրյուգեսը և Հռոմի Քահանայապետական արևելագիտության ինստիտուտի եկեղեցական իրավունքի ֆակուլտետի պրոֆեսոր Հայր Ժորժ Անրի Ռույսեն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրանք ծաղիկներ դրեցին հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին։

Վատիկանից ժամանած պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Մեծ եղեռնի պատմության ողբերգական դրվագներին և վավերական մանրամասներին։

Մոնսինյոր Ժան-Լուի Բրյուգեսը և Հայր Ժորժ Անրի Ռույսեն գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում։


Գյոթեի ինստիտուտի նախագահն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան


02.06.2017

Գերմանիայի խոշորագույն մշակութային հաստատության՝ Գյոթեի ինստիտուտի նախագահ Կլաուս-Դիթեր Լեհմանը կնոջ և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Բերնհարդ Մաթիաս Քիսլերի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրեց հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին։

Այնուհետև Գերմանիայից ժամանած հյուրերը շրջայց կատարեցին թանգարանում, մանրամասն տեղեկացան Հայոց ցեղասպանության պատմությանը:

Շրջայցի ավարտին Գյոթեի ինստիտուտի նախագահ Կլաուս-Դիթեր Լեհմանը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի Հուշամատյանում։


Թուրք-քրդական վայրագություներից խուսափելու համար ձմռան ցրտին ստիպված էինք ռուսական զորքի հետ նահանջել

Խաչատուր Գրիգորյանի վկայությունը
7 օգոստոսի 1916թ., Հին Նախիջևան


01.06.2017

Խաչատուր Գրիգորյանը Սալմաստի Մահլամ գյուղից էր, ուր հաստատվել էր 25 տարի առաջ քրդական բռնություններից փախչելով: Հերթական անգամ թուրք-քրդական վայրագություներից խուսափելու համար ձմռան ցրտին ստիպված էին ռուսական զորքի հետ նահանջել: 300 տուն ունեցող գյուղում միայն 250 մարդ է մնացել: Նրանք էլ սպանվել են տեղ հասած թուրքերի և քրդերի ձեռքով: Ջարդից տասը օր հետո գաղթածներից մի քանիսը վերադարձել են ու տեսել դաժանությունների հետքերը:

«ԱՎՐՈՐԱ» մրցանակի հավակնորդ Ֆարթուն Ադան այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան


26.05.2017

Այսօր 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ Ֆարթուն Ադան այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ շրջեց թանգարանի սրահներում, ծանոթացավ Մեծ եղեռնի պատմական դրվագներին:

Ֆարթուն Ադանը եղավ նաև ժամանակավոր ցուցադրությունների սրահում, որտեղ «Ավրորա» մրցանակաբաշխությանն ընդառաջ բացվել է Ավրորա Մարդիգանյանին նվիրված ցուցահանդեսը:

Թանգարանի զգացմունքային շրջայցից հետո Ֆարթուն Ադան իր երախտագիտությունը հայտնեց թանգարանի անձնակազմին և գրառում կատարեց պատվավոր հյուրերի Հուշամատյանում:

Բրանդենբուրգի գիտության և մշակույթի նախարարն այցելեց Հայոց ցեղասպանության Հուշահամալիր


21.05.2017

Մայիսի 22-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան այցելեց Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի գիտության, գիտահետազոտության և մշակույթի նախարար Մարտինա Մյունխը:

Հայաստանում Գերմանիայի դեսպանի ուղեկցությամբ դոկտոր Մարտինա Մյունխը ծաղկեպսակ տեղադրեց հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեց հավերժական կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:

Այնուհետև, Բրանդենբուրգի գիտության և մշակույթի նախարարը եղավ Հայոց ցեղասպանության թանգարանում: Տիկին Մարտինա Մյունխը շրջեց սրահներում ծանոթացավ թանգարանի մշտական ցուցադրությանը և Հայոց Մեծ Եղեռնի պատմական իրողություններին:

«Եկեք բոլորս աղոթենք, որ ցեղասպանություն բառը ջնջվի պատմության գրքերից»
«Ավրորա» մրցանակի հավակնորդ Թոմ Քաթինան հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին


21.05.2017

Այսօր 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ բժիշկ Թոմ Քաթինան այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Բժիշկ Քաթինան ծաղիկներ խոնարհեց հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:
Այնուհետև, Թոմ Քաթինան շրջեց Հայոց ցեղասպանության թանգարանի սրահներում, որտեղ ծանոթացավ Մեծ Եղեռնի պատմական դրվագներին և շրջափուլերին:
Բժիշկ Քաթինան եղավ թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում, որտեղ «Ավրորա» մրցանակաբաշխությանն ընդառաջ բացվել է Ավրորա Մարդիգանյանին նվիրված ցուցահանդեսը:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը մերօրյա մարդասեր սուդանցի բժշկին ներկայացրեց Հայոց ցեղասպանությունը վերապրած և իր հետագա կյանքը այդ ողբերգության ցավալի հետևանքները ամոքելուն նվիրած խիզախ հայուհու կյանքը:


«Հպարտ հայ ժողովրդին՝սրտանց շնորհակալություն ձեր անհավանական քաջության համար»
Հայոց ցեղասպանության թանգարանում էր Մարգարիտ Բարանկիցեն


20.05.2017

Մայիսի 20–ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց «Ավրորա» մրցանակի առաջին հաղթող, մերօրյա մարդասեր Մարգարիտ Բարանկիցեն: Նա ծաղիկներ խոնարհեց հավերժական կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Հայոց Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:

ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը տիկին Բարանկիցեին պատմեց հուշահամալիրի պատմությունը, ցույց տվեց Հուշապատը, որի մի կողմում փորագրված են Արևմտյան Հայաստանի հայաբնակ քաղաքների անունները, իսկ վերջնամասում ամփոփված են օտարազգի այն գործիչների և մտավորականների գերեզմաններից բերված հողով լի սափորները, որոնք իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին ընդդեմ թուրքերի կողմից իրագործված հայերի ցեղասպանության:


Միքայել Ղուկասյանի վկայությունը

25 հունվարի 1917 թ., Ձիթհանքով


13.05.2017

Բայազետի Ալաշկերտ գավառում կոտորածի և գաղթի մասին Միքայել Ղուկասյանն է պատմում: Ռուս-թուրքական պատերազմի հայտարարվելուն պես թուրքական իշխանության որոշումով սովորական տուրքերին ավելացել է նաև զորքի համար հագուստի և ուտելիքի համար պատերազմական տուրքը: Երբ ռուսական զորքը Մոլլա Սուլեյման գյուղ է հասել, հետապնդել է քրդերին ու թուրքերին, իսկ մի ամիս հետո հեռացել: Սրանք վերադարձել են, իսկ գյուղում մնացած քրդերը նրանց առաջ հայերին են մեղադրել:

«Ծանր է մտածել, որ այն, ինչ կատարվել է մեզ հետ Բաքվում, հիմա կատարվում է Արցախում»

ՀՑԹԻ-ում կայացավ Աննա Աստվածատուրյան-Թըրքոթի գրքի շնորհանդեսը


11.05.2017

Այսօր Հայոց ցեղասպանության ինստիտուտում կայացավ «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գրքի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը: Գրքի նոր թարգմանությունը ներկայացրեց հեղինակը՝ Աննա Աստվածատուրյան-Թըրքոթը: Անգլերեն հրատարակության մասին խոսեց և հեղինակին ներկայացրեց ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:
Այս գրքում նկարագրված են ադրբեջանցիների կողմից Բաքվում կազմակերպած հայերի ջարդերը, արտացոլված են թե՛ պատմական իրադարձություններ, թե՛ մարդկային պատմություններ: «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գիրքը գրված է Աննայի պատանեկան օրագրային գրառումների հիման վրա: Աստվածատուրյանների ընտանիքը 1980-ականնների վերջին շուրջ՝ մեկուկես տարի գրեթե ծպտված են ապրել Բաքվում: Համատարած ագրեսիայի և բռնության առջև՝ ստիպված են եղել թաքցնել հայ լինելը:



Սանկտ Պետերբուրգի նահանգապետն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր


05.05.2017

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալներ Կամո Արեյանի և Դավիթ Օհանյանի, ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին ուղեկցում էր ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:

Սանկտ Պետերբուրգի նահանգապետը ծաղկեպսակ դրեց հուշակոթողի մոտ, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։


«Նահանջող ռուս կամավորները գյուղացիներին թուրքերից փրկելու համար իրենց հետ էին տանում»

Թագուհի Վարդանյանի վկայությունը
5 օգոստոսի 1916 թ., Խալիլլու


04.05.2017

Սալմաստ գավառի Ղալասար գյուղում կոտորածների մասին Թագուհի Վարդանյանն է պատմում: Նահանջող ռուս կամավորները գյուղացիրերին թուրքերից փրկելու համար իրենց հետ են տարել՝ նույնիսկ ճանապարհի հաց վերցնելու ժամանակ չի եղել:
Տեղ հասած թուրքերը գյուղը թալանել են: Իրենց տունը չլքած գեղեցիկ կանանց ու աղջիկներին առևանգել են, անպատվել, անհետ կորածներ կային, տասնյակ կանայք իրենց երեխաների հետ ցրտահար ընկած էին ճանապարհներին:


Վանի ինքնապաշտպանության մասնակից հայ երեխաները


03.05.2017

Լուսանկարը հրապարակվել է «National Geographic» ամսագրի 1919 թվականի երկրորդ համարում զետեղված Մեյնարդ Օուեն Ուիլյամսի հոդվածին կից: Լուսանկարի փոքրիկ հերոսները, որոնցից ամենամեծը տասներկու տարեկան էր, առանց Արտեմիդի պահակախմբի թույլտվության, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, հասել էին Վան: Այս լուսանկարը, վստահաբար արվել է 1915 թ. Վանի հերոսական ինքնապաշտպանությունից կարճ ժամանակ անց, սակայն ավելի ուշ տպագրվել է ամերիկյան հանդեսում:

«Նրանք փայտե հրացաններով եկել էին Վանի նահանգապետ Համբարձումյանցի մոտ՝ իսկական զենքեր ստանալու, քանի որ պատրաստ էին կռվելու մինչև վերջ՝ պաշտպանելով իրենց հարազատներին, որոնց մի մասին արդեն կորցրել էին», - գրում է հոդվածագիրը:

Հայոց ցեղասպանության տարիներին Արևմտյան Հայաստանի մի շարք քաղաքներում կազմակերպվեցին ինքնապաշտպանական մարտեր: Վանում 1915 թվականի ապրիլի 7-ից մայիսի 6-ը տեղի ունեցած կատաղի գոյամարտն ավարտվեց հաղթանակով: Իր կազմակերպվածությամբ աչքի ընկած Վանի հերոսամարտը ամենաերկարատևն էր և բախտորոշը:


Լիբանանի պլանավորման նախարարն այցելեց Ծիծեռնակաբերդ


29.04.2017

Ապրիլի 29-ին Լիբանանի պլանավորման նախարար Միշել Փարավոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։ Ուղեկից պատվիրակության և իր տիկնոջ հետ պարոն Միշել Փարավոնը ծաղկեպսակ տեղադրեց հուշակոթողի մոտ, ծաղիկներ դրեց և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին։

Հայոց ցեղասպանության թանգարանի սրահներում Լիբանանի պլանավորման նախարարը ծանոթացավ Հայոց ցեղասպանության պատմական դրվագներին։

Միշել Փարավոնը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի Հուշամատյանում։


Հորդանանի արքայադուստրը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին


29.04.2017

Այսօր Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Նորին մեծությունը ծաղկեպսակ տեղադրեց հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհեց և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։

Տիկին Դինա Մայրեդն եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, շրջեց սրահներում, ծանոթացավ հարյուրամյա պատմության ողբերգական դրվագներին և վավերական մանրամասներին։




Ծաղկահավաք Հայոց ցեղասպանության հուշահամալիրում


26.04.2017

Այսօր տեղի ունեցավ ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառումը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում. հավաքվեցին ապրիլի 24-ի ծաղիկները երկրորդ կյանք ստանալու համար:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ, 2010թ.-ից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են և հատուկ մշակման ենթարկվում: Ծաղիկների ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար:

Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում: Նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը:


Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը


26.04.2017

Չեխիայի խորհրդարանն ապրիլի 25-ին 104 կողմ ձայնով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Բանաձևում գրված է. «Չեխիայի խորհդարանի Պատգամավորների պալատը դատապարտում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից գրավված տարածքներում մարդկության դեմ գործած հանցագործությունները հրեաների, գնչուների և սլավոնների նկատմամբ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հայերի ցեղասպանությունը և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում, ինչպես նաև երկրագնդի այլ տարածքներում կատարված ցեղասպանական բռնությունները, և կոչ է անում միջազգային հանրությանը արդյունավետորեն կանխելու մարդու և քաղաքացիական իրավունքների ոտնահարումները աշխարհում և վեճերի լուծումը խաղաղ միջոցներով»։

Ավելի վաղ Չեխիայի Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն պարոն Միլոշ Զեմանն իր զորակցությունն է հայտնել Չեխիայի հայ համայնքին Հայոց ցեղասպանության 102¬րդ տարելիցի կապակցությամբ:


Հնդկաստանի փոխնախագահը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին


25.04.2017

Ապրիլի 25-ին պաշտոնական այցով Երևանում գտնվող Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հնդկաստանի փոխնախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհեց հավերժական կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը։

Մոհամմադ Համիդ Անսարին եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացավ Մեծ եղեռնը հավաստող փաստերին, պատմական դրվագներին և իրողություններին։

Պարոն Մոհամմադ Համիդ Անսարին գրառում կատարեց պատվավոր հյուրերի հուշամատյանում:


Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում


24.04.2017

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է` Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: Յուրաքանչյուր տարի, ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր մարդիկ Հայաստանից և Սփյուռքից, ինչպես նաև բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` անմար կրակի մոտ ծաղիկներ դնելու և Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար:

Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ և ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչելու 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ: Ապրիլի 24-ը 1920-ական թվականներից նշվում է որպես հայոց պատմության ամենաողբերգական էջի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:


Ժամանակավոր ցուցադրության բացում Հայոց ցեղասպանության թանգարանում


24.04.2017

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարանում բացվեց ժամանակավոր ցուցադրություն: Ցուցադրության առաջին այցելուները դարձան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ցուցադրության մեջ ընդգրկված են ՀՀ անկախության 25-ամյակին և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման 50-ամյակին նվիրված բացառիկ ցուցանմուշներ և պաստառներ:

Ցուցադրության մեջ ներառված են նաև վերջին մեկ տարվա ընթացքում ՀՑԹԻ կողմից համալրված եզակի բնօրինակ ֆոնդային միավորներ:


ՀՀ Նախագահն ու բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան


24.04.2017

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ խորհրդարանի և կառավարության անդամներ այսօր այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հարգանքի տուրք մատուցելով անմեղ նահատակների հիշատակին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն աղոթք կարդաց Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար:

Իրենց հարգանքի տուրքն են մատուցել նաև օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները, Զինված ուժերի բարձրագույն սպայակազմը, քաղաքական գործիչներ, մտավորականներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հայրենակցական միությունների, հասարակական կազմակերպությունների անդամներ:


Ոգեկոչման ակունքներում. լրանում է ապրիլ 24-ը` որպես սգո և հիշատակի օր նշելու 102-րդ ամյակը


24.04.2017

Այսօր լրանում է ապրիլի 24-ը` որպես Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման օր նշելու 102-րդ ամյակը: 1919թ. մարտին Հայոց ցեղասպանությունը վերապրած արևմտահայ մի խումբ մտավորականների նախաձեռնությամբ Կ. Պոլսում ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որի գլխավոր նպատակը Մեծ Եղեռնի զոհերի չորրորդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումների կազմակերպումն էր: Հանձնաժողովը, որը հայտնի էր «Ապրիլ տասնմէկի սգահանդէսի մասնախումբ» անվամբ, իր մեջ ընդգրկել էր 13 անդամներ, որոնց թվում էին Եվփիմե Ավետիսյանը, Զարուհի Գալամքեարյանը, Մարի Ստամբուլյանը, Պերճուհի Պարսամյանը, Օր. Արփիարը, Տիգրան Զավենը, Մերուժան Պարսամյանը, Հակոբ Ճ. Սիրունին, Գևորգ Մեսրոպը, Թագվոր Սուքիասյանը, դոկտ. Բարսեղ Տինանյանը, Շահան Պերպերյանը և Հովհաննես Պողոսյանը: Վերջիններիս համառ ջանքերի շնորհիվ էր, որ պոլսահայ իրականության մեջ առաջին անգամ մեծ հանդիսավորությամբ ոգեկոչվեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը: Արևմտահայ գրող-հրապարակախոս, հասարակական գործիչ Հակոբ Սիրունին այս մասին իր հուշերում գրել է. «Մեր սարքած սգատօնը այլևս ավանդական դարձավ: Այն օրէն որդեգրուեցաւ Ապրիլ 24-ը իբր համազգային սուգի խորհրդանշան»:

Հանձնախմբի որոշմամբ ոգեկոչման միջոցառումները պետք է իրականացվեին ապրիլի 11/24-ին, սակայն, հավանաբար, Հայոց պատրիարքի վատառողջության պատճառով, այն մեկ օրով հետաձգվել է:

1919թ. ապրիլի 12/25-ին Կ. Պոլսի Բերա թաղամասի Ս. Երրորդություն եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգստի պատարագ, որը վարել է Մեսրոպ եպիսկոպոս Նարոյանը: Կ. Պոլսի Հայոց պատրիարք Զավեն Եղիայանը, հանդես գալով քարոզով, մասնավորապես ասել է. «Բոլոր այն նահատակները ցորենի հատիկներ են, հողին մեջ ծածկւած, պիտի ծլին, բազում արդիւնք յառաջ պիտի բերեն...»:


«Այն ցավը, որ չենք փարատում, փոխանցվում է ուրիշին»

Կայացավ ամերիկյան Կոլումբիայի համալսարանի փորձագետ, հոգեբան Անի Գալայջյանի դասախոսությունը ՀՑԹԻ-ում


22.04.2017

Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ամերիկյան Կոլումբիայի համալսարանի փորձագետ, հոգեբան Անի Գալայջյանի դասախոսությունը:

«Իմաստալից աշխարհ» մարդասիրական նպաստամատույց ծրագիրը, որը կազմել է դոկտոր Անի Գալայջյանը, գործի է դնում մի մոդել, որի ընթացքում կատարվում են հետտրավմատիկ ախտորոշումներ, կոնֆլիկտների, բռնությունների, վեճերի, ապրումների, ցնցումների բնորոշում, հետազոտում, գնահատում: Այնուհետև կիրառվում է հետևանքների վերացման բուժական-հոգեբանական ծրագիր:

Դոկտոր Անի Գալայջյանը Տրավմատիկ խեղումների գծով հավաստագրված փորձագետ է: Նա անդամակցում է ՄԱԿ-ի Հոգևոր արժեքների և գլոբալ մտահոգությունների գործադիր կոմիտեին, ղեկավարում է Միացյալ Նահանգների հոգեբանների ասոցիացիայի բռնությունների կանխարգելման և ուղորդման կոմիտեի միջազգային բաժինը: Գրել է «Աղետն ու զանգվածային տրավման» հետազոտությունը, հեղինակել է տարբեր տեսություններ և բուժական պրակտիկաներ: Այդ պրակտիկաների մի մասն ուղղված է Ցեղասպանության տրավմայի սերնդային փոխանցման կանխարգելմանը:


Մամուլի ասուլիս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում


21.04.2017

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ՀՑԹԻ տարեկան հաշվետու մամուլի ասուլիսը:

Մամուլի ասուլիսին ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը ներկայացրեց իր պաշտոնավարման տասը տարիների թանգարան-ինստիտուտի ձեռքբերումներն, ապագա նախագծերն ու ծրագրերը:

Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման 50-ամյակը: ՀՑԹԻ այս առիթով կազմակերպելու է մի շարք միջոցառումներ, մասնավորապես ժամանակավոր ցուցադրության բացում, հիշատակի միջոցառումներ:

«Այս տարի ժամանակավոր ցուցադրության տեսքով կներկայացնենք Մեծ եղեռնի հուշահամալիրի կառուցման ժամանակագրությունը՝ պատմական լուսանկարներ շինարարության ընթացքից, թե ինչպես են անհատները մասնակցել շինարարական աշխատանքներին, մի քանի նմուշներ, թե ինչպես է հուշարձանի լուսանկարն արտատպվել տարբեր կրիչների վրա և այլն: Հետադարձ հայացք գցելով համայն հայության համար գլխավոր հուշահամալիրի կառուցման վերջին հիսուն տարուն՝ կտեսնենք, թե ինչպիսի առաքելություն ունեցավ այն, որի բաղկացուցիչ մասն է թանգարան-¬ինստիտուտը»,- նշեց ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:


«Երգը կարող է զենք դառնալ ազատության համար պայքարում»
Նորվեգական Լիդերհորն երգչախումբը ելույթ ունեցավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում


12.04.2017

Ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց Նորվեգիայի Բերգեն քաղաքի «Լիդերհորն» երկսեռ երգչախումբը:

Հուշակոթողի մոտ նորվեգական երգչախումբը մի քանի համար կատարեց: Հնչեցին շվեդական, նորվեգական, չիլիական, աֆրիկյան հոգևոր երգեր:
Հայաստանյան ելույթի համար խումբը պատրաստել էր մի քանի հայկական կատարումներ:

Ելույթից հետո Նորվեգիայից եկած հյուրերը ծաղիկներ խոնարհեցին հավերժական կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:


Վրաստանի արտաքին գործերի նախարարն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր


11.04.2017

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն` ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր:

Նախարար Ջանելիձեն ծաղկեպսակ դրեց հուշահամալիրում, նաև ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ` հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Վրաստանից ժամանած պատվիրակությանն ուղեկցում էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ով Վրաստանի արտգործնախարարին ներկայացրեց հուշահամալիրի ստեղծման պատմությունը:


Հայ բռնագաղթյալները Ռաքքայի ճամբարում


11.04.2017

Լուսանկարն արվել է գերմանացի սպաների կողմից 1915/1916 թվականին: Այդ մասին է վկայում լուսանկարի դարձերեսին գերմաներեն մեքենագիր մակագրությունը՝ «Հայկական ճամբարը Ռաքքայում»:

Այստեղ հստակ երևում է հայ բռնագաղթյալների օրհասական վիճակը. կիզիչ արևի տակ իրենց վերջին ճիգերն ու հնարավորությունները գործադրելով՝ հայ գաղթականները փուռ են պատրաստել՝ ձեռքի տակ եղածն օգտագործելով:

Հյուսիսային Սիրիայում գտնվող Ռաքքան 20-րդ դարասկզբին մի աննշան ավան էր՝ բնակեցված արաբներով ու քոչվոր բեդվիններով: Մեծ եղեռնի տարիներին այս բնակավայրը և նրա հարակից շրջանները դարձան տասնյակհազարավոր հայ գաղթականների վերջին հանգրվաններից մեկը: Մեսքենեի, Ռաս ուլ-Այնի և Դեր Զորի հետ Ռաքքան էլ դարձավ հայ բռնագաղթյալների ընդհանուր գերեզմանատուն:


ՀՑԹԻ տնօրենը ելույթ է ունեցել Վաշինգտոնում, ԱՄՆ Կոնգրեսի շենքում Հայոց ցեղասպանությանը նվիրված ամենամյա միջոցառմանը


08.04.2017

Օրեր առաջ Վաշինգտոնում՝ ԱՄՆ Կոնգրեսի շենքում, կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ամենամյա միջոցառումը: Այն կազմակերպում են Ամերիկայի հայկական համագումարը, Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախումբը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, Արցախի Հանրապետության ներկայացուցչությունը և Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն: Միջոցառմանը ներկա են եղել ամերիկյան բազմաթիվ կոնգրեսականներ, հայ համայնքի և հայկական կառույցների ղեկավարներ, դիվանագետներ:

Իր ելույթում ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանն ընդգծել է Հայոց ցեղասպանության պատմությունը պահպանելու կարևորությունը:


ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը մասնակցեց Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության գրադարանի բացմանը


07.04.2017

Ապրիլի 5-ին Վաշինգտոնում բացվեց Հայկական ազգային ինստիտուտի Հայոց ցեղասպանության գրադարանը: Ներկայացված հայերեն և անգլերեն գրքերը Հայոց պատմությունն ու ազգային նկարագիրը չեն արտացոլում, սակայն դրանք ծավալուն տեղեկատվություն են տրամադրում Հայոց պատմության ամենացավալի իրադարձության՝ ցեղասպանության մասին:

Միջոցառմանը ներկա էր նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը, ով ողջունեց գրադարանի ստեղծումը և Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները:

«Վաշինգտոնում գրադարանի բացումը շատ կարևոր իրադարձություն է. նախ այդպիսի կենտրոնը բացվում է ԱՄՆ մայրաքաղաքում, որն արդեն լուրջ ձեռքբերում է, երկրորդ՝ այսպիսի կենտրոնը դառնալու է հանդիպման, քննարկումների վայր, համադրված աշխատանք կազմակերպելու կենտրոն: Այս առումով այս կենտրոնն ավելին է, քան գրադարան, տեղեկատու կենտրոն»,- նշեց նա:


«Թուրք հրամանատարը հայերին հրավիրեց իր մոտ, ապա զորքին ու քրդերին հրամայեց խումբ-խումբ կոտորել»

Գևորգ Մկրտչյանի վկայությունը
8 օգոստոսի 1916 թ., Եարմջա


04.01.2017

Պատմողն է Գէորգ Մկրտչեան Սալմաստի Հաւթվան գիւղէն, այժմ կապրի Հին Նախիջևանի Եարմջա գիւղը.

«1914 թ. դեկտեմբերի 21-ի ռուսական նահանջի ատեն 500 տունէ բաղկացեալ զուտ հայաբնակ Հաւթվան գիւղէն 40-ի չափ ընտանիք տեղը մնացին ծերերու և երեխաներու հետ միասին: Այդտեղ էին հաւաքւած և շրջակայ գիւղերէն մնացած ընտանիքները կամ առանձին անհատները: Թիւրք հրամանատարը հրաւիրեց բոլոր պարսիկներու մօտ ապաստանած հայերը, որ գան նպաստ ստանան, որովհետև կառավարութիւնը կարգադրած է մնացողներուն, իբրև ռայահպատակի, ապրուստի միջոցներ հայթայթել: Հաւաքելէն յետոյ կը հրամայէ, որ հայերը խումբ-խումբ տանին` կոտորեն: Կանոնաւոր զօրքերը և քիւրտ խաժամուժը ժողովուրդը խումբերու կը բաժնեն և կը կոտորեն` որը զէնքով, որը կացինով, որը անդամահատութիւններու ենթարկելով»



Հակոբ Խորոզյանցի վկայությունը
10 օգոստոսի, 1916 թ., Կարախան-Բեգլու


23.03.2017

Վանեցի Հակոբ Խորոզեանցը Սալմաստի Հաթավան գյուղում ուսուցիչ էր: Պատմում է, որ 1914-ի դեկտեմբերի սկզբին քրդերն ու թուրքերը հարձակվեցին շրջանի հայաբնակ գյուղերի վրա և հրդեհեցին խոտի դեզերը: Գյուղացիները դիմադրություն կազմակերպեցին՝ հրոսակներին փախուստի մատնելով: Բայց դեկտեմբերի 20-24-ին, թուրքական սահմանից ռուսական զորքի նահանջին զուգահեռ, բոլոր գյուղերից սկսվեց կազմակերպված գաղթը դեպի Կովկաս:



«Հայոց ցեղասպանությունը Եվրոպայի պատմության և հիշողության մեջ»
Հայկ Դեմոյանի հոդվածը լույս է տեսել գերմանական գիտական ժողովածուի մեջ


16.03.2017

Պատմական գիտությունների դոկտոր, ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի հոդվածը հրատարակվել է «Եվրոպայի ոգեկոչումը. Առաջին աշխարհամարտի տեղայնացումը» (European Commemoration: Locating World War I) անգլալեզու ժողովածուի մեջ: Այն գիտական հոդվածների ժողովածու է, որի բոլոր ուսումնասիրությունները նվիրված են Առաջին համաշխարհային պատերազմի հիմնահարցերին:

Ժողովածուի մեջ ամփոփված նյութերն առաջին անգամ ներկայացվել են «Եվրոպական ոգեկոչում - 2014» միջազգային կոնֆերանսի ժամանակ 2014 թվականին, երբ ոգեկոչվում էր Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցը:

Հայկ Դեմոյանը «Հայոց ցեղասպանությունը Եվրոպայի պատմության և հիշողության մեջ» խորագրով հոդվածում սեղմ ներկայացնում է Հայոց ցեղասպանության ամենաողբերգական, պատերազմական փուլի պատմությունը եվրոպական աղբյուրներում, մասնավորապես` եվրոպացի ականատեսների, դիվանագետների արձագանքների և հուշերի միջոցով:



Հանգանակություն` հանուն ցեղասպանությունը վերապրածների (Նյու Յորք)


14.03.2017

Նյու Յորքի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչները 1917 թ. կազմակերպել են յուրօրինակ ակցիա քաղաքի փողոցներից մեկում՝ փորձելով այսկերպ գրավել անցորդների ուշադրությունը՝ կարիքավոր հայերին օգնության ձեռք մեկնելու համար: Մայր Հայաստանի և որբերի կերպարներով հանդես եկող աղջնակները պարզել են պաստառ՝ հետևյալ գրությամբ. «Մենք ողբում ենք մեր մեկ միլիոն մարդկանց կորուստը. դուք կարող եք օգնել մեկ ու կես միլիոն ցեղասպանությունը վերապրածներին»:

Մեծ եղեռնի տարիներին և դրանից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը, շարքային ամերիկացիները, ինչպես նաև ամերիկահայ գաղութը մեծ ջանքեր գործադրեցին կոտորածներից մազապուրծ հայերին մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Կարիքավորների մեծ մասը հանգրվանել էր Մերձավոր Արևելքում, Հունաստանում, Կովկասում և այլուր:

ԱՄՆ կառավարության կողմից ստեղծված մարդասիրական նպաստամատույց կազմակերպություններից զատ՝ տեղի հայ համայնքը տարբեր միջոցներով ներգրավված էր այդ աշխատանքներում:



Հունաստանի ԱԳ նախարարն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան


09.03.2017

Մարտի 10-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նախարարը ծաղկեպսակ տեղադրեց հուշարձանի մոտ և հավերժական կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:

Այնուհետև, ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ պարոն Նիկոս Կոցիասը շրջեց թանգարանում, ծանոթացավ Հայոց ցեղասպանության պատմությանը, ողբերգական դրվագներին և իրողություններին:


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արժանացավ ոսկե մրցանակի


03.03.2017

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ստացավ ՀՀ կառավարության 2016 թվականի մրցանակ՝ միջազգային ստանդարտների ներդրման բնագավառում:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին թանգարանի աշխատանքը գնահատելու համար և նշեց, որ ՀՑԹԻ գործունեությունը հիմնված է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի հարգանքի վրա:

Ստանդարտների ազգային ինստիտուտը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու Համազգային վստահության խորհրդի հետ համատեղ կազմակերպել էր հայկական մի շարք խոշոր և հանրաճանաչ կազմակերպությունների մրցանակաբաշխության արարողություն:


«Մանթաշյանցի ժամանակը. հայ գործարար կյանքը 19-20-րդ դարերում»
Ժամանակավոր ցուցադրության բացում Գեղագիտության ազգային կենտրոնում


03.03.2017

Այսօր Գեղագիտության ազգային կենտրոնում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ բացվեց ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված հայ անվանի գործարար, բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի 175-ամյակին:

Միջոցառման մեկնարկին տեղի ունեցավ Ալեքսանդր Մանթաշյանցի պատկերով փոստային բացիկի մարում, այնուհետև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ցուցադրության հյուրերին ներկացրեց ինչպես Մանթաշյանցի, այնպես էլ 19-20-րդ դարերի հայ գործարար կյանքը ներկայացնող պատմական վավերաթղթերի բացառիկ հավաքածուն:

Ցուցադրության մեջ ընդգրկված էին Օսմանյան կայսրության և ցարական Ռուսաստանի հայ գործարար կյանքը լուսաբանող նյութեր և ցուցանմուշներ՝ բացիկներ, լուսանկարներ, առևտրական ձևաթղթեր, բանկային արժեթղթեր, հայ վաճառականության վերաբերյալ տեսական ձեռնարկներ և ուղեցույցներ:


ՀՀ դիվանագետներն այցելեցին Մեծ Եղեռնի հուշահամալիր


03.03.2017

Մարտի 3-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեցին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները:

ՀՀ դիվանագետները ծաղկեպսակ տեղադրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհեցին հավերժական կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին։

Այս օրերին Երևանում ընթանում են Հայաստանի ԱԳՆ ղեկավար կազմի, արտերկրում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանների, միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների և գլխավոր հյուպատոսների հերթական հավաքի աշխատանքները:


ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդում


03.03.2017

Պաշտոնական այցով Երևան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությունը Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Վյաչեսլավ Վոլոդինը ծաղկեպսակ տեղադրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: Հայ և ռուս խորհրդարանականները ծաղիկներ խոնարհեցին հավերժական կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության նահատակների հիշատակին։

Այնուհետև ռուս խորհրդարանականները եղան Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Մեծ Եղեռնի պատմական փաստերին և իրադարձություններին:


Հայությունը երկու կայսրությունների միջև.
1877– 1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի Կովկասյան ճակատը օսմանյան պատերազմական քարոզչության մեջ


17.02.2017

Հոդվածում քննության են ենթարկվում օսմանյան պատերազմական քարոզչության առանձնահատկությունները 1877 թ. լույս տեսած պետական երկու հրատարակություններում: Խնդիր ունենալով վարկաբեկելու թշնամուն` Ռուսաստանին, ինչպես նաև պայքարելու Արևմուտքում ծավալված հակաթուրքական տրամադրությունների դեմ՝ օսմանյան պետական քարոզչության մեջ սկսեցին ի հայտ գալ նոր մոտեցումներ, որոնք հետագայում զարգացվեցին և կիրառվեցին Առաջին աշխարհամարտի ժամանակ:

Հայոց ցեղասպանությունն ունի հայերի նկատմամբ իրականացված հետապնդումներով և կոտորածներով հարուստ նախապատմություն, որը չի սահմանափակվում միայն 1890­ական թթ. կոտորածներով: Այս առումով հետազոտողները քիչ ուշադրություն են դարձրել 1877­1878 թթ. ռուս­թուրքական պատերազմի Կովկասյան ճակատում տեղի ունեցած մարտական գործողություններին ուղեկցող անցքերին: Դա պայմանավորված էր Բալկանյան ճակատի առաջնակարգ կարևորությամբ, մյուս կողմից այդ նույն ժամանակահատվածում, ինչպես նաև դրանից մեկ­երկու տարի առաջ տեղի ունեցած բուլղարական դեպքերի արձագանքները կարծես թե «ստվերել» էին Կովկասյան ճակատի դեպքերը:


Քորինա Շաթըք
Հայերի կյանքը փրկող ամերիկուհին


16.02.2017

1894-1896 թթ. արևմտահայերի կոտորածների հետևանքները մեղմելու նպատակով մեծ աշխատանք կատարեց Օտարերկրյա առաքելությունների լիազորների ամերիկյան խորհուրդ (ՕԱԼԱԽ, անգլ.` American Board of Commissioners for Foreign Missions or ABCFM) կազմակերպության աշխատակից օրիորդ Քորինա Շաթըքը:

Նրա հերոսական աշխատանքի արդյունքը դարձավ այն, որ 1895 թ. Ուրֆայի կոտորածների ժամանակ, վտանգելով սեփական կյանքը, իրեն հատկացված տան մեջ պատսպարեց և փրկեց 240 հայի կյանք (60-ը՝ տղամարդիկ, մնացածը՝ կանայք և երեխաներ): Նա նույնիսկ չօգտվեց Այնթապ տեղափոխվելու իրեն վերապահված իրավունքից` գերադասելով օգնել կոտորածներից տուժած հայերին:

Միսիոներուհին ջանք չէր խնայում որբերին խնամելու, անօթևաներին կերակրելու, վիրավորների վերքերը բուժելու գործում:



ՀՑԹԻ-ը ոսկե հուշամեդալով պարգևատրեց սփյուռքահայ անվանի մտավորական Երվանդ Փամբուկյանին


11.02.2017

Փետրվարի 10-ին Երևանում տեղի ունեցավ սփյուռքահայ մտավորական, պատմաբան Երվանդ Փամբուկյանի խմբագրությամբ լույս տեսած` «Նյութեր Հ.Յ. Դաշնակցության պատմության համար» խորագրով մատենաշարի ԺԲ հատորի շնորհանդեսը:

Գիրքը լույս է տեսել վերջերս` Բեյրութում: Ստվարածավալ հատորն ամբողջությամբ նվիրված է Հայոց Մեծ Եղեռնին: Այն ընդգրկում և ամփոփում է ցեղասպանության թեմայով Հ. Յ. Դաշնակցության կենտրոնական արխիվներում պահվող սկզբնաղբյուրային նշանակություն ունեցող պատմագիտական նյութեր:


Հայկ Դեմոյանը պարգևատրեց Ազդակի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին


08.02.2017

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը «Հենրի Մորգենթաու» երախտագիտության մեդալ հանձնեց «Ազդակ » օրաթերթի գլխավոր խմբագիր և տնօրեն Շահան Գանտահարյանին:

ՀՑԹԻ գնահատում և կարևորում է Ազդակի խմբագրության, մասնավորապես գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի աջակցությունը և մասնակցությունը Հայկ Դեմոյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարեկիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղարի լիբանանահայ համայնքի հետ տարվող աշխատանքներին:


«Զվարճանալու համար թուրքերը հղի կանանց փորը կտրում էին ու մանկիկներին սրի քաշում»

Վերապրած Թովմաս Պողոսյանի վկայությունը
1917 թ., Կարին


07.02.2017

Տիգրանակերտի նահանգից Թովմաս Պողոսյանի պատմությունը սկսվում է 4000 տուն ունեցող Հայնի գյուղաքաղաքից, որտեղ 1000 հայի տուն կար: Հենց նրանց ձեռքին էր արհեստներն ու վաճառականությունը: Ինքը զորակոչվել է, մասնակցել օսմանյան բանակի մարտերին, բոլոր հայերի պես զինաթափվել ու բանտարկվել: Բանակից հեռացնելուց առաջ իրենց վաշտի բոլոր 60 հայ զինվորներին թուրքերն առաջարկել են թրքանալ: Մերժել են ու գնացել ճանապարհների վրա աշխատելու, մինչև որ սկսվել են հալածանքները:


Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդ


07.02.2017

Այսօր Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց Շվեդիայի թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը:

Հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդը և մյուս պատվիրակները ծաղիկներ տեղադրեցին հավերժական կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:

Շվեդ խորհրդարանականներն այնուհետև եղան Հայոց ցեղասպանության թանգարանում:


«Նախնիների սինդրոմը». ցեղասպանության հոգեցնցման փոխանցումը սերունդներին


02.02.2017

Եղեռնի հետևանքով մեծ ավերածություն եղավ ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան և հոգևոր մակարդակներում: Հոգեբանական գիտությունը զբաղվում է ցեղասպանության հետևանքով առաջացած տրավմաների, վերապրողների հոգեկան ու հոգեբանական առանձնահատկությունների, ցեղասպանության՝ սերունդների վրա թողած հոգեբանական ազդեցության վերհանմամբ և նման այլ հարցերով:

Ֆրանսիացի հոգեբան, կլինիկական և սոցիալական հոգեբանության փորձագետ Անն Անսելին Շուտցենբերգերի «Նախնիների սինդրոմը. տրանսգեներացիոն կապեր, ընտանեկան գաղտնիքներ, տարեդարձի սինդրոմ, տրավմաների փոխանցում և գենոսոցիոգրամի պրակտիկ օգտագործում» աշխատությունը լույս է տեսել 1998թ.: Այն նվիրված է հոգեկան ապրումների ազդեցությանը և սերնդեսերունդ փոխանցվելու երևույթին:

Անն Շուտցենբերգերը ստեղծել է թերապիայի սեփական մեթոդը, որի հիմնական գործիքը գենոսոցիոգրամն է: Այդ գործիքի օգնությամբ հոգեբան-հոգեթերապևտը ուսումնասիրում է ընտանեկան ողբերգական պատմությունների թնջուկը, վերհանելով սերունդների կապը` օգնում է դադարեցնել սերնդեսերունդ պատահող անգիտակցական կրկնությունները: Անն Շուտցենբերգերն անդրադարձ է կատարում նաև ցեղասպանության հոգեբանական տրավմային և դրա ներթափանցմանը վերապրածների ու նրանց սերունդների կյանքի մեջ: Հեղինակը դիտարկում է այդ երևույթները նաև Մեծ եղեռնը վերապրած հայի սերունդների որոշ հոգեբանական և սոմատիկ առանձնահատկությունների օրինակով: Աշխատելով ընտանեկան դիպվածների հետ՝ նա գենոսոցիոգրամի մեթոդով կարողանում է վերհանել կապը սերունդների միջև:


Տեղահանված հայերի գաղթակայանը Ռաս ուլ-Այնում


31.01.2017

Այս բացառիկ լուսանկարն արվել է 1915/1916 թվականին սիրիական Ռաս ուլ-Այն բնակավայրի հարակից հատվածում, որտեղ հաստատվել էին Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության այլ վայրերից տեղահանված հայ գաղթականները: Այն հավանաբար գաղտնի է արվել գաղթակայանին հարակից շինություններից մեկի երկրորդ հարկից: Ամենայն հավանականությամբ, լուսանկարիչը փորձել է աննկատ մնալ՝ քաջ գիտակցելով, որ իր արարքի համար կարող է խստագույնս պատժվել օսմանյան գրաքննության օրենքով, որն արգելում էր տեղահանված հայերի քարավաններն ու գաղթակայանները լուսանկարելը:

Մեծ եղեռնի տարիներին Եփրատի ափին գտնվող Ռաս ուլ-Այն արաբական բնակավայրը դարձավ Արևմտյան Հայաստանի՝ Սեբաստիայի, Դիարբեքիրի և Խարբերդի նահանգներից, այնուհետև Կոստանդնուպոլսից, Կիլիկիայից տեղահանված հայերի կենտրոնացված գաղթակայանը: Ականատեսների վկայությամբ՝ ցրտից, քաղցից ու համաճարակներից այստեղ օրական մեռնում էր 500-600 մարդ: Միայն 4 ամսում Ռաս ուլ-Այնում հոգին ավանդեց 3-14 հազար մարդ, ինչի պատճառով տեղի գավառապետը խնդրել էր դադարեցնել հայ գաղթականների տեղաբաշխումն այս բնակավայրում:


Հարգելի այցելու,

Հայոց ցեղասպանության թանգարանը հունվարի 28-30-ը փակ է լինելու:

Հարգանքով,
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ



Սառա Քորնինգ - 145
Ապրեց ուրիշներին ծառայելու համար


25.01.2017

Սառա Քորնինգը ծնվել է 1872թ. Յարմութից (հարավ-արևելյան Կանադա) 8 կմ հեռավարության վրա գտնվող Չեգոգին փոքրիկ քաղաքում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918թթ.) նա անդամագրվել է ամերիկյան Կարմիր խաչին և որպես կամավոր` ուղևորվել Օսմանյան կայսրություն` օգնության ձեռք մեկնելու թուրքական կոտորածներց մազապուրծ բազմաթիվ հայ փախտականներին և որբերին: Այդ օրերին կանադական մամուլը (Toronto World, The Halifax Herald, La Presse և այլն) բազմիցս անդրադարձել էր հայկական կոտորածներին:

1922թ. անդամագրվելով Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կազմակերպությանը` Սառան մեկնում է Զմյուռնիա:

1922թ. սեպտեմբերին քեմալական զորքերը ներխուժում են Զմյուռնիա, որը հիմնականում բնակեցված էր փախստականներով: Սառան հիշում է. «Տարածքը լցված էր բազմաթիվ հիվանդ գաղթականներով և մենք նրանց խնամելու համար կլինիկա բացեցինք, բայց այն շուտով զինվորականները փակեցին»:

Այդ ժամանակ քաղաքում էին գտնվում ոչ միայն տեղաբնիկ հայերը, այլև այստեղ ապաստանած հազարավոր հայ գաղթականներ, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում որբերը: Սեպտեմբերի 13-ին քեմալականները հրդեհեցին «գյավուր Իզմիրը», որին զոհ գնաց 100 000-150 000 քրիստոնյա բնակչություն:

Ավրորա Մարդիգանյանի հուշագրությունը՝ չինարեն թարգմանությամբ


20.01.2017

2016 թվականի տարեվերջին Թայվանում լույս է տեսել Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» հուշագրության չինարեն տարբերակը:

Գրքի թարգմանությունը և հրատարակումն իրականացրել թայվանաբնակ Դեյվիդ Վանգը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թույլատվությամբ:

Գիրքը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը վերապրած դեռատի հայուհու՝ Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) հուշերը իր և իր տարագիր, բռնագաղթյալ ժողովրդի անցած տանջալից, անմարդկային փորձություններով լի ճանապարհի մասին:


«Թուրքի ժանդարմեքը էկան` մտրակը ձեռքներին, սկսան մեզ մխտելով, ծեծելով տանիլ դեր զոր»
Մարիամ Բաղդիշյանի վկայությունը
1909 թ., Մուսա լեռ, Հաջի-հաբիբլի գյուղ


19.01.2017

Ցեղասպանությունը վերապրած Մարիամ Բաղդիշյանը Մուսա Լեռան Հաջի-Հաբիբլի գյուղից է: Նա պատմում է, որ ջարդերի առաջին օրերին իր հորը զորակոչել են օսմանյան բանակի, իսկ մայրը չի հասցրել երեք մանկահասակ երեխայի հետ լեռը բարձրանալ և հայտնվել է աքսորականների շարքում: Մարիամը պատմում է, թե ինչպես են իրենց տարել Ադանա, որտեղ մնացել են առանց հաց ու ջուր: Նրա մայրն ու փոքր քույրը մահացել են սովից ու ծարավից, իսկ ինքն ու մի քույրն ի վերջո հայտնվել որբանոցում:

«...1914 թ. Մուսա Լեռան Հաջի-Հաբիբլի գյուղեն պապայիս տարին օսմանյան բանակ: Ջահել մերս երեք փոքր երեխայով չհասցրեց լեռ բարձրանալ, և մենք ընկանք աքսորականների թափորի մեջ` Արաբստանի չոլերը: Կհիշեմ, թուրքի ժանդարմեքը էկան խրբաջը` մտրակը ձեռքներին, սկսան մեզ մխտելով, ծեծելով տանիլ Դեր Զոր: Էնպե՜ս կծեծեին, որ մի ծերուկ ճամփին ընկավ գետին, հոգին փչեց: Չտեսնված շատ ժողովուրդ կար: Ամեն կողմեն հայեր կային, Դյորտյոլեն, Հաճընեն, Զեյթունեն, ուրիշ շատ տեղերեն հայերին բերել, լցրել էին:

Հայոց ցեղասպանության ժխտումը` որպես հայերի հանդեպ ռասիզմի դրսեվորում. Թուրքիայի պատասխանատվության հարցը միջազգային իրավունքում


18.01.2017

Հոդվածն անդրադառնում է Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ժխտմանը: Այն ներկայացնում է հայտնի ցեղասպանագետների կարծիքները և դատարանների որոշումները, որով Ցեղասպանության ժխտումը որակվում է որպես ռասիզմ և ռասայական խտրականություն: Հոդվածի հիմնական դրույթն այն է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը հավասարազոր է հայերի հանդեպ խտրականության և ռասիզմի: Ներկայացվում են նաև ցեղասպանության ժխտման քրեականացման վերաբերյալ ազգային և միջազգային օրենսդրությունները, ինչպես նաև քննարկվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրից բխող Թուրքիայի միջազգային-իրավական պատասխանատվության հարցը:

Հայերի դեմ 1915-1923 թթ. իրագործված հանցագործության ժխտումը թուրքական իշխանությունների կողմից հստակորեն պայմանավորված է նախ և առաջ պատասխանատվությունից խուսափելու, ինչպես նաև ռասիզմի և հայատյացության շարժառիթներով: Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը վերածվել է հսկայական «արդյունաբերության», որը հիմնված է գիտական անազնվության, կեղծ տեղեկատվության, քաղաքական ճնշումների ու սպառնալիքների վրա և ֆինանսավորվում է թուրքական իշխանությունների կողմից: Այս ամենը, համաձայն թուրք իրավապաշտպան Այշե Գունայսուի, բերում է Թուրքիայում ստի իշխանության` կոռումպացնելով ողջ համակարգը:

Թուրքական կառավարության կողմից տարվող այս ժխտողական քաղաքականությունը մեծացնում է նաև թուրք հասարակության դժգոհությունը հայերի հանդեպ: Արդյունքում «հայ» անունը շարունակում է մնալ որպես վիրավորանք, և հետազոտությունները ցույց են տալիս, որ հայերը Թուրքիայում ամենաատելի ազգն են, և թուրք երեխաների 73%-ը կարծում է, որ հայերը վատ մարդիկ են:

Հրանտ Դինքի սպանությունը


18.01.2017

Ստամբուլ, Շիշլի, հունվարի 19, 2007 թ.:

Լուսանկարում Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքի դիակն է սպանությունից րոպեներ անց:

Այս սպանությունը հետևանք էր Թուրքիայում օրեցօր ահագնացող ազգայնական ու անհանդուրժողական մթնոլորտի, ինչը քաջալերվում է թուրքական իշխանությունների կողմից: Հրանտ Դինքը դարձավ հայերի նկատմամբ ատելություն սերմանող և Հայոց ցեղասպանության պատմական փաստը պետական մակարդակով ժխտելու քաղաքականության զոհը: Այս սպանությունը ծնեց մի նոր բանաձև՝ 1.500.000+1:

Հրանտ Դինքն սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Շիշլիում գտնվող «Ակոս» շաբաթաթերթի խմբագրատան առջև գլխին հետևից արձակված երեք հրազենային կրակոցներից: Մարդասպանը հեռանալիս գոչել էր՝ «գյավու´ր», ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա:

Կարեն Եփփե - 140


27.12.2016

Կարեն Եփփեն ծնվել է 1876 թվականին Դանիայի Գիլինգ քաղաքում:

Ինչպես իր ժամանակակիցները, այնպես էլ Եփփեն Օսմանյան կայսրությունում 1894-1896 թվականների հայերի կոտորածների մասին տեղեկանում է եվրոպական մամուլից: Նրա կյանքում շրջադարձային է դառնում 1902 թվականը. դանիացի գիտնական, մարդասեր Օգե Մեյեր Բենեդիքսենի դասախոսությունը լսելուց հետո Կարեն Եփփեն դառնում է նրա «Հայերի դանիացի բարեկամները» կազմակերպության անդամ և ներկայանում Գերմանիայի արևելյան առաքելության հիմնադիր-նախագահ Յոհաննես Լեփսիուսին՝ նրանց հետ աշխատելու ցանկությամբ:

Եփփեն միսիոներ չէր: Նա և Բենեդիքսենը խորապես համոզված էին, որ Օսմանյան կայսրությունում ապրող հայերին օգնելու ու նրանց զարգացումը խթանելու համար պետք է հարգել հայ ժողովրդի կրոնն ու մշակույթը:

Եփփեն և «Հայերի դանիացի բարեկամներ»կագմակերպության ղեկավարությունը հասկանամ էին նաև, որ գերմանական ու ամերիկյան միսիոներական կազմակերպությունների, ինչպես նաև տեղական իշխանությունների հետ աշխատելու համար անհրաժեշտ է Օսմանյան կայսրությունում հենարան ունենալ:

1903 թվականին, ժամանելով Օսմանյան կայսրության հարավում գտնվող Ուրֆա քաղաք, 27-ամյա Կարեն Եփփեն դառնում է «Հայերի դանիացի բարեկամներ» կազմակերպության միակ դաշտային աշխատողը: Նա անմիջապես ստանձնում է ավելի քան 300 հայ որբերի համար պատասխանատվությունը Ուրֆայի գերմանական գաղթակայանում: 1915-ին՝ Հայոց ցեղասպանության օրերին, Եփփեն ջանք չէր խնայում հայերին օգնելու ու իր սեփական տանն ապաստան տալու համար: Օսմանյան ժանդարմները բազմիցս խուզարկեցին նրա տունը, սակայն չգտան ներքնահարկում ու ծաղկանոցում թաքնված հայերին: Հիվանդությունները, սիրված մարդկանց մահվան տեսարաններից ապրած սթրեսը և մշտական վտանգի զգացումը նրան գրեթե հյուծեցին:





Կայքի նորություններ

12.01.2015Կայքը թարմացվել է: Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ

ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2017Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԻԾ

100photo
100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

brand book
Ժամանակավոր ցուցադրություններ՝ Հայոց ցեղասպանության թեմայով
Հայոց ցեղասպանության թեմային նվիրված տարբեր խորագրերով ժամանակավոր ցուցադրությունները շահեկանորեն կնպաստեն հայկական ու միջազգային լսարաններում սույն թեման խոր և հանգամանալի ներկայացնելուն, կծառայեն կրթադաստիարակչական նպատակների:

ՀԻՇԻ՛Ր

remember
Տիգրան Փոլատյան, ծնվել է 1876 թ.: Որպես ուսուցիչ պաշտոնավարել է Այնթապի Ներսեսյան, Ադենական վարժարաններում, ապա Սսում, Ուրֆայում, Տիգրանակերտում և այլուր: 1915 թ. տարագրվել է Դեր Զոր: Այնտեղի բանտում ենթարկվել է կտտանքների և սպանվել 1916 թ.: Հայոց ցեղասպանության զոհ:

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես  

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես

Հայաստան, Երևան, 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2016 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am