Առաքելություն |
|
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ) շահույթ չհետապնդող կազմակերպություն է` հիմնված Երևանում (Հայաստանի Հանրապետություն):
Թանգարան-ինստիտուտի առաքելությունն է` 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը վերաբերող հիմնախնդիրների ակադեմիական, գիտական հետազոտությունը և վերլուծությունը, ինչպես նաև` տեքստային և վիզուալ նյութի ցուցադրության և այլ միջոցներով իր նպաստը բերել ցեղասպանության և քսենոֆոբիայի դեմ միջազգային հանրության պայքարին:
Մեր նպատակներն են.
- Նախաձեռնել մինչև ցեղասպանությունը և ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրությունում արևմտահայերի կյանքին վերաբերող ֆոտոնյութի, փաստաթղթերի և այլ վավերագրերի հավաքում, ուսումնասիրություն և ներկայացում:
- Զարգացնել արդյունավետ համագործակցություն ամբողջ աշխարհում ցեղասպանության, հատկապես Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում ներգրավված կազմակերպությունների և անձանց հետ:
- Ստեղծել և զարգացնել Հայաստանի Հանրապետությունում ցեղասպանագիտության գիտական դպրոց:
- Բարձրացնել միջազգային հանրության իրազեկությունը «մարդկության դեմ իրագործված հանցագործություն» բնորոշում ստացած` 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին:
- Պահպանել և բարեկարգել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը և դրան հարողԾիծեռնակաբերդի զբոսայգին:
|
|
Վիրտուալ թանգարան |
|
Միջազգային գիտաժողով |
2011թ. ապրիլին 20, 21-ին ՀՑԹԻ-ն կազմակերպում է «Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը» թեմայով միջազգային գիտաժողով` նվիրված Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-րդ ամյակին:
|
Ժամանակավոր ցուցադրություն |
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ»
|
Հիշի՛ր |
Հայկազն Միհրդատ, ծնվել է 1864թ. Կ.Պոլսում, հասարակական-քաղաքական գործիչ, ազգային երեսփոխան, Պեշիքթաշի «Ահարոնյան ակումբի» նախագահ, Հայոց ցեղասպանության զոհ:
|
Լեմկինի կրթաթոշակ նոր |
|
|